Jump to content

Թուրքիայի ընտրական համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թուրքիայի ընտրական համակարգ
Թուրքիա

Տեսակ Վիքիմեդիայի նախագծի ցանկ-հոդված

Թուրքիայի ընտրական համակարգը տարբերվում է՝ ընդհանոր, նախագահական և տեղական ընտրությունների համար, որոնք անց են կացվում Թուրքիայում յուրաքանչյուր չորս, հինգ և հինգ տարին համապատասխանաբար։ 1950 թվականից սկսած (պաշտոնապես 1945 թվականից) Թուրիքան հանդիսանում է բազմակուսակցական ժողովրդավարական պետություն, ընդ որում առաջին ժողովրդավարական ընտրությունները, որոնք անց էին կացվել 1950 թվականի մայիսի 14-ին, հանգեցրեցին միակուսակցական համակարգի վերացմանը, որն հաստատվել էր 1923 թվականին։ Այժմյան Թուրքիայի Ազգային մեծ ժողովի անդամ լինելու համար, ըստ ընտրական համակարգի սահմանվել է 10 տոկոսանոց շեմը, որն ամենաբարձրն է բոլոր պետություններից։

Յուրաքանրյուր ընտրական համակարգին, բնորոշ է հետևյալ ընտրության ձևը՝

  • Ընդհանուր ընտրություններ։ Դոնթի մեթոդ, կուսակցության ցուցակի համամասնական ընտրական ներկայացուցչություն, ըստ որի Ազգային մեծ ժողովի 600 անդամները ընտրվում են 87 ընտրական շրջաններից, որոնք ընտրում են տարբեր թվաքանակի պատգամավորները, պայմանավարված բնակչության թվաքանակից։
  • Տեղական ընտրություններ։ Քաղաքների և շրջանների քաղաքապետերը, համայնքապետերի և մարզային ավագանու անդամները, համայնքի ավագանու անդամներ և նրանց գյուղական խորհուրդի անդամները ընտրվում են մեծամասնական ընտրական համակարգով։
  • Նախագահական ընտրություններ։ Երկփուլանի ընտրություններ, երբ երկու լավագայուն թեկնածուները երկու շաբաթ անց առաջին ընտրություններից կրկին մասնակցում են ընտրություններին, և թեկնածուներից հաղթում է նա, ով կհավաքի ընտրողների 50% + 1 ձայները։

Ընդհանուր ընտրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թուրքիայի Գերագույն ընտրական խորհուրդը (Yüksek Seçim Kurulu) վերահսկում է խորհրդարանական տեղերի բաշխումը ըստ ընտրական տարածքների

Թուրքիայի Ազգային մեծ ժողով է ընտրվում 600 պատգամավոր, օգտագործելով Դոնթի մեթոդը։ Որպեսզի կուսակցությունը ունենա պատգամավորներ խորհրդրանում, այն պետք է հաղթահարի սահմանաված 10 տոկոսանոց շեմը ամբողջ երկրում, ինչը նշանակում է, որ եթե կուսակցությունը հավաքի շատ ձայներ առանձին շրջաններում, բայց չհավաքի 10 տոկոսը ամբողջ երկրում, ապա այն չի ունենա ներկայացուցիչներ խորհրդրանում, քանի որ ընդհանուր արդյունքը ցածր է։ Խորհրդարանական 10 տոկոսանոց շեմը, վերահսկողության է առնվում ընդդիմության կողմից, քանի որ այն կուսակցությունները, որոնք կարողացել են հաղթահարել 10 տոկոսանոց շեմը կարող են իրականում ավելի շատ ներկայացուցիչներ ունենալ խորհրդրանում։ Օրինակ 2002 թվականի ընտրություններում ԱԶԿ-ն ստացել էր ընտրողների 34,28% ձայնը, սակայն ստացավ տեղերի գրեթե երկու երրորդը։

10 տոկոսանոց շեմը չի վերաբերում անկախ թեկնածուներին, և դա նշանակում է, որ քուրդ ազգայնական գործիչները, որոնք ունեն լայն աջակցություն երկրի հարավ-արևելյան հատվածներում, բայց չեն կարողան հաղթահարել 10 տոկոսանոց շեմը, հանդես են գալիս որպես անկախ թեկնածուներ, այլ ոչ թե որպես կուսակցական թեկնածուներ։ Սա հատկապես տեղի է ունեցել 2007 և 2011 թվականների ընտրություններում, երբ «Քրդական ժողովրդավարական հասարակություն» և «Խաղաղության ու ժողովրդավարություն» կուսակցությունները առաջադրեցին անկախ թեկնածուների։

Առաջարկություններ բարեփոխումների համար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական քնադատությունը կայանում է բարձր 10 տոկոսանոց շեմի շուրջ։ 2015 թվականի հունվարին Թուրքիայի ազգային հանրապետական կուսակցությունը վերսկսեց իր խորհրդարանական առաջարկությունները շեմը 10%-ից 3-ի իջեցնելու և առաջարկեց փոփոխություններ չմտցնել համամասնական ներկայացուցչական համակարգի մեջ, սակայն ԱԶԿ-ն դեմ էր շեմի իջեցմանը, առանց ընտրական համակարգի էական բարեփոխումների[1][2]։

2013 թվականի հուլիսին ԱԶԿ-ն պատրաստել էր նոր առաջարկություններ, որն անվանվել էր «շրջանային համակարգի նեղացում» (daraltılmış bölge sistemi), որպեսզի փոխեն համամասնական ներկայացուցչական համակարգը կամ մեմամասնականի, կամ էլ ստեղծվեն ոչ մեծ ընտրական շրջաններ, որոնք կընտրեն քիչ քանակով պատգամավորներ[3]։ Համաձայն այս առաջարկությունների, շեմը կնվազեր 10%-ից 7 կամ 8%-ի, իսկ Թուրքիան 85 ընտրական շրջանների փոխարեն կբաժանվեր 129-ի[4][5]։ Ստամբուլը կբաժանվեր 17 կամ 20 շրջանների[4]։ Համակարգը մեծ օգուտ կբերեր ամենամեծ կուսակցությանը, ինչպես նաև այն կուսակցություններին, որոնք հանդիսնաւոմ էին ուժեղ կոնկրետ շրջաններում, իսկ դա նշանակում էր, որ ԱԶԿ և Քրդական ազգայնական Խաղաղության ու ժողովրդավարություն կուսակցությունը կունենային ամենամեծ օգուտները։ Երկու հիմնական ընդդիմադիր կուսակցությունները՝ ԱՀԿ-ն և ԱՇԿ-ն չէին ունենա էական հենակետային ընտրական կետեր, իսկ դա կնշանակեր, որ նրանց վրա այս համակարգը բացասական ազդեցություն կունենար[3]։ ԱԶԿ-ի կողմից այս փոփոխությունները առաջարկվեցին 2014 թվականի դեկտեմբերին, չնայած նրան, որ ըստ ընտրական իրավունքի ցանկացած փոփոխություն պետք է ընդունվի խորհրդարանի կողմից առնվազն մեկ տարի առաջ[6]։

Ընտրական տեղամասեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիան բաժանված է 87 ընտրատարածքների, որոնք Թուրքիայի Մեծ Ազգային ժողովի որոշակի թվով անդամներ են ընտրում։ Թուրքիայի Մեծ Ազգային ժողովում կա ընդհանուր առմամբ 600 տեղ, իսկ յուրաքանչյուր ընտրատարածքին հատկացված է սահմանված քանակով պատգամավորական տեղ, որն համամասնական է նրան բնակչությանը։ Թուրքիայի Գերագույն ընտրական կոմիտեն ընտրություններից առաջ անց է կացնում ստուգումներ յուրաքանչյուր ընտրատարածքի և կարող է ավելացնել կամ քչացնել պատգամավորական տեղերը կախված բնակչության քանակից։

Բացի չորս ընտրական շրջանից, Թուրքիայի 81 մնացած ընտրական շրջանները ունեն միանման անուններ և սահմաններ։Բացառություն են հանդիսանում Իզմիրը, Ստամբուլը, Բուրսան և Անկարան։ Թուրքիայի նահագները (իլերը), որոնք ընտրում են 19-ից մինչև 36 պատգամավոր, բաժանվում են երկու ընտրական շրջանների, իսկ յուրաքանչյուր նահանգ, որն ընտրում է 36-ից ավել պատգամավոր, բաժանվում է երեքի։ Որպես երկրի չորս խոշոր նահանգներ՝ Իզմիրը և Բուրսան բաժանված են երկու ենթաշրջանների, իսկ Անկարան և Ստամբուլը երեքի։ Ընտրված պատգամավորների բածխումը ըստ ընտրական շրջանների ցույց է տրված ներքևում։

Շրջան Պատգամավորներ
Ադանա 15
Ադըյաման 5
Աֆյոնքարահիսար 6
Աղրը 4
Աքսարայ 4
Ամասիա 3
Անկարա 36
Անկարա (I) 13
Անկարա (II) 11
Անկարա (III) 12
Անթալիա 16
Արդահան 2
Արդվին 2
Այդըն 8
Բալըքեսիր 9
Բարթըն 2
Բաթման 5
Բայբուրթ 1
Բիլեջիք 2
Բինգյոլ 3
Բիթլիս 3
Բոլու 3
Բուրդուր 3
Բուրսա 20
Բուրսա (I) 10
Բուրսա (II) 10
Չանաքքալե 4
Չանքըրը 2
Չորում 4
Դենիզլի 8
Դիյարբաքիր 12
 
Շրջան Պատգամավորներ
Դյուզջե 3
Էդիրնե 4
Էլազըղ 5
Էրզինջան 2
Էրզրում 6
Էսքիշեհիր 7
Գազիանթեփ 14
Գիրեսուն 4
Գյումյուշհանե 2
Հաքքարի 3
Հաթայ 11
Ըղդըր 2
Ըսփարթա 4
Ստամբուլ 98
Ստամբուլ (I) 35
Ստամբուլ (II) 28
Ստամբուլ (III) 35
Իզմիր 28
Իզմիր (I) 14
Իզմիր (II) 14
Քահրամանմարաշ 8
Կարս 3
Քասթամոնու 3
Քարաբյուք 3
Քարաման 3
Քայսերի 10
Քիլիս 2
Քըրքլարելի 3
Քըրըքքքալե 3
Քըրշեհիր 2
Քոջաելի 13
 
Շրջան Պատգամավորներ
Քոնիա 15
Քյութահիա 5
Մալաթիա 6
Մանիսա 10
Մարդին 6
Մերսին 13
Մուղլա 7
Մուշ 4
Նեվշեհիր 3
Նիղդե 3
Օրդու 6
Օսմանիյե 4
Ռիզե 3
Սակարիա 7
Սամսուն 9
Սիիրթ 3
Սինոփ 2
Սիվաս 5
Շանլըուրֆա 14
Շըրնաք 4
Թեքիրդաղ 7
Թոքաթ 5
Թաբզոն 6
Թունջելի 2
Ուշաք 3
Վան 8
Յալովա 3
Յոզգաթ 4
Զոնգուլդաք 5
Ընդհանուր 600

2015 թվականի փոփոխությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր առմամբ 8 ընտրական շրջաններում փոփոխություններ են կատարվել պատգամավորների քանակի շուրջ 2011 թվականի ընտրություններից հետո։ Անկարայի երկու ընտրական շրջաններում նույնպես փոխել են իրենց սահմանները։

Պատգամավորների քանակը, 2015 թվականի ընդհանուր ընտրություններին ըստ շրջանների
Շրջան 2011 2015 Փոփոխություններ
Անկարա 31 32 1
Անկարա (I) 16 18 2
Անկարա (II) 15 14 Decrease1
Բայբուրթ 1 2 1
Էլազըղ 5 4 Decrease1
Ստամբուլ 85 88 3
Ստամբուլ (I) 30 31 1
Ստամբուլ (II) 27 26 Decrease1
Ստամբուլ (III) 28 31 3
Քյութահիա 5 4 Decrease1
Մանիսա 10 9 Decrease1
Մուշ 4 3 Decrease1
Օրդու 6 5 Decrease1

Խորհրդարանական թվաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանադրական փոփոխություններ կատարելու համար կուսակցությունը պետք է ունենան ձայների մեծամասնության երեք-հինգերորդ կամ երկու-երրորդը, որը կառավարությանը տալիս է տարբեր լիազորություններ։

  • 301 տեղ դիմակայել օրենքին վետոյի միջոցով։
  • 360 տեղ երկայացրեք սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի (երեք հինգերորդը մեծամասնության)։
  • 400 տեղ սահմանադրության փոփոխություն, առանց հանրաքվեի (երկու երրորդը մեծամասնության)։

Տեղական ընտրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի տեղական ինքնակառավարման բարեփոխումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին բարեփոխումների արդյունքում ավագանու անդամների և քաղաքապետների թիվը կրճատվեց։ Բարեփոխման արդյունքում վերացվել է 1040 ավան, որի արդյունքում փոքր քաղաքային համայնքների թիվ կազմել է 394, որն նպաստեց 2014 թվականին ընտրված քաղաքապետերի քանակաի նվազմանը 2009 թվականի հետ համամետաության դեպքում[7][8]։

Հիմնարկներ 2009 թվականի ընտրություններ 2014 թվականի ընտրություններ Փոփոխություններ
Մետրոպոլիտեն համայնքներ 16 30 14
Շրջանային համայնքներ 2,903 1,351 Decrease1,552
Մարզային խորհրդականներ 3,281 1,251 Decrease2,030
Քաղաքային խորհրդականներ 32,392 20,500 Decrease11,892
Ընդհանուր 38,592 23,132 Decrease15,460

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Erdoğan: Barajı biz mi getirdik – Gerçek Gündem». Arsiv.gercekgundem.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 19-ին.
  2. «CHP, 'seçim barajı yüzde 3 olsun' teklifini yineledi | Gerçek İstanbul / İstanbul Haberleri». Gercekistanbul.com. 1983 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 19-ին.
  3. 3,0 3,1 «Dar bölge seçim sistemi AK Parti ve BDP'ye yarıyor-Ankara Haberleri». Zaman.com.tr. 2015 թ․ մայիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 19-ին.
  4. 4,0 4,1 «Dar bölge büyük partinin yararına – Hürriyet GÜNDEM». Hurriyet.com.tr. Վերցված է 2015 թ․ մայիսի 19-ին.
  5. «AKP'nin seçim tuzağı hazır: Yüzde 7–8 baraj, daraltılmış seçim bölgesi | soL Haber Portalı | güne soL'dan bakın» (թուրքերեն). Haber.sol.org.tr. Վերցված է 2015 թ․ մայիսի 19-ին.
  6. «550 seçim bölgeli 'dar bölge sistemi' – Gündem Haberleri». Sabah.com.tr. 2014 թ․ ապրիլի 21. Վերցված է 2015 թ․ մայիսի 19-ին.
  7. Haber news (թուրքերեն)
  8. Ordu news Արխիվացված 2015-09-24 Wayback Machine (թուրքերեն)