Թրեր քարի մեջ (հուշարձան)
![]() | |
![]() | |
| Տեսակ | հուշարձան |
| Քանդակագործ | Ֆրից Ռյոեդ |
| Ստեղծում | 1983 |
| Բարձրություն | 10 մետր |
| Երկիր | |
| Քաղաք | Սթավանգեր |
| Բնակավայր | Սթավանգեր |
| Նյութ | բրոնզ և գրանիտ |
| 58°56′24″N 5°40′12″E / 58.94000°N 5.67000°E | |
Թրեր քարի մեջ (նորվ.՝ Sverd i Fjell), Նորվեգիայի Ռուգլան շրջանի Ստավանգեր քաղաքի մոտ, Հաֆրսֆյորդի Մոլեբուխտի արևելյան կողմում կանգնեցված հուշարձան[1]։
Հուշարձանը կառուցվել է 872 թվականին տեղի ունեցած Հաֆրսֆյորդի ճակատամարտի պատվին, որի արդյունքում Հարալդ I Գեղավարսը դարձել է Նորվեգիայի առաջին թագավորը և ինչը հանդիսանում է Նորվեգիայի հետագա ազգային միավորման խորհրդանիշը։ Հուշարձանը բացվել է 1983 թվականին Նորվեգիայի թագավոր ՕլաՖ V-ը[2][3]։
Հուշահամալիրը ստեղծել է քանդակագործ Ֆրից Ռյոեդը։ Այն բաղկացած է երեք հսկայական թերից, որոնք ասես խրված լինեն ժայռոտ բլրի մեջ։ Թագերով զարդարված երեք թրերը խորհրդանշում են Նորվեգիայի երեք հիմնական շրջանները՝ հյուսիս, հարավ-արևելք և հարավ-արևմուտք։ Մեկ թուրը, որ ավելի մեծ է քան մյուսները՝ խորհրդանշում է Հարալդ I Գեղավարսի թուրը[2][3]։
Բացի Հաֆրսֆյորդի ճակատամարտը հիշատակելուց, հուշարձանը նաև խաղաղության խորհրդանիշ է։ Վիկինգները խաղաղ ժամանակ թրերը գետին խրելու սովորույթ են ունեցել, ինչն էլ հիշեցնում է հուշարձանի դիզայնը։ Հուշարձանը Նորվեգիայի ամենակարևոր խորհրդանիշներից մեկն է, ամեն տարի հունիսին նրա տակ անցկացվում են միջոցառումներ վիկինգների պատմությունն ուսումնասիրությամբ խանդավառված անձանց համար[2][3]։
Թրերի մոտ, ժայռի մեջ փորագրված հուշատախտակը նորվեգերենով տեղեկացնում է հուշարձանի նշանակության ու խորհրդանիշների, հեղինակի և թագավորի կողմից դրա բացման մասին[2][3]։
Սուլայից Ստավանգեր ձգվող արահետը տանում է դեպի հուշարձան, Սուլայի օդանավակայանից 11 կմ և Ստավանգերի կենտրոնից 6 կմ հեռավորության վրա։ Այսօր այս տարածքը Ստավանգերի բնակիչների համար ամենահայտնի հանգստի վայրերից մեկն է[2][3]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Véronique Mignot-Bari, Stavanger und seine Umgebung, Trolls of Norway 2008, ISBN 978-82-92868-08-9, Seite 56(գերմ.)

Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Møllebukta» անվանումը ծագել է «mølla» (աղաց) և «bukt» (ծոց) բառերից։ Առաջ այստեղ հողմաղաց է եղել։
- 1 2 3 4 5 Store norske leksikon. «Fritz Røed» (Norwegian). Վերցված է 2016 թ․ ապրիլի 19-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - 1 2 3 4 5 Leif Inge Ree Petersen. «Slaget i Hafrsfjorden». Store norske leksikon. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 15-ին.


