Ժիրայր Կետիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժիրայր Կետիկյան
Ծնվել է1930
ԾննդավայրԵրևան, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1953) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1959)
Մասնագիտությունքանդակագործ
ԱշխատավայրՎանաձորի նկարչական դպրոց

Ժիրայր Կարապետի Կետիկյան (1930, Երևան, ԽՍՀՄ), հայ քանդակագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1953 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1959 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1959 թվականից աշխատել է Կիրովականի նկարչական դպրոցում՝ որպես քանդակագործության և նկարչության դասատու։ Կատարել է Վանաձորի մշակույթի պալատի, «Երևան» կինթատրոնի ձևավորումները, 1961 թվականից մասնակցել է ցուցահանդեսների[1]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստեփան Շահումյանի հուշարձանը, Վանաձոր
  • «Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշարձան», Վանաձոր
  • «Կաթողիկոս Ներսես Աշտարակեցի»
  • «Կարբիդագործներ»
  • «Հազարան բլբուլ»
  • «Բրիգադիր Արամ Ղարիբյանը»
  • «Գառնուկ ախպեր»
  • «Խաղաղության աղավնիներ»
  • «Սեր և աշխատանք»
  • «Բանվորներ»
  • «Էթերի դիմաքանդակը»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան», Դանիել Դզնունի, «Լույս» հրատարակչություն, Երևան, 1977 թ.: