Թոնի Ռոթեն
![]() Tony Wroten | ||
Ակումբ | ![]() | |
---|---|---|
Դիրքը | Հարձակվող պաշտպան/ խաղարկող | |
Համար | № 1 | |
Ի ծնե տրված անունը | Թոնի Ռոթեն կրտսեր Tony Wroten, Jr. | |
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 13, 1993 (27 տարեկան) | |
Ծննդավայր | ![]() | |
Ազգություն | ![]() | |
Հասակ | 1,98 մ | |
Քաշ | 93 կգ | |
Դպրոց | Գարֆիլդի ավագ դպրոց (Սիեթլ, Վաշինգտոն) | |
համալսարան | Վաշինգտոն (2011–2012) | |
Դրաֆթի տարի | 2012 / ռաունդ` 1 / ընտր.` 25-րդ | |
Դրաֆթ ակումբ | Մեմֆիս Գրիզլիս | |
Կարիերայի պատմություն
| ||
![]() → ![]() ![]() | ||
Մրցանակներ
| ||
| ||
Թոնի Ռոթեն կրտսեր (անգլ.՝ Tony Wroten, Jr., ծնվ.՝ ապրիլի 13, 1993), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս» ակումբում՝ որպես խաղարկող և հարձակվող պաշտպան։
Ուսանողական Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուսանողական առաջնությունում ներկայացրել է Վաշինգոնի համալսարանի «Հասկիս» թիմը, որի կազմում հասել է մինչև 2012 թվականի համազգային ուսանողական մրցաշար։ 2012 թվականի ապրիլի 3–ին խաղընկեր Թերենս Ռոսի հետ NBA-ի դրաֆթում մասնակցության հայտ է ներկայացրել[1]:
Պրոֆեսիոնալ Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընտրվել է 2012 թվականի NBA-ի դրաֆթի առաջին ռաունդի 25-րդ համարի ներքո՝ «Մեմֆիս Գրիզլիս» ակումբի կողմից։ Մասնագիտական կարիերայի անդրանիկ մրցաշրջանում մի քանի անգամ ուղարկվել է NBA-ի զարգացման լիգայի «Ռենո Բիգհորնս» կրտսեր ակումբ։
Ապագա դրաֆթային ընտրության դիմաց Ռոթենը տեղ է գտնում «Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս» ակումբի կազմում[2]: 2013 թվականի նոյեմբերի 13-ին, առաջին անգամ մեկնարկային կազմում ելույթ ունենալիս, Ռոթենն իր հաշվին գրանցում է թրիփլ դաբլ՝ այդ կերպ դառնալով NBA-ի պատմության առաջին և թերևս միակ մարզիկը, ով մեկնարկային կազմում առաջին անգամ հանդես գալիս սահմանում է թրիփլ դաբլ[3]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Washington's Tony Wroten declares for the NBA Draft»։ espn.go.com (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2013-07-11-ին։ Վերցված է 2013-07-05
- ↑ «Grizzlies acquire 2014 second round pick and trade exception from 76ers»։ NBA.com։ օգոստոսի 22, 2013։ Արխիվացված օրիգինալից 2013-12-03-ին։ Վերցված է 2015-04-20
- ↑ «Tony Wroten's triple-double, James Anderson's 36 points lead 76ers»։ ESPN։ նոյեմբերի 13, 2013։ Արխիվացված օրիգինալից 2013-12-03-ին։ Վերցված է նոյեմբերի 19, 2013
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էջը NBA.com կայքում(անգլ.)
- Էջը Բասկետբոլ-ռեֆերենսում(անգլ.)