Թոմ Քենտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմ Քենտի
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևպիես
ՀեղինակՍերգեյ Միխալկով
Գրվել է1938
Հրատարակվել է1938

«Թոմ Քենտի» (ռուս.՝ Том Кенти), առաջին պիեսներից, որոնք գրել է Սերգեյ Միխալկովը երեխաների և պատանիների համար։ Կատակերգություն 3 գործողությամբ, 6 պատկերներով։ Ստեղծվել է 1938 թվականին։ Նույն թվականին առաջին անգամ բեմադրվել է պրոֆեսիոնալ բեմում Մոսկվայի պատանի հանդիսատեսի թատրոնում։

1930-ական թվականներին երեխաների համար բեմադրությունների նկատմամբ մոտեցումների փոփոխություն է տեղի ունեցել։ Երիտասարդ հանդիսատեսի հետ համատեղ հեղինակները և դերասանները սկսել են խոսել իրենց հասակակիցների, ավագ և երիտասարդ սերնդի միջև մարդկային բարդ փոխհարաբերությունների մասին։ 20-ամյա Սերգեյ Միխալկովի «Թոմ Քենտի» պիեսն արտացոլում է պատանի հերոսների բարոյական և բարոյագիտական խնդիրների իրապես լայն բազմազանություն։ Մարկ Տվենի «Արքայազնը և աղքատը» վեպի հիման վրա դրամատուրգն ստեղծել է ինքնուրույն գեղարվեստական ստեղծագործություն ոչ միայն բոլորովին այլ գաղափարական հայացքներով, այլև բանաստեղծական հարուստ կառուցվածքով․ պիեսը հագեցած է բանաստեղծություններով, իսկ բանաստեղծական խոսքը երեխաներն ավելի լավ են ընկալում[1]։ Հեղինակին ժամանակակից քննադատները նրան մեղադրել են դասական ստեղծագործության հետ չափից ազատ վարվելու մեջ[2]։ Ավելի ուշ դրամատուրգի հասցեին հնչել են պիեսի երկրորդական լինելու և բնագրի սյուժեի կույր պատճենման հակադիր մեղադրանքներ[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուժետային գծերը կրկնում են դասական սկզբնաղբյուրը։ Առաջին տեսարանում տեղի է ունենում Էդուարդի և Թոմի հանդիպումը և երկխոսություն նրանց միձև, որտեղ Թոմի ժողովրդական խոսակցական արտահայտությունների և արքայազնի ճիշտ խոսքի հակադրությունը տպավորություն է ստեղծում, որ կերպարները շփվում են «տարբեր լեզուներով»։ Երիտասարդ արքայազնին հոգնեցրել է ապրելը շքեղության մեջ, իսկ Թոմը հոգնել է աղքատությունից։ Տղաները փոխում են իրենց հագուստները։ Առաջին գործողության երկրորդ մասում պանդոկում թափառաշրջիկի զրույցի ժամանակ ներկայացվում է թագավորության հասարակ մարդկանց կյանքը։ Մենեստրեն Թեյլորը արտահայտում է բռնապետերից ազատվելու իրենց երազանքը։

Երկրորդ գործողության իրադարձությունները տեղի են ունենում թագավորական պալատում, որտեղ քննարկվում է Էդվարդի հոգեկան վատառողջ լինելու հարցը, որն անսպասելիորեն դարձել է միապետ։ Լորդ Գերդֆորդը պատրաստ է երկրի իշխանությունը տալ խելագարին․ «Նա խելագար է, բայց նա գահաժառանգ է, և առողջ կամ խենթ, նա կառավարելու է թագավորությունը... Թեկուզ նա հազար անգամ ավելի խենթ լինի, նա թագավոր է, և ով խոսում է նրա հիվանդության մասին, ոտնձգություն է կատարում իշխանության խաղաղության և տերության կարգի նկատմամբ և կուղարկվի կախաղան»։ Լեդի Ջեյնի հետ Թոմի զրույցի ժամանակ պարզվում են պալատականների երեխաների կյանքի և կենցաղի մանրամասները։

Սոցիալական և բարոյական հակասությունների սրությունը գագաթնակետին է հասնում երրորդ գործողությունում։ Թոմը՝ որպես թագավոր, ընդունում է շրջապատի մարդկանց համար անհավատալի մի շարք օրենսդրական որոշումներ։ Եզրափակիչ հատվածը ամեն ինչ դնում է իր տեղը. անշուշտ ապացուցված է, որ Էդուարդը թագավոր է, իսկ Թոմը՝ միայն նրա նման մի տղա, որը թեթևությամբ լքում է պալատը։

Հավանական է, որ պիեսի ու վեպի գլխավոր տարբերությունը միակ գլխավոր հերոս Թոմ Քենտին է՝ մի տղա, որ սիրում է ազատությունը։ Արքայազնի դեգերումները արտացոլվում են կարեկցանքի երանգով։ Միխալկովի մոտ արքայազն Էդուարդն ամբարտավան և կասկածամիտ բռնակալ է։

Բեմադրություն և էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրողական բեմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին բեմադրությունն իրականացրել է Մոսկվայի գիտնականների տանը կից մանկական դրամատիկական խմբակը։ Գլխավոր դերակատար Վ․ Յակովլևան ներկայացրել է Ս. Միխալկովի հետևյալ երկխոսությունը խմբակի ղեկավարի՝ Վախթանգովի անվան թատրոնի անանուն դերասանուհու հետ[4]

Միխալկով․ «Ցանկանում եմ փորձել ինձ դրամատուրգիայում։ Պիես եմ գրել Մարկ Տվենի «Արքայազնը և աղքատը» հայտնի ստեղծագործության հիման վրա։ Եվ հիմա չգիտեմ, թե որ թատրոնին առաջարկեմ։ Կկարողանա՞ն արդյոք լավ բեմադրել։ Ի վերջո, այս առաջինից կախված կլինի շատ բան»։ Զրուցակից․ «Իսկ ես մանկական դրամատիկ խմբակ ունեմ, երեխաները լավն են, ձգտում են մարտի։ Իրենց ուժերը կներդնեն մինչև վերջ։ Դե, իսկ վերջինի դեպքում դժբախտությունը մեծ չէ, հեղինակը մեղավոր չէ։ Ի՞նչ սպասել երեխաներից»։

Եվ հետագայում՝

Կամ գարնանային օրը էր հաջող, կամ սկսնակ դրամատուրգն էր տաղանդավոր, կամ դերասանները արեցին հնարավոր ամեն ինչ, կամ այդ ամենը միասին, բայց ներկայացումն անցավ հիանալի։

Մոսկվայի ՊՀԹ (1938 թվական)[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին պրոֆեսիոնալ ներկայացումը եղել է ռեժիսոր Վալենտին Կոլեսաևի աշխատանքը Մոսկվայի պատանի հանդիսատեսի պետական կենտրոնական թատրոնի բեմում 1938 թվականին[2]։ Պիեսը, որը մինչ այդ կոչվում էր «Արքայազնը և աղքատը», Խաղացանկի վերահկման գլխավոր վարչությանի պնդմամբ վերանվանվել է «Թոմ Քենտի»։ Դեռահաս հերոսի գլխավոր դերը կատարել է Վալենտինա Սպերանտովան, որն այդ ժամանակ 33 տարեկան էր։ Ներկայացման պրեմիերային ներկա է եղել դրամատուրգ Բեռնարդ Շոուն։ Բեմադրության մասնակիցների հիշողությունների համաձայն՝ ներկայացումից հետո նա գրկել է Թոմին մարմնավորած «դերասան տղային»։ «Սը՛ր, նա կին է և ունի դուստր»,- ասել են Շոուին։ Նա ծնկի է եկել և համբուրել Սպերանտովայի ձեռքը[5]։

Սարատովի ՊՀԹ (1950 թ.)[խմբագրել | խմբագրել կոդը]

1950 թվականին Սարատովի պատանի հանդիսատեսի թատրոնում ռեժիսոր Վադիմ Դավիդովի կողմից բեմադրվել է Սերգեյ Միխալկովի պիեսը սեփական խմբագրությամբ, որը կոչվում է «Աղքատը և արքայազնը» (ռուս.՝ «Нищий и принц»): Ներկայացումը մտածվել է որպես երաժշտական, իսկ որպես կոմպոզիտոր հանդես է եկել Եվգենի Կամենոգրադսկին[6]։

Մոսկվայի ՊՀԹ (1970 թվական)[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմադրությունը՝ Պավել Խոմսկու, բեմադրող ռեժիսոր՝ Իոսիֆ Սեկիրին, նկարիչ՝ Վլադիմիր Թալալայ, կոմպոզիտոր՝ Էդուարդ Կոլմանովսկի, գլխավոր դերում՝ Լիդիա Կնյազևա[7]։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Чумакевич Э. В. (2011). «Курс лекций по мировой и отечественной детской литературе: Правда хижин и дворцов (С. В. Михалков «Том Кенти»)» (ռուսերեն). Брестский государственный университет имени А. С. Пушкина. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 27-ին.
  2. 2,0 2,1 Михалков С. В. Сам о себе. Литературная автобиография. — Библиотека мировой литературы для детей. — М.: Детская литература, 1981. — Т. 22, книга 3.
  3. «С. Михалков. Досье» (ռուսերեն). Мульти-портал KM.RU. 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 27-ին.
  4. Яковлева В. (2003 թ․ ապրիլի 8). «Как Сергей Михалков стал драматургом» (ռուսերեն). Московская правда. Վերցված է 2012 թ․ փետրվարի 27-ին.(չաշխատող հղում)
  5. «Страница памяти. Валентина Александровна Сперантова» (ռուսերեն). РАМТограф (газета Российского академического молодёжного театра. выпуск № 10, январь-февраль 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 27-ին.
  6. Саратовский академический театр юного зрителя имени Ю. П. Киселёва. Официальный сайт
  7. Лев Новогрудский Тридцать лет спустя // Советская Культура. — 1970. — С. 3.