Թոֆիկ Ալավերդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թոֆիկ Ալավերդյան
Թոֆիկ Ալավերդյան.tif
Ծնվել է հուլիսի 7, 1936(1936-07-07)
Մահացել է օգոստոսի 16, 1998(1998-08-16) (62 տարեկանում)
Մահվան վայր Երևան, Հայաստան
Ազգություն հայ
Մասնագիտություն օդաչու
Աշխատավայր Էրեբունի (օդանավակայան)

Թոֆիկ Հմայակի Ալավերդյան (հուլիսի 7, 1936(1936-07-07) - օգոստոսի 16, 1998(1998-08-16), Երևան, Հայաստան), օդաչու-հրամանատար։ Ինքնաթիռային սպորտի վարպետ։ Ավարտել է Ռիլսկի (Կուրսկի մարզ, Ռուսաստան) ավիացիայի տեխնիկական ուսումնարանը (1963), ԴՕՍԱԱՖ-ի թռիչքատեխնիկական դպրոցը (1968) և դասընթացները (1970), վերապատրաստվել Կրեմենչուգի (Ուկրաինա) քաղաքացիական ավիացիայի օդաչուական ուսումնարանում (1972)։ 1963–1995 թվականներին աշխատել է «Էրեբունի» օդանավակայանում։ 1988–1992 թվականներին Մի-8 ուղղաթիռի անձնակազմում (2-րդ օդաչու, ապա՝ հրամանատար) մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների և ԼՂ ինքնապաշտպանությանը։ Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ, Շահումյան և Գետաշեն կազմել է 1116 ժամ[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 672։