Թուրքիայի էներգետիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Թուրքիայի Էներգետիկաից)
Էներգիայի սպառումը Թուրքիայում
էներգիայի արտադրությունը Թուրքիայում

Տնտեսության, արդյունաբերական ճյուղը զբաղվում է էլեկտրաէներգիայի արտադրումով և արտահանումով։ Առաջնային էներգիայի օգտագործումը 2008 թվականին կազմել է մեկ միլլիոն բնակչության համար ժամում 1146 կամ 16 տերավատ։ Թուրքիան ստրատեգիապես տեղակայված է երկու մայրցամաքներում, բացի այդ նրա էներգետիկ ռեսուրսների 65 %-ը գտնվում են երկրի արևմուտքում իսկ 65 % պահանջարկը՝ արևելքում[1][2]։

2014 թվականի տվյալներով Թուրքիայում հիմնականում արտադրվում էր պեղված վառելիք․ ածուխ( 29,5 %), բնական գազ ( 33,1 %), նավթ( 27 %), որը կազմում էր համախառը ներքին արդյունքի 89,6 %-ը, որից յուրացվում էր 74 %-ը։

2014 թվականին Թուրքիայում մեկ անձի սպառած էներգիան կազմում էր համաշխարհային միջին ցուցանիշի 84 %-ը, համեմատելու համար Ֆրանսիայում և Գերմանիայում այդ ցուցանիշը երկու անգամ բարձր է թուրքականից։

2014 թվականին էլեկտրաէներգիան կազմում էր համախառն ներքին արդյունքի 20,6 %, այն նաև հիմնականում արտադրվում էր պեղված վառելիքից (ջերմակայանից)․ 79 % -ը բնական գազ (48 %), ածուխ (30 %) հիդրոէլեկտրակայանը հասցրին 16 %-ի իսկ քամու կայանները -3,4 %։ 2015թվականին թուրքական հիդրոգեներացիան ընդհանուր համաշխարհային արտադրության 17 %-ով զբաղեցնում էր 11 -րդ տեղը։ ՀԷԿ- երի սահմանված ուժգնությունը կազմում էր 21 %-ը համաշխարհայինի պաշարի , համարվում էր իններորդը աշխարհում , իսկ նոր սահմանված ուժգնությամբ երրորդն է Չինաստանից և Բրազիլիայից հետո։

Թուրքիայի տնտեսությունը երկար ժամանակ հաստատուն աճել է , ինչը և բերել է էներգետիկ պահանջարկների նույնքան աճի․ 1990 թվականից 2014 թվականներին աճը կազմել է 130 %։ Որպեսզի բավարարվի նման պահանջարկը՝ Անկարայի կառավարությունը գործադրեց երկու հսկա նախագծեր՝ Հարավարևմտյան Անատոլիա նախագիծն իր մեջ ներառում էր 19 նոր հիդրոէլեկտրակայաններ, իսկ 2007 թվականի՝ Թուրքիայի ատոմային էներգիայի ինստիտուտի կողմից հիմնված միջուկային էներգետիկայի զարգացման ծրագիրը ենթադրում էր աճեցնել ատոմային էներգիայի չափաբաժինը մինչև 2020 թվականը մինչև 8 %- ով իսկ մինչև 2030 թվականը՝ 20 %-ով։

2014 թվականին Թուրքիայի էներգետիկայի հետ կապված CO2-ի (ածխաթթու գազ) արտանետումը հասել է 4,01 տոննաի ՝ մեկ մարդու համար, ինչը համաշխարհային միջին մակարդակի 90 % էր կազմում։

Ածուխը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 2015 թվականը Թուրքիայում ածուխի արդյունահանվող պաշարները գնահատվել են 8,7 միլիարդ տոննա , ինչը բավարարել է 192 տարի, քարածուխը և լիգնիտը 96 % պահոց ուներ , որով նա աշխարհում 11-րդ տեղում էր՝ համաշխարհային ցուցանիշի 1,0 %- ով։ 2015թվականին Թուրքիայի ածուխի բաժինը կազմում էր համաշխարհային պաշարի 0,3 %-ը։

Նավթը[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին Թուրքիայում նավթի պաշարը կազմում էր 2,61 տոննա, ինչը 28 % -ով ավելին էր, քան 1990 թվականին, միևնույն ժամանակ երկիրը ներկրում էր 18,6 միլիոն տոննա նավթ կամ 22,3 միլիոն տոննա նավթամթերք։ Մինչ 2015 թվականը Թուրքիան սպառում էր տարեկան 38,8 միլիոն տոննա նավթ և նավթամթերք կամ մեկ օրում 0,835 միլիոն բարել։

Գազ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի տվյալներով Թուրքիան ձեռք է բերել 126 %- ով ավելի շատ բնական գազ, քան՝ 1990 թվականին, բայց այն էլ բավարարում էր երկրի միայն 1% պահանջարկը։ Բնական գազն օգտագործվում էր 43 %- ով ՝ էլեկտրաէներգիայի արտադրության և 6%-ը՝ ջերմության և էլեկտրաէներգիայի համակցված արտադրության։ Գազի վերջնական սպառումը կազմում էր ընդհանուրի 44 % ծավալը։

Խողովակաշարով ներկրումը կազմել է 39,7 միլիարդ քառակուսի մետր, որից 26,6 միլիարդ մետր խորանարդը(67%) Ռուսաստանից, 7,8 միլիարդ խորանարդ մետր (20 %) Իրանից, իսկ 5,3 միլիարդ խորանարդ մետր(13%) Ադրբեջանից։Բացի այդ 7,5 միլիարդ խորանարդ մետր գազից ներկրվել է սեղմված բնական գազ ․ Ալժիրից մինչև 3,8 միլիարդ խորանարդ մետր, Նիգերիայից 1,5 միլիարդ խորանարդ մետր և Քաթարից 1,7 միլիարդ խորանարդ մետր։

Գազախողովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գազախողովակի նախագիծը , որը նախատեսված էր միացնել Իրանի և կենտրոնական եվրոպայի(Թուրքիայի տարածքով) գազատրանսպորտային համակարգերը ՝ չիրականացվեց։ 2013 թվականի հունիսի 28 -ին հայտարարվեց, որ «Նաբուկկո» նախագիծը փակվել է, իսկ նախապատվությունը տրվում էր Տրանսադրիատիկ գազախողովակի նախագծին, և որ գազի փոխադրումը Ադրբեջանի Շահ-Դենիզից՝ դեռևս հարց է։ Բայց չի բացառվում այն հնարավորությունը, որ «Նաբուկկո» -ն այնուամենայնիվ կիրականանա փոքր ինչ տեսափոխումով։

Ատոմային էներգետիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականից Անթալիայի միջերկրածովյան ափին ռուսական կողմի մասնակցությամբ կառուցվում է (2023 թվականին առաջին էներգաբլոկի շահագործման նախատեսմամբ) առաջին ատոմային էլեկտրակայանը Ակկույուսը՝ 4 էներգաբլոկով և նախատեսված 4800Մվտ ամբողջական հզորությամբ։

Ճապոնա-ֆրանսիական մասնակցությամբ Սինոպի սևծովյան ափին՝ Սինոպ գավառում, նախագծվում է ևս 4 էներգաբլոկով երկրորդ Ատոմակայանը 4 800 Մվտ հզորությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]