Ժաննա Գրոմովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժաննա Գրոմովա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Ամբողջական անուն՝ռուս.՝ Жанна Фёдоровна Кривцун
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Жанна Фёдоровна Громова
Մասնագիտացում՝գեղասահքի մարզիչ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 22, 1949(1949-01-22) (75 տարեկան)
Ծննդավայր՝Վոլոգդա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ

Ժաննա Գրոմովա (ռուս.՝ Жанна Фёдоровна Громова (օրիորդական ազգանունը՝ Կրավցուն), հունվարի 22, 1949(1949-01-22), Վոլոգդա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), գեղասահքի ռուս մարզիչ։ Ռուսաստանի վաստակավոր մարզիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղասահքով սկսել է զբաղվել 1960 թվականից «Տրուդ» կամավոր սպորտընկերությունում։ Առաջին մարզիչը եղել է Ե. Ա. Կուդրյաշևան։ Ավելի ուշ տեղափոխվել է գեղասահքի մանկապատանեկան մարզադպրոց, որն ավարտել է 1966 թվականին։ Վոլոգդայի մրցումների տարածաշրջանային և քաղաքային կրկնակի չեմպիոն։

Բարձրագույն կրթությունը ստացել է Պ. Լեսգաֆտի (Լենինգրադ) անվան ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում, որն ավարտել է 1971 թվականին։ Ըստ բաշխման հայտնվել է Նորիլսկում, որտեղ էլ մանկապատանեկան մարզադպրոցում աշխատել է որպես մարզիչ։ Ավելի ուշ տեղափոխվել է Մոսկվա։ 1990 թվականին ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի «սառցե խորեոգրաֆիայի» բաժինը։

Ժաննա Գրոմովայի ամենահայտնի սանը Իրինա Սլուցկայան է, ով աշխատել է նրա ղեկավարությամբ ողջ սպորտային կարիերայի ընթացքում[1]։ Բացի նրանից Ժաննա Գրոմովան եղել է Իլյա Ավերբուխի, Նիկոլայ Մորոզովի, Օլգա Նայդյոնովայի[2], Սերգեյ Դոբրինի[3], Արինա Մարտինովայի[4] և շատ ուրիշների առաջին մարզիչը։

Ներկա պահին Ժ. Գրոմովան շարունակում է մարզումները Մեգասպորտի կենտրոնում։ Նրա նախկին սաների թվում են Ռուսաստանի առաջնությունների մրցանակակիրներ Ալեքսանդրա Իևլևան[5] և Նինա Պետուշկովան[6]։ Նրա ղեկավարությամբ է մարզվել նաև Ռուսաստանի և Եվրոպայի գեղասահորդուհիներից եռակի ակսել և քառակի տուլուպ կատարած առաջին գեղասահորդուհին՝ Լյուդմիլա Նելիդինան։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1977 թվականին Ժաննա Գրոմովան ստացել է Ռուսաստանի վաստակավոր մարզիչ կոչումը։
  • Սոլթ Լեյք Սիթիում կայացած Օլիմպիական խաղերից հետո ստացել է Բարեկամության շքանշան։

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին Ժաննա Գրոմովայի անունով են կոչել գեղասահքի Վոլոգդայի ակումբը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. И. Слуцкая(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում
  2. О.Найдёнова(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում
  3. С.Добрин(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում
  4. А. Мартынова(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում
  5. А. Иевлева(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում
  6. Н. Петушкова(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժաննա Գրոմովա» հոդվածին։