Թովմաս Պեռենց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թովմաս Պեռենց
Ծնվել է1825
ԾննդավայրԿամարակապ, Ակն
Մահացել է1875
Մասնագիտությունթատերական գործիչ, դերասան և դրամատուրգ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն

Թովմաս Պեռենց (1825, Կամարակապ, Ակն - 1875), հայ թատերական գործիչ, դերասան, դրամատուրգ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թովմաս Պեռենցը ծնվել է 1875 թվականին Արևմտյան Հայաստանի Ակն քաղաքի Կամարակապ գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում։ Այնուհետև տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, որի Օրթագյուղի հայկական կրթարանում էլ շարունակել է ուսումը[1]։

1850-ական թվականների կեսերից սկսել է գործուն մասնակցություն ունենալ լուսավորական և մշակութային կյանքին։ Դարձել է Օրթագյուղի հայկական «Բարեսիրաց» ընկերությունը հիմնադրողներից մեկը։ Անվանի բանաստեղծ, դրամատուրգ Մկրտիչ Պեշիկթաշլյանի հետ հիմնել է տեղի թաղային թատրոնը՝ կատարելով նշանակալի աշխատանք[1]։

Թովմաս Պեռենցը որպես դերասան մասնակցել է Օրթագյուղում կազմակերպված հայերեն բեմականացումներին, որոնցում կենցաղային զավեշտներում կատարել է մեծ մասամբ կատակերգական դերեր[1]։

Որպես գրող ստեղծել է մի քանի կատակերգություն, որոնցից առանձնանում են «Ծեր սիրահարը», «Խաբված ակնցին», «Հաճի Մանկասար», «Խաչատուրին խաչը», «Շինծու հարս» և այլ ստեղծագործություններ։ Այդ կատակերգությունները բեմադրվել են թատրոնում։ Պեռենցը գրել է նաև «Վարդան» կոչվող պատմական ողբերգությունը[1]։

Թովմաս Պեռենցը 1862 թվականին հիմնադրել է «Վարդ Մեսրոպյան» պարբերականը, որը հրատարակվել է կարճ ժամանակ[1]։

Մահացել է 1875 թվականին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Ստեփանյան, Գառնիկ (1990). Կենսագրական բառարան. հայ մշակույթի գործիչներ, երեք հատորով. Vol. հատոր Գ, գիրք 1, Մել-Ռ. Երևան: Սովետական գրող. էջ 263. ISBN 5-550-00265-5.