Ժիրայր Մելսիկի Միրզոյան ( մայիսի 5, 1979, Ճարտար, Մարտունու շրջան, ԼՂԻՄ), ԱՀ գյուղատնտեսության նախարար (25.09.2017-29.05.2020), ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար (2020-2020)։ ԱՀ արդարադատության նախարար։
Ժիրայր Միրզոյանը ծնվել է 1979 թվականի մայիսի 5-ին , Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում (նախկինում՝ ԼՂԻՄ)։ 1996 - 2000 թվականներին սովորել է Արցախի պետական համալսարան, «Իրավագիտություն» բաժնում։ 2003 - 2005 թվականներին սովորել է Արցախի պետական համալսարանի մագիստրատուրայի Իրավագիտություն բաժնում։ 2000-2002 թվականներին ծառայել է պաշտպանության բանակի շարքերում։ Զինապարտ է։
Ժ. Միրզոյանը 2003 - 2005 թվականներին աշխատել է ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության՝ հարկային վարչարարության կատարելագործման առաջատար մասնագետ։ 2005-2007 թվականներին ԼՂՀ Նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության առաջատար մասնագետ էր։ 2007-2009 թվականներին աշխատում էր ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ԼՂՀ անվտանգության խորհրդում, որպես աշխատանքների ապահովման բաժնի պետ։ 2009 -2011 թվականներին ԼՂՀ Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ էր։ 2011- 2014 թվականներին ԼՂՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության տարածքային կառավարման բաժնի վարիչ էր։ 2014 - 2017 թվականներին ԼՂՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և վերաբնակեցման վարչության պետ էր։ 2017 թվականի սեպտեմբերի 25-ից Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ գյուղատնտեսության նախարար[1]։ 2020 թվականի մայիսի 29-ին ԱՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար։ ԱՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ արդարադատության նախարար։