Jump to content

Ժիվենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժիվենա
Տեսակկանանց միություն
Հիմնադրված1869

«Ժիվենա» (սլովակ.՝ Živena) Սլովակիայում կանանց իրավունքների պաշտպանության ամենահին կազմակերպությունն է, որը հիմնադրվել է 1869 թվականին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ օրեր (1869-1918)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժիվենա ամսագրի առաջին հրատարակության առաջին էջը

Սկզբնական նախաձեռնությունը հիմնականում սկսել են լյութերական ազգայնական մտավորականները, որոնք կապված էին Matica slovenská-ի հետ՝ Ամբրո Պիետրոյի գլխավորությամբ։ Այս տղամարդիկ անհանգստացել էին Ավստրո-Հունգարիայի շրջանակներում Սլովակիայի ինքնորոշման համար իրենց պայքարում կանանց ներգրավվածության բացակայությունից։ Որպես լուծում՝ նրանք կոչ են արել կանանց ինքնակազմակերպվել և մասնակցել «համազգային զարթոնքի» աշխատանքներին։ Կոչին սկզբնապես պատասխանել են 73 կանայք, որոնք էլ դարձել են Ժիվենայի (հին սլավոնական առասպելական աստվածուհու անունով) հիմնադիր անդամները 1869 թվականի օգոստոսի 4-ին Մարտինում կայացած առաջին հանդիպման ժամանակ։ Ժիվենայի գլխավոր նպատակն էր կրթել սլովակ կանանց կենցաղային ֆինանսների, խոհարարության, երեխաների դաստիարակության և մշակույթի ոլորտներում։ Հունգարիայի իշխանությունների կողմից Matica slovenská-ի արգելքից հետո Ժիվենան միակ սլովակյան կրթական կազմակերպությունն էր[2]։

Նորաստեղծ կազմակերպությունը սկսել է ամսագրեր հրատարակել, մասնավորապես՝ սլովակ կանանց գրական ստեղծագործությունները կիսելու համար։ Նրանք նաև կազմակերպել են Սլովակիայի ժողովրդական մշակույթի և արհեստների մի շարք հաջողակ ցուցահանդեսներ և հիմնել են «Lúčnica» ֆոլկլորային խումբ։ Սկզբում Ժիվենան ակտիվ էր միայն Սլովակիայի տարածքում, 1890-ականների սկզբից Ժիվենան սկսել է անդամներ հավաքագրել սլովակ կին էմիգրանտների շրջանում, մասնավորապես ՝ Միացյալ Նահանգներում[3]։

Ժիվենայի առաջին ղեկավարը Աննա Պիվկովան էր, ում ջանքերին խոչընդոտում էր Մարտինից շատ հեռու գտնվող Յասենովա գյուղում գտնվող նրա բնակությունը։ Բացի այդ, Matica Slovesnká-ի ղեկավարության որոշ տղամարդիկ դեմ էին ֆեմինիստական ​​գաղափարներին և ընդհանրապես հասարակական կյանքում կանանց մասնակցությանը։ Գրող Սվետոզար Հուրբան-Վայանսկիի գլխավորած ուժեղ խմբակցությունն իր ազդեցությունն օգտագործել է Ժիվենայի ընդլայնմանը խոչընդոտելու համար[4]։

1987 թվականին Ժիվենան սկսեց նախագահել գրող Ելենա Մարոտի-Շոլտեսովան, որի ղեկավարությամբ կազմակերպությունը թևակոխել է իր ամենահաջող շրջանը[3][5]։

Ոսկե շրջան (1918-1938)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենա Մարոթի-Շոլտեսովա

Ժիվենան իր ոսկե շրջանը վայելել է Չեխոսլովակիայի Առաջին Հանրապետության ժամանակ[6]։ 1910 թվականից կազմակերպությունը հրատարակել է համանուն «Ժիվենա» ամսագիրը, որը արագորեն համբավ է ձեռք բերել որպես բարձրորակ ինտելեկտուալ հարթակ բոլոր սեռերի կրթված սլովակների համար[7]։

1919 թվականին Սլովակիայի տարածքում ՝ Մարտին գյուղում, կազմակերպությունը գործել է մանկապարտեզում։ Բացի այդ, Ժիվենան ներգրավված է եղել աղջիկների համար տասը դպրոցների ցանցի ստեղծման մեջ։ 1927 թվականին Ժիվենան Պրեշովում հիմնել է «կանանց զբաղմունքների» առևտրային դպրոց[3]։

Մարոթի-Շոլտեսովան, Ժիվենայի այլ նշանավոր անդամների հետ, ինչպիսիք են գրող Ջուդմիլա Պոդյավորինսկան, նույնպես շատ ակտիվ էր որպես հասարակական մտավորական այս շրջանում՝ ձգտելով առաջ մղել քրիստոնեական ֆեմինիզմի իր գաղափարները Ժիվենայի միջոցով։ Այնուամենայնիվ, նրա գաղափարների ազդեցությունը հիմնականում սահմանափակվել է կրթված, քաղաքաբնակ կանանցով, իսկ Ժիվենայի գործունեությունը հիմնականում անհայտ էր գյուղում[8]։

1927 թվականին Մարոթի-Շոլտեսովային փոխարինել է Աննա Հալաշովան[3]։

Ժիվենա աստվածուհու արձանը, որը պատրաստել է քանդակագործ Յարմիլա Պոդզիմկովա-Մրաչկովան Զվոլենում Ժիվենայի մասնաճյուղի հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ։

Ժիվենայի անկում և լուծարում (1938-1955)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆաշիստական ​​և կոմունիստական ​​ռեժիմների ժամանակ Ժիվենան ավելի ու ավելի մարգինալացված է եղել։ 1945 թվականին Հալաշովային փոխարինել է Մարիա Պիետրովան։ 1955 թվականին կազմակերպությունը պաշտոնապես լուծարվել է և Ժիվենա անունը օգտագործվել է կանանց գրականության նորաստեղծ հրատարակության համար[3]։

Վերականգնում (1990 թվականից առ այսօր)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագդալենա Վաշարյովա

Ժիվենան կրկին հիմնադրվել է 1990 թվականին՝ թավշյա հեղափոխությունից և ժողովրդավարության վերականգնումից անմիջապես հետո։ Նրա առաջին նախագահ Հանա Զելինովան կազմակերպությունը ղեկավարել է ընդամենը 3 տարի՝ խորհրդարանում առաջադրվելու իր որոշման և Ժիվենայի անկուսակցական մնալու համոզմունքի պատճառով։ Զելինովան և նրա իրավահաջորդը` Զորա Բրեյրովան, ջանասիրաբար աշխատել են վերականգնելու կազմակերպության սկզբնական համբավը։ Նրանց ջանքերում հիմնարար դեր է խաղացել Յոզեֆ Կուբիկը` Matica Slovenská-ի և օրիգինալ Ժիվենայի անդամը, ով պաշտպանել է սկզբնական կազմակերպության փաստաթղթերը այն ժամանակաշրջանում, երբ այն արգելված էր[5]։

2013 թվականին Բրեյերովային փոխարինել է դերասանուհի, քաղաքական գործիչ և դիվանագետ Մագդալենա Վաշարյովան։ Մինչև 2019 թվականը Ժիվենայի անդամներն աճել են մինչև 1000-ի[9]։

2022 թվականին Ժիվենայի նոր նախագահ է ընտրվել գրող և հեռուստահաղորդավար Ալենա Հերիբանովան[10]։

Ալենա Հերիբանովա

Նախագահողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևյալ կանայք նախագահել են Ժիվենան[2]

  • 1869-1894 Աննա Պիվկովա (1835-1921)
  • 1894-1927 Ելենա Մարոթի-Շոլտեսովա (1855-1939)
  • 1927-1945 Աննա Հալաշովա (1864-1954)
  • 1945-1948 Մարիա Պիետրովա (1879-1956)
  • 1990-1993 Հանա Զելինովա (1914-2004)
  • 1993-2013 Զորա Բրեյրովա (ծնված`1924)
  • 2013-2022 Մագդալենա Վաշարյովա (ծնված՝ 1948)
  • 2022 - Ալենա Հերիբանովա (ծնված՝ 1955)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Novikova, Irina (2005). Haan, Francisca de; Daskalova, Krassimira; Loutfi, Anna (eds.). Biographical Dictionary of Women's Movements and Feminisms in Central, Eastern, and South Eastern Europe: 19th and 20th Centuries. New York: Central European University Press. ISBN 978-963-7326-39-4.
  2. 2,0 2,1 «História Živeny». Živena Bratislava (սլովակերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 26-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Najstarší slovenský ženský spolok Živena má 150 rokov». TERAZ.sk (սլովակերեն). 2019 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 26-ին.
  4. Gladiš, Marián. «PRVÉ SLOVENSKÉ ŽENSKÉ ČASOPISY: DENNICA, ŽIVENA, SLOVENSKÁ ŽENA (1898 – 1923)» (PDF). {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  5. 5,0 5,1 Barancová, Emília; Buchcárová, Marta. «Najstarší ženský spolok Živena má 90 rokov». mykysuce.sme.sk (սլովակերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 26-ին.
  6. Fábián, Katalin; Johnson, Janet Elise; Lazda, Mara (2021 թ․ հուլիսի 25). «The Routledge Handbook of Gender in Central-Eastern Europe and Eurasia» (անգլերեն). Routledge. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 26-ին.
  7. Neubauer, John (2007). «History of the Literary Cultures of East-Central Europe» (անգլերեն). էջեր 1–538. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 26-ին.
  8. Weber, Nora (1997 թ․ մարտ). «Feminism, Patriarchy, Nationalism, and Women in Fin-de-Siècle Slovakia». Nationalities Papers (անգլերեն). 25: 35–65. doi:10.1080/00905999708408489. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 26-ին.
  9. «Spolok Živena oslavuje okrúhle výročie vzniku». Pravda.sk (սլովակերեն). 2019 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 26-ին.
  10. «Najstarší ženský spolok Živena chce nová predsedníčka Alena Heribanová omladiť». www.zenyvmeste.sk (սլովակերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 26-ին.