Jump to content

Ժամանակակից արվեստի թանգարան (Մեդիսոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժամանակակից արվեստի թանգարան
Տեսակարվեստի պատկերասրահ
Երկիր ԱՄՆ
Ղեկավարության նստավայրՄեդիսոն, ԱՄՆ
Հիմնադրվել է1901[1]
Քարտեզ
Քարտեզ

Մեդիսոնի ժամանակակից արվեստի թանգարան (անգլ.՝ Madison Museum of Contemporary Art), թանգարան Վիսկոնսին նահանգի Մեդիսոն քաղաքում, որը նվիրված է ժամանակակից արվեստին։ Քաղաքի ամենահին մշակութային կազմակերպությունն է։ Հիմնադրվել է 1901 թվականին, Madison Art Association ասոցիացիայի կողմից, որն ի սկզբանե կոչվել է Madison Art Center:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի շենքի ճակատային հատվածը
Լուսանկարիչ Մարկ Թասմանը (Marc Tasman) սեփական ինստալյացիայի ֆոնին

State Street և Henry Street փողոցների անկյունում գտնվող եռահարկ շենքի ապակե ճակատը ծառայում է որպես թանգարանի գլխավոր սանդուղքահարթակ և նրա ճարտարապետական գրավչությունն է։

Ներկայումս Մեդիսոնի թանգարանն ունի ցուցահանդեսային չորս տարածք.

  • The State Street Gallery` գտնվում է թանգարանի նախասրահում և ունի պատուհաններ, որոնք նայում են նույնանուն փողոցին։
  • The Henry Street Gallery` նույնպես գտնվում է համանուն փողոցի այն կողմում, որտեղ գտնվում է թանգարանի ցուցահանդեսների փոփոխվող մասը։
  • Main Gallery` երկրորդ հարկում տեղակայված գլխավոր և ամենամեծ ցուցահանդեսային տարածքները։
  • Imprint Gallery` նույնպես երկրորդ հարկում է և ներառում է արվեստի գործեր, որոնք հիմնված են վիդեոների և ձայնի վրա։

Այստեղ անցկացվում են գեղարվեստական ցուցահանդեսներ, մասնավորապես, 2002 թվականին տեղի է ունեցել Լիզա Բուրժուայի անհատական ցուցահանդեսը։ Թանգարանի հավաքածուն ներառում է 1938 թվականին մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոյի կողմից մետաղի վրա յուղաներկով նկարված Pitahayas յուրօրինակ աշխատանքը։

Մադիսոնի թանգարանը ցուցանմուշները պատկերասրահում ցուցադրելուց բացի երբեմն ցուցադրում է նախասրահում, պարտեզում և տանիքում (քանդակներ)։ Թանգարանի դասախոսությունների դահլիճը նաև ծառայում է որպես թատրոն։ Այստեղ կա «Fresco» ռեստորան և թանգարանային խանութ։

Արտաքին պատկերներ
Ярмарка Art Fair on the Square

Թանգարանի այցելելությունն անվճար է։ Մեդիսոնի ժամանակակից արվեստի թանգարանը իր ֆինանսավորման մեծ մասը ստանում է թանգարանային տարբեր կազմակերպությունների անդամակցությունից, մասնավոր նվիրատվություններից, ինչպես նաև ամենամյա Art Fair on the Square ազգային տոնավաճառից[2], որը տեղի է ունենում Մեդիսոնի Կապիտոլի հրապարակում և ամեն տարի ներգրավում է մոտ 200 000 մարդ։

1991 թվականից թանգարանի տնօրենն է Սթիվեն Ֆլեյշմանը (Stephen Fleischman):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժամանակակից արվեստի թանգարան (Մեդիսոն)» հոդվածին։