Ժարկո Տոմաշևիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժարկո Տոմաշևիչ
Քաղաքացիությունը  Չեռնոգորիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 22, 1990(1990-02-22)[1] (34 տարեկան)
Ծննդավայր Պլևլյա, Չեռնոգորիա
Հասակ 190 սանտիմետր
Դիրք եզրային պաշտպան և պաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009—2012 Պորտուգալիա Նասիոնալ (Ֆունշալ) 29 (0)
2011—2012  Պորտուգալիա Ունիան Մադեյրա 9 (1)
2012—2013 Սերբիա Պարտիզան (Բելգրադ) 0 (0)
2013—2015 Բելգիա Կորտրեյկ 92 (9)
2016—2019 Բելգիա Օստենդե 73 (3)
2019—մ․հ․ Ղազախստան Աստանա 2 (0)
Ազգային հավաքական
2009—2013 Չեռնոգորիա Չեռնոգորիա (մինչև 21) 13 (0)
2010—մ․հ․ Չեռնոգորիա Չեռնոգորիա 37 (4)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ժարկո Տոմաշևիչ (չեռնոգոր.՝ Жapкo Toмaшeвић, փետրվարի 22, 1990(1990-02-22)[1], Պլևլյա, Չեռնոգորիա), չեռնոգորացի ֆուտբոլիստ, «Աստանա» ակումբի և Չեռնոգորիայի ազգային հավաքականի պաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժարկո Տոմաշևիչը կարիերան սկսել է պորտուգալական «Նասիոնալ» ակումբում։ 2009 թվականի օգոստոսի 15-ին Լիսաբոնի «Սպորտինգի» դեմ խաղում նշել է նորամուտը Սանգրիշ լիգայում[2]։ 2012 թվականի սկզբին Ժարկոն վարձավճարով տեղափոխվել է Ունիան Մադեյրա։ Փետրվարի 12-ին՝ «Պենաֆիելի» դեմ խաղում նշել է նորամուտը նոր թիմի կազմում[3]։ Փետրվարի 26-ին՝ «Տրոֆենսեի» դեմ խաղում, Տոմաշևիչը խփել է իր առաջին գոլը «Յունիան Մադեյրայի» կազմում[4]։

2012 թվականի ամռանը Ժարկոն վերադարձել է սերբական «Պարտիզան», որի համար հանդես է եկել երիտասարդական մակարդակում։ Առաջին թիմում նա չի կարողացել կատարել նորամուտը՝ խաղալով հիմնականում երիտասարդական և պահեստային կազմերում։

2013 թվականի ամռանը Ժարկո Տոմաշևիչը տեղափոխվել է բելգիական «Կորտրեյկ»։ Օգոստոսի 17-ին «Շարլերուայի» դեմ խաղում նշել է նորամուտը Ժյուպիլե լիգայում[5]։ 2014 թվականի օգոստոսի 2-ին Ժարկո Տոմաշևիչը խփել է իր առաջին գոլը «Կորտրեսկի» կազմում՝ աչքի ընկնելով Լիեժի «Ստանդարդի» դեմ խաղում[6]։

2016 թվականի ամռանը Ժարկոն՝ որպես ազատ գործակալ, պայմանագիր է կնքել «Օստենդեի» հետ։ Հուլիսի 31-ին «Գենկի» դեմ խաղում Ժարկոն նշել է նորամուտը նոր թիմի կազմում[7]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի մարտի 5-ին Գանայի հավաքականի հետ ընկերական խաղում Տոմաշևիչի կատարել է նորամուտը Չեռնոգորիայի ազգային հավաքականում[8]։ Սեպտեմբերի 8-ին՝ 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի՝ Մոլդովայի ազգային հավաքականի դեմ խաղում Ժարկոն խփել է իր առաջին գոլն ազգային հավաքականի կազմում[9]։

Գոլերը Չեռնոգորիայի հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցաշար
01. Սեպտեմբերի 8, 2014 թվական Պոդ Գորիցոմ, Պոդգորիցա, Չեռնոգորիա Մոլդովա Մոլդովա 2:0 2:0 ԵԱ-2016 որակավորում
02. Մարտի 24, 2016 թվական Կարաիսակիս, Պիրեյոս, Հունաստան Հունաստան Հունաստան 1:1 2:1 Ընկերական հանդիպում
03. Հոկտեմբերի 8, 2016 թվական Պոդ Գորիցոմ, Պոդգորիցա, Չեռնոգորիա Ղազախստան Ղազախստան 1:0 5:0 ԱԱ-2018 որակավորում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Նասիոնալ Ֆունշալ VS. Սպորտինգ Լիսաբոն 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ օգոստոսի 15.
  3. «Պենաֆիել VS. Ունիան Մադեյրա 3:1» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ փետրվարի 12.
  4. «Տրոֆենսի VS. Ունիան ՄԱդեյրա 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ փետրվարի 26.
  5. «Շարլերուա VS. Կորտրեյկ 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ օգոստոսի 17.
  6. «Կորտրեյկ VS. Ստանդարդ Լիեժ 2:3» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 2.
  7. «Գենկ VS. Օստենդե 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հուլիսի 31.
  8. «Չեռնոգորիա VS. Գանա 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ մարտի 5.
  9. «Չեռնոգորիա VS. Մոլդովա 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ սեպտեմբերի 8.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժարկո Տոմաշևիչ» հոդվածին։