Jump to content

Թունկա Մանին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թունկա Մանին
Ծնվել է՝1010
Մահացել է՝1078
Երկիր Մալի

Թունկա Մանին (անգլ.՝ Tunka Manin, 1010 - 1078), Գանա կայսրության կառավարիչ, որը թագավորել է 1062 թվականից առնվազն մինչև 1076 թվականը։ Եղել է Գանա Բասսիի նախորդը և կայսրության վերջին կառավարիչը մինչև Ալմորավիդների նվաճումը։ Թունկա Մանինի մասին տեղեկությունները գալիս են Ալ-Բակրիից, որը նկարագրել է նրան որպես «արդարության սիրահար և բարեհաճ՝ մուսուլմանների նկատմամբ»[1]:120։

1062 թվականին Մանինը հաջորդել էր Բասսիին, որը նրա նման պահպանել էր ավանդական կրոնը՝ չդառնալով իսլամ[2]:88։ Ալ–Մորավիների պետությունը՝ Աբու Բաքր իբն Ումարի գլխավորությամբ, զայրացել էին Բասսիի՝ իսլամ ընդունելու մերժումից, և սկսել էին ներխուժել կայսրություն[2]:87։ 1076 թվականին Ալմորավիդներին հաջողվել է թալանել կայսրության մայրաքաղաք Կումբի Սալեհը[3]։ Մանինը շարունակել է կառավարել որպես Ալմորավիդների վասալ և հարկ վճարել նրանց[2]:88։ 1087 թվականին Ալմորավիդները վտարվել են, սակայն կայսրությունը խիստ թուլացել էր, և նախկին շատ տարածքներ անկախացել էին։ Իսլամը, որը դարձել էր վերնախավի գերիշխող հավատը, պարտադրվել էր բոլոր հպատակներին, և շատ ոգեպաշտներ արտագաղթել են կայսրությունից[4]։

Մանինը հայտնի է եղել տեղական համայնքների հետ իր ներգրավվածությամբ, ինչպես նաև իր տնտեսական քաղաքականությամբ, որը զարգացրել է առևտուրը, հատկապես աղի առևտուրը։ Ասում են, որ նա իրեն շրջապատել էր աստվածայնության և մոգության մթնոլորտով, որը նա օգտագործել էր իր ժողովրդին մոտիվացնելու և իրեն լավ պաշտպանելու համար[5]։ Մանինը հայտնի էր իր հարստությունը ցուցադրելով՝ զարդարվելով ոսկով, փղոսկրով և այլ թանկարժեք նյութերով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Levtzion, Nehemia (1976). «The early states of the Western Sudan to 1500». In Ajayi, A.J. (ed.). History of West Africa (2nd. ed.). New York: Columbia University Press. Վերցված է 20 September 2023-ին.
  2. 2,0 2,1 2,2 De Graft-Johnson, John Coleman (1986). African Glory: The Story of Vanished Negro Civilizations. Black Classic Press.
  3. The Oxford Encyclopedia of African Thought, Volume 1 byAbiola Irele, Biodun Jeyifo, page 407
  4. Balancing Written History with Oral Traditions: The Legacy of the Songhoy People by Hassimi Oumarou Maiga, page 25
  5. West African Kingdoms 500-1590: Social Class and Economy History: Tunka Manin | World Eras