Թուրք-մալթական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թուրք-մալթական հարաբերություններ
Թուրքիա և Մալթա

Թուրքիա

Մալթա

Թուրք-մալթական հարաբերություններ, երկկողմ դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի և Մալթայի միջև։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալթան պատմական նշանակություն ունի թուրք ժողովրդի համար. Օսմանյան կայսրության ռազմածովային նավատորմի հայտնի ծովակալ Թուրգութ Ռեիսը սպանվել է 1565 թվականին Մալթայի թուրքերի համար անհաջող մեծ պաշարման ժամանակ[1]։ 1873 թվականին օսմանցի սուլթան Աբդուլ Ազիզը կարգադրել է Մարսայում թուրքական ռազմական գերեզմանոց բացել[2]։

Քաղաքական հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալթայի շահերը Թուրքիայում ներկայացվել են Վալետայի նստավայրի դեսպանի և Ստամբուլում գլխավոր հյուպատոսության միջոցով[3]։ Մալթայում Թուրքիայի դեսպանատունը գտնվում է Ֆլորիանայում։ Երկու երկրներն էլ Եվրոպայի խորհրդի, Առևտրի համաշխարհային կազմակերպության և Միջերկրածովյան միության լիիրավ անդամներ են։ 2004 թվականի մայիսի 1-ից Մալթան Եվրոպական միության անդամ է, իսկ Թուրքիան այդ կազմակերպությանը անդամակցելու թեկնածու[1]։

2003 թվականի հոկտեմբերին Անթալիայում երկու երկրների միջև ստորագրվել է ներդրումների փոխադարձ խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագիր, ինչպես նաև քաղաքական խորհրդատվական մեխանիզմի ստեղծման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր[1]։

Առևտուր[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 1,124 միլիարդ ԱՄՆ դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճ է գրանցվել 35%-ով։ 2007 թվականի սեպտեմբերի 7-ին թուրք-մալթական գործարար խորհուրդը և այլ միջկառավարական կազմակերպություններ առաջնահերթություն են տվել առևտրային կապերի զարգացմանը[4][5][6]։

2008 թվականի դրությամբ 24 թուրքական ընկերություններ ներկայացված են եղել Մալթայում, իսկ նրանց համախառն կապիտալը կազմել է 1,3 միլիարդ ԱՄՆ դոլար[4]։ Երկու երկրների միջև համագործակցության ոլորտներից մեկը ջրային ռեսուրսներն են. Մալթայում տեղակայված է Միջերկրական ծովում գտնվող նավանորոգարանի հիմնական ձեռնարկություններից մեկը, իսկ Թուրքիայում ակտիվորեն զարգանում է նավաշինությունը[7]։ 2008 թվականին Air Malta-ն և Turkish Airlines-ը կոդ-շերինգի մասին համաձայնագիր են ստորագրել[8]։

1997 թվականի սեպտեմբերի 19-ին երկրները զբոսաշրջության ոլորտում համագործակցության համաձայնագիր կնքեցին։ 2008 թվականին ավելի քան 3058 Մալթայի զբոսաշրջիկներ այցելել են Թուրքիա[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Turkey´s Political Relations with Malta / Rep. of Turkey Ministry of Foreign Affairs». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  2. Thake, Conrad (2014 թ․ փետրվարի 1). «The Ottoman Turkish cemetery a plea for its conservation». Malta Today. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  3. «Ministry of Foreign Affairs Malta — Turkey». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 16-ին.
  4. 4,0 4,1 4,2 Türkiye-Malta Ticari ve Ekonomik İlişkileri / T.C. Dışişleri Bakanlığı (թուրքերեն)
  5. EkoTurk News Agency (2007 թ․ սեպտեմբերի 10). «Business council aims to boost Malta-Turkey trade links». The New Anatolian.
  6. MaltaMedia News (2007 թ․ սեպտեմբերի 7). «Turkish-Maltese Business Council set up». Maltamedia.
  7. Turkey´s Commercial and Economic Relations with Malta / Rep. of Turkey Ministry of Foreign Affairs
  8. MaltaMedia News (2008 թ․ հունիսի 11). «Air Malta signs codeshare agreement». Maltamedia.