Ժիրայր Կետիկյան
Արտաքին տեսք
Ժիրայր Կետիկյան | |
---|---|
Ծնվել է | 1930 |
Ծննդավայր | Երևան, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1953) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1959) |
Մասնագիտություն | քանդակագործ |
Աշխատավայր | Վանաձորի նկարչական դպրոց |
Ժիրայր Կարապետի Կետիկյան (1930, Երևան, ԽՍՀՄ), հայ քանդակագործ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1953 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1959 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1959 թվականից աշխատել է Կիրովականի նկարչական դպրոցում՝ որպես քանդակագործության և նկարչության դասատու։ Կատարել է Վանաձորի մշակույթի պալատի, «Երևան» կինթատրոնի ձևավորումները, 1961 թվականից մասնակցել է ցուցահանդեսների[1]։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ստեփան Շահումյանի հուշարձանը, Վանաձոր
- «Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշարձան», Վանաձոր
- «Կաթողիկոս Ներսես Աշտարակեցի»
- «Կարբիդագործներ»
- «Հազարան բլբուլ»
- «Բրիգադիր Արամ Ղարիբյանը»
- «Գառնուկ ախպեր»
- «Խաղաղության աղավնիներ»
- «Սեր և աշխատանք»
- «Բանվորներ»
- «Էթերի դիմաքանդակը»
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան», Դանիել Դզնունի, «Լույս» հրատարակչություն, Երևան, 1977 թ.: