Ժակուի (գետ)
Ժակուի | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 800 կմ |
Ավազանի մակերես | 73 000 կմ² |
Ջրի ծախս | 1900 մ³/վ |
Գետաբերանի տեղակայում | Guaíba? |
Կոորդինատներ | |
Հոսող հոսքեր | Pardo River?, Rio dos Sinos?, Vacacaí River?, Caí River? և Rio Taquari? |
Երկրամաս | Ռիու Գրանդի դու Սուլ |
Ժակուի (պորտ.՝ Rio Jacuí), գետ Բրազիլիայի հարավարևելյան մասում, հոսում է Ռիու-Գրանդի-դու-Սուլ նահանգի տարածքով։ Թափվում է Գուաբինայի ծոց։ Հանդիսանում է ատլանտյան օվկիանոսի տարածքին պատկանող գետ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գետը սկիզբ է առնում 717 մետր ծովի մակարդակից բարձրության վրա, Պասու-Ֆունդու քաղաքից 8 կիլոմետր հեռավորության վրա, մոտավորապես Պասու-Ֆունդու գետի ակունքից 1 կիլոմետր հեռավորության վրա[1]։ Ժակուին ամբողջապես տեղակայված է Ռիու-Գրանդի-դու-Սուլ նահանգի տարածքում։ Իր ակունքներում գետը հոսում է հիմնականում հարավային ուղղությամբ, սակայն հետագայում միանալով Սատուրնույի աջ հոասանքին գետն իր ուղղությունը փոփոխում է դեպի հարավ-արևելք, իսկ Կաժոեյրա-դու-Սուլ քաղաքից հետո իր ուղղությունը փոխում է դեպի արևևելք և հոսում մինչև Պորտու-Ալեգրի քաղաք, որտեղ էլ թափվում է Գուաբինայի ծոց, որը հանդիսանում է Պատուս լճի նեղուցը, որն իր հերթին իր հարավային մասում բավականին նեղ նեղուցով միանում է Ատլանտյան օվկիանոսին։ Գետն իր ակունքներում աչքի է ընկնում իր բուռն հոսանքներով և բազմաթիվ շեմերով։ Սակայն արդեն Տիու-Ուգու և Սալտու-դու-Ժակույ քաղաքներից վեր կառուցվել են երկու հէկ-երի ջրամբարներ, աչքի է ընկնում այն փաստ որ ներքևի ջրամբարը հանդիսանում է Ռիու-Գրանդի-դու-Սուլ նահանգի ամենամեծ ջրամբարներից մեկը։ Նավագնացությամբ զբաղվում են գետի ակունքից մինչև Կաշուեյռա-դու-Սուլ քաղաքը։
Գետի երկարություն հասնում է 800 կիլոմետրի։ Գետի ջրավազանը հասնում է 73000 քառակուսի կիլոմետրի։ Գետի հոսանքի միջին տեքությունը գետի ակունքից 0,9մ/կմ է, բարձրությունների փոփոխությունները հասնում են 717 մետրի։ Գետի ակունքներում տարեկան ջրի ծախսը հասնում է 1900 խարանարդ մետր/ վայրկյանի։
Վտակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժակույ գետի խոշորագույն վտակներն են Ժակույ-Միրին (աջ), Ժակուիզիանյու (178 կմ, աջ), Սատուրնու (աջ), Վակակայի (330 կիլոմետր,աջ), Ռիու-Պարդու (250 կիլոմետր, աջ), Տակուարի (530 կիլոմետր, ձախ), Կայի (ձախ), Սինուս (ձախ), Գռավատաի (34 կիլոմետր, ձախ)։
Բնակավայրերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժակուի գետի ափերին ամենամեծ բնակավայրերն են՝ Եսպումոզու, Սալտու-դու-Ժակույի, Դոնա-Ֆրանցիսկա, Կաշուեյրա-դու-Սուլ, Ռիու-Պարդու, Տրիունֆու, Շարկեադաս, Պորտու-Ալեգրի։
Կենդանական և բուսական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժակուին ունի կյանքի համար կարևորագույն նշանակություն ամբողջ նահանգի համար։ Գետի կենդանական և բուսական աշխարհը խիստ բազմազան է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Jacuí River». Britannica Encyclopaedia. Վերցված է 2013 թ․ փետրվարի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գետ Жакуй է Բրիտանական հանրագիտարանի. (անգլ.). Процитировано 2015-03-16
- AREA DEL ESTE DE BRASIL: JACUI (Río) (իսպ.), (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժակուի (գետ)» հոդվածին։ |
|