Թուրքմենստանի պետական բժշկական համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թուրքմենստանի պետական բժշկական համալսարան
ռուս.՝ Государственный медицинский университет Туркменистана
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1931
Երկիր Թուրքմենստան
ՏեղագրությունԱշխաբադ
Թուրքմենստանի պետական բժշկական համալսարան (Թուրքմենստան)##
Թուրքմենստանի պետական բժշկական համալսարան (Թուրքմենստան)
Թուրքմենստանի պետական բժշկական համալսարան, Թուրքմենստան

Թուրքմենստանի պետական բժշկական համալսարան (թուրքմ.՝ Türkmenistanyň Döwlet lukmançylyk uniwersitety), Թուրքմենստանի Հանրապետության բժշկական թեքումով բարձրագույն ուսումնական հաստատություն[1]։ Գտնվում է Թուրքմենստանի Հանրապետության առողջապահության և բժշկական արդյունաբերության և կրթության նախարարության ենթակայության տակ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանը հիմնվել է 1931 թվականի դեկտեմբերի 29-ին Թուրքմենստանի բժշկական պետական ինստիտուտ անվամբ։ 1981 թվականի «Ազգերի ընկերություն» շքանշանով պարգևատրվելուց հետո Թուրքմենական միաբանության կողմից վերանվանվել է Ազգերի ընկերություն բժշկական պետական ինստիտուտ։ Ինստիտուտը տվյալ անվանումը կրում է մինչև 1997 թվականի վերջը, երբ նորից վերանվանվեց Թուրքմենստանի պետական բժշկական ինստիտուտ[2][3]։

2010 թվականի օգոստոսի 27-ին Թուրքմենստանի պետական բժշկական ինստիտուտը Թուրքմենստանի նախագահի՝ Գոիրբանգուլի Բերդիմուխամեդովի հրամանով լուծարվել է։ Հետագայում նրա հիմքի վրա կառուցվել է Թուրքմենստանի պետական բժշկական համալսարան, որը դարձավ ինստիտուտի գույքի նոր տերը[4][5]։ 2010 թվականի օգոստոսի 27-ին համալսարանը տեղափոխվում է նոր շենք, որը գտնվում է, այպես կոչված, «բժշկական քաղաքի» Արչաբիլ պողոտայում, որը գտնվում էր Առողջապահության նախարարությունից և բժշկական հիմնարկությունից ոչ հեռու[6]։

Համալսարանի հիմնական խնդիրներն է բժշկական հիմնարկություններում ու դեղագործական ձեռնարկություններում թուրքմեն բարձրորակ բժիշկների և մասնագետների ապահովության պահպանումը[5]։ Բացի դրանից, բուհերում կարևոր աշխատանքային ուղությունները դիագնոստիկայի նոր մեթոդների և հիվանդությունների բուժումների մշակումն է։ Ինչպես նաև թուրքմենների առողջապահական հիմնարկների գործունեության համար գիտական կենտրոնների կատարելագործումը[7]։

Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացման ժամանակ՝ 2010 թվականի սեպտեմբերի 1-ին, կրթությունը բաժանվում էր հինգ ֆակուլտետների՝ բուժական, մանկաբուժական, ատամնաբուժական, դեղագործական և բուժ-պրոֆիլակտիկ[6][8]։ Մեկ տարի անց՝ 2011 թվականին, համալսարանում բացվում է սպորտային բժշկության ֆակուլտետ[9]։ 2012 թվականին բացվեց բժիշկների կատարելագործման և հետդիպլոմային պատրաստվածության բժիշկների ֆակուլտետը[10]։ Բացվեց նաև ռազմական բժշկության ֆակուլտետ[11]։ 2015 թվականին բժշկական պետական համալսարանում բացվեցեց «առողջապահական և համաճարակաբանական ծառայության» մասնագետների պատրաստման ֆակուլտետ[12]։

Համալսարանի կենտրոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանին կից աշխատում են հետևյալ կենտրոնները

  • Ատամնաբուժական ուսումնական արտադրական կենտրոն[13]
  • Աչքերի հիվանդությունների գիտա-կլինիկական կենտրոն[13]
  • Մոր և մանկան հսկողության ուսումնագիտական կենտրոն[14]
  • Բժշկական կենսատեղնիկական գիտահետազոտական կենտրոն[9]
  • Սպորտային բժշկության գիտահետազոտական կենտրոն[9]

Պատվո պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականին ինստիտուտը ազգային առողջապահությունը և բժշկական գիտությունները զարգացնելու և նրանց ծառայելու, բարձրորակ մասնագետներ պատրաստելու համար պարգևատրվել է «Ազգերի ընկերություն» շքանշանով[2]։

2011 թվականին համալսարանը ստացել է պարգև՝ Եվրոպական որակ կոմիտեի կողմից, Եվրոպական բիզնես ասամբլեայի «կրթական ծառայությունները բարձր որակի հասցնելու» անվանակարգում[15]։

2012 թվականին համալսարանը ընդրգկվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Բժշկական ուսումնական հաստատությունների համաշխարհային կատալոգի տվյալների բազայի «Ավիցեննա» կատալոգում[3][16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Туркменский государственный медицинский институт». Высшие учебные заведения стран СНГ (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
  2. 2,0 2,1 Туркменский медицинский институт // Большая медицинская энциклопедия / гл. ред. Б. В. Петровский. — 3-е изд.. — М.: Советская энциклопедия, 1974—1989. — Т. 25.
  3. 3,0 3,1 «Информация об университете в каталоге «Авиценна»». Сайт Всемирного каталога медицинских образовательных учреждений. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  4. «Туркменский медицинский институт стал университетом». Интернет-газета Turkmenistan.Ru (ռուսերեն). 2010 թ․ օգոստոսի 28. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  5. 5,0 5,1 «Медицинский университет создан в Туркмении». РИА Новости (ռուսերեն). 2010 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  6. 6,0 6,1 «Открылся новый Государственный медицинский университет». "ТУРКМЕНинформ". 2010 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  7. «Медицинский университет будет совершенствовать свою деятельность». "ТУРКМЕНинформ". www.turkmeninform.com. 2012 թ․ մայիսի 13. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
  8. «Президент Туркмении назначил нового ректора Государственного медицинского университета». ИА REGNUM (ռուսերեն). 2010 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
  9. 9,0 9,1 9,2 «В Туркменском государственном медицинском университете открыто два научно-исследовательских центра». Интернет-газета Turkmenistan.Ru (ռուսերեն). 2012 թ․ հունվարի 28. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
  10. «В медуниверситете открывается новый факультет». "ТУРКМЕНинформ". www.turkmeninform.com. 2012 թ․ մայիսի 21. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
  11. «В главном медицинском вузе страны откроется факультет военной медицины». "ТУРКМЕНинформ". 2012 թ․ հունիսի 19. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
  12. «Президент Туркменистана утвердил состав госкомиссии и план приема студентов в учебные заведения страны в 2015 году». Интернет-газета Turkmenistan.Ru (ռուսերեն). 2015 թ․ հուլիսի 11. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
  13. 13,0 13,1 «В столице Туркменистана открылись стоматологический и офтальмологический научные центры». Интернет-газета Turkmenistan.Ru (ռուսերեն). 2017 թ․ մարտի 13. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  14. «Туркменистан принимает активные меры в вопросах охраны матери и ребенка». Сетевое издание "СНГ СЕГОДНЯ". 2017 թ․ հունիսի 1. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  15. «Государственный медицинский университет Туркменистана удостоился высокой награды». "ТУРКМЕНинформ". 2011 թ․ ապրիլի 26. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  16. «ТГМУ - во Всемирном каталоге «Директория Авиценны»». Электронная газета "Золотой век" (ռուսերեն). 2012 թ․ հուլիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]