Ժակ Մագոմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժակ Մագոմա
ֆր.՝ Jacques Maghoma
Քաղաքացիությունը  ԿԴՀ
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 23, 1987(1987-10-23)[1][2] (36 տարեկան)
Ծննդավայր Լուբումբաշի, ԿԴՀ
Հասակ 177 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան

Ժակ Լոնդա Մագոմա (ֆր.՝ Jacques Ilonda Maghoma, հոկտեմբերի 23, 1987(1987-10-23)[1][2], Լուբումբաշի, ԿԴՀ), կոնգոցի ֆուտբոլիստ, «Բիրմինգհեմ Սիթի» ֆուտբոլային ակումբի և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հավաքականի կիսապաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագոման անգլիական «Տոտենհեմ Հոթսպուրի» սան է ։ 2009 թվականին բարձր մրցակցության պատճառով Ժակը ստիպված էր հեռանալ «Բերտոն Ալբիոն»։ Օգոստոսի 8-ին «Շրուսբերի Թաունի» դեմ խաղում նա նորամուտն է նշել Անգլիայի երկրորդ ֆուտբոլային լիգայում[3]։ Հոկտեմբերի 17-ին «Բարնետի» դեմ խաղում Մագոման իր առաջին գոլն է խփել «Բերտոն Ալբիոնի» կազմում[4]։ 2013թվականին ամռանը Ժակը տեղափոխվել է «Շեֆիլդ Ուենսդեյ»։ Օգոստոսի 3-ին «Քուինս Պարկ Ռեյնջերս» դեմ խաղում նա նորամուտն է նշել Անգլիայի Չեմպիոնշիփ լիգայում[5]։ Դեկտեմբերի 21-ին «Բորնմութ»–ի դեմ խաղում Մագոման իր առաջին գոլն է խփել «Շեֆիլդ Ուենսդեյի» կազմում[6]։

2015-ի ամռանը Մագոմայի պայմանագիրն ավարտվել է և ֆուտբոլիստը պայմանագիր կնքել «Բիրմինգհեմ Սիթի» ակումբի հետ։ Օգոստոսի 15-ին «Բարնլի»–ի դեմ խաղում նա նորամուտը նշել է նոր թիմում[7]։ Օգոստոսի 29-ին «Միլթոն Քինս Դոնս»-ի դեմ մենամարտում Ժակը խփել է իր առաջին գոլը «Բիրմինգհեմ Սիթի»-ի կազմում[8]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Մագոման իր նորամուտն է նշել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ֆուտբոլի հավաքականի կազմում։ 2017 թվականին հունվարին Ժակը Գաբոնում մասնակցել է Աֆրիկյան ազգերի 2017 թվականի գավաթի խաղարկությանը։ Նա մասնակցել է Մարոկկոյի և Կոտ դ’Իվուարի ֆուտբոլային հավաքականների դեմ խաղերին[9][10]։

2019 թվականին Մագոման Եգիպտոսում մասնակցել է Աֆրիկայի ազգերի գավաթին։ Մրցաշարում նա մասնակցել է Եգիպտոսի ազգային հավաքականի[11], Զիմբաբվե ֆուտբոլի հավաքականի[12], Մադագասկարի ֆուտբոլի հավաքականի[13], Ուգանդայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղերում[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Шрусбери Таун VS. Бертон Альбион 3:1». soccerway.com. 2009 թ․ օգոստոսի 8.
  4. «Бертон Альбион VS. Барнет 2:0». soccerway.com. 2009 թ․ հոկտեմբերի 17.
  5. «Куинз Парк Рейнджерс VS. Шеффилд Уэнсдей 2:1». soccerway.com. 2013 թ․ օգոստոսի 3.
  6. «Шеффилд Уэнсдей VS. Борнмут 1:2». soccerway.com. 2013 թ․ դեկտեմբերի 21.
  7. «Бернли VS. Бирмингем Сити 2:2». soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 15.
  8. «Милтон Кинс Донс VS. Бирмингем Сити 0:2». soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 29.
  9. «ДР Конго VS. Марокко 1:0». soccerway.com. 2017 թ․ հունվարի 16.
  10. «Кот—д'Ивуар VS. ДР Конго 2:2». soccerway.com. 2017 թ․ հունվարի 20.
  11. «Египет VS. ДР Конго 2:0». soccerway.com. 2019 թ․ հունիսի 26.
  12. «Зимбабве VS. ДР Конго 0:4». soccerway.com. 2019 թ․ հունիսի 30.
  13. «Мадагаскар VS. ДР Конго 2:2». soccerway.com. 2019 թ․ հուլիսի 7.
  14. «ДР Конго VS. Уганда 0:2». soccerway.com. 2019 թ․ հունիսի 22.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժակ Մագոմա» հոդվածին։