Ժան Ալեքսանդր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժան Ալեքսանդր
ֆր.՝ Jean-Marc Alexandre
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Հայիթի
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 24, 1986(1986-08-24)[1][2] (37 տարեկան)
Ծննդավայր Հայիթի, Վերետտ
Հասակ 181
Քաշ 79
Դիրք Կիսապաշտպան
Համար 18
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006—2007 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Պալմ Բիչ Պումաս 12 (1)
2008 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վենտուրա Կաունտի Ֆյուժին 4 (0)
2009—2011 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռեալ Սոլտ Լեյկ 38 (1)
2009 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Օստին Ացտեկս 9 (4)
2012 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սան-խոսե Էրտկվեյս 2 (0)
2012 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Օրլանդո Սիթի 6 (2)
2013 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Օրլանդո Սիթի 12 (2)
2014—2015 Մալայզիա Նեգրի-Սեմբլիան ? (?)
2016—Հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ֆորտ Լոդեդեյլ Ստրայկերս 6 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ժան-Մարկ Ալեքսանդր (ֆր.՝ Jean-Marc Alexandre, օգոստոսի 24, 1986(1986-08-24)[1][2], Verrettes, Saint-Marc Arrondissement, Artibonite, Հայիթի), հաիթցի ֆուտբոլիստ, ամերիկյան «Ֆորտ-Լոդերդեյլ Ստրայկերս» ակումբի և Հայիթիի ազգային հավաքականի կիսապաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրը ծնվել է Հայիթիում, ապա տեղափոխվել է ԱՄՆ։ Սկզբնական շրջանում հանդես է եկել քոլեջի և համալսարանի ֆուտբոլային թիմերում, իսկ ապա խաղացել է USL լիգայում «Պալմ-Բիչ Պումաս» և «Վենտուրա Քաունթի Ֆյուժն» ակումբներում։

2009 թվականին Ժանը «Ռեալ Սոլթ-Լեյք» ակումբի կողմից դրաֆտ է ընտրվել։ Մարտի 29-ին ՄԼՍ-ում «Սիեթլ Սաունդերս»-ի դեմ խաղը նրա դեբյուտային խաղն էր[3]։ Խաղային փորձ ձեռք բերելու համար Ալեքսանդրին վարձեց «Օստին Ացտեկս» ֆուտբոլային ակումբը։ 2011 թվականի հունիսի 5-ին «Վանկուվեր Ուայտկեպս»-ի դեմ մրցապայքարում նա խփել է իր առաջին գոլը «Ռեալ»-ի կազմում[4]։

Տարեվերջին Ժանը տեղափոխվել է «Սան-Խոսե Էրտկվեյկս»։ 2012 թվականի հունիսի 24-ին «Սան-Խոսե»-ի կազմում առաջին խաղը խաղացել է ընդդեմ իր նախկին թիմի՝ «Ռեալ Սոլթ-Լեյք»-ի[5]։ Նույն տարվա ամռանը Ալեքսանդրը վարձվեց «Օռլանդո-Սիթի» ֆուտբոլային ակումբի կողմից։ Վարձակալության ավարտից հետո ակումբը Ժանի հետ նոր պայմանագիր կնքեց։ 2014 թվականին նա տեղափոխվեց մալազիական «Նեգրի-Սեմբիլան»։ 2015 թվականի մրցաշրջանի ավարտից հետո, Ժանը վերադարձավ ԱՄՆ՝ պայմանագիր կապելով Հյուսիսամերիկյան ֆուտբոլային լիգայի՝ NASL-ի «Ֆորտ-Լոդերդեյլ Ստրայկերս» ակումբի հետ։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի հունիսի 7-ին Հոնդուրասի դեմ ընկերական խաղում Ալեքսանդրը Հայիթիի հավաքականի կազմում խաղացել է իր առաջին մրցախաղը։ 2009 թվականին մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթին[6]։ Մրցաշարի ժամանակ նա մասնակցել է Հոնդուրասի դեմ հանդիպմանը[7]։

2011 թվականի սեպտեմբերի 2-ին 2014 թվականի Աշխարհի առաջնության ընտրական խաղում, ընդդեմ Վիրջինյան կղզիների հավաքականի, Ժանը դուբլի հեղինակ դարձավ՝ խփելով իր առաջին գոլերը ազգային հավաքականի կազմում[8]։

2013 թվականին հավաքականի կազմում Ալեքսանդրը մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթի խաղարկությանը։ Մրցաշարում նա խաղացել է ընդդեմ Հոնդուրասի, Սալվադորի ու Տրինիդադ և Տոբագոյի հավաքականների։ 2015 թվականին հավաքականի կազմում Ժանը երրորդ անգամ մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթի խաղարկությանը[9]։ Մրցաշարում նա խաղացել է ընդդեմ Հոնդուրասի, ԱՄՆ-ի ու Ճամայկայի հավաքականների[10]։

2016 թվականին Ժանը հայտնվել է Ամերիկայի և ԱՄՆ-ի Գավաթի մասնակցության հայտում[11][12]։ Մրցաշարում նա խաղացել է Պերուի, Բրազիլիայի և Էկվադորի թիմերի դեմ[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Сиэтл Саундерс VS. Реал Солт-Лейк 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2009-03-39.
  4. «Реал Солт-Лейк VS. Ванкувер Уайткэпс 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հունիսի 5.
  5. «Реал Солт-Лейк VS. Сан-Хосе Эртквейкс 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ հունիսի 24.
  6. «Гаити VS. Гондурас 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 14.
  7. «Гондурас VS. Гаити 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ հուլիսի 5.
  8. «Гаити VS. Виргинские острова 6:0» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ սեպտեմբերի 2.
  9. «США VS. Гаити 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 11.
  10. «Гаити VS. Ямайка 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 19.
  11. «Бразилия VS. Гаити 7:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 9.
  12. «Гаити VS. Перу 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 5.
  13. «Эквадор VS. Гаити 4:0» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 13.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]