Ժան-Պիեռ Բեռնարի դիմաքանդակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժան-Պիեռ Բեռնարի դիմաքանդակ
քանդակագործԷմին Պետրոսյան
տարի2023
ստեղծման վայրՀայաստան
ժանրդիմաքանդակ
նյութբրոնզ
գտնվելու վայր«ԱրԲեՍ» առողջության կենտրոնի բակ
քաղաքԵրևան


Ժան-Պիեռ Բեռնարի դիմաքանդակ, «Արաբկիր» բժշկական համալիրի «ԱրԲեՍ» առողջության կենտրոնի բակում տեղադրված Էմին Պետրոսյանի հեղինակած Ժան-Պիեռ Բեռնարի դիմաքանդակ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեյցարացի բժիշկ Ժան-Պիեռ Բեռնարի բեղմնավոր կապը Հայաստանի հետ սկսել է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի օրերից։ Ժան-Պիեռ Բեռնարը եղել է «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական և «Ստեֆան Էլմաս» հիմնադրամների նախագահ[2]։

Բացման արարողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի 28-ին, հուշարձանի բացման արարողությանը ներկա են եղել Ժան-Պիեռի այրին ու որդին` Ֆրանսուազ Բեռնարն ու Մարտեն Բեռնարը, Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցը, Ժան-Պիեռի հայաստանցի գործընկերները, ընկերներն ու աշակերտները[1]։ Բացման արարողության ժամանակ Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Ռոզենկրանցն ասել է․

Հայաստանում դիվանագիտական իմ առաքելության ոչ երկար շրջանում ես հասկացա, որ Ժան-Պիեռը Հայաստան-Շվեյցարիա բարեկամության խորհրդանիշներից մեկն է[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Ժան-Պիեռ Բեռնարի կիսանդրին «ԱրԲեՍ»-ում». arabkirmc.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 2-ին. {{cite web}}: Text "ԱՐԱԲԿԻՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ - ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ" ignored (օգնություն)
  2. «Երեւանում կտրվի փոխպատվաստված օրգանով մարդկանց համաշխարհային սպորտային խաղերի մեկնարկը».