Թռչնիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թռչնիկ
Լեզուհայերեն

Թռչնիկ, ամսօրյա, այնուհետև՝ կիսամսյա հանդես։ Հրատարակվել է 1861 - 1862-ին, Կոստանդնուպոլսում։ Խմբագիր-տնօրեն՝ Գ. Պալյան։ Հարել է հայ հասարակական մտքի պահպանողական թևին։ Միջանկյալ դիրք է գրավել «Մեղուի» և «Արևելյան դար»-ի բանակռվում։ Մասնակցել է գրաբար-աշխարհաբար բանավեճին՝ հօգուտ աշխարհաբարի։ Տպագրել է բանաստեղծություններ, աշխարհագրական, բնագիտական, առողջապահական հոդվածներ, խորհուրդներ մանուկներին, զվարճալի պատմություններ[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԹՌՉՆԻԿ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 26-ին.
  2. «Համահայկական թվանշային գրադարան».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 217