Թոմ Փրայոր
Թոմ Փրայոր | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | դեկտեմբերի 2, 1990 (33 տարեկան) |
Ծննդավայր՝ | Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն՝ | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն՝ | կինոդերասան, սցենարիստ, հեռուստատեսային դերասան, կինոպրոդյուսեր և թատրոնի դերասան |
IMDb։ | ID 4350114 |
Քրիստոֆեր Թոմաս Փրայոր (անգլ.՝ Christopher Thomas Prior, դեկտեմբերի 2, 1990, Անգլիա, Միացյալ Թագավորություն), թատրոնի և կինոյի բրիտանացի դերասան, սցենարիստ և պրոդյուսեր։ Առավել հայտնի է «Քինգսման։ Գաղտնի ծառայություն» և «Ամեն ինչի տեսություն» ֆիլմերում կատարած դերերի շնորհիվ[1][2][3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1990 թվականի դեկտեմբերի 2-ին[4][5][6]։
Անգլիական Դորչեսթերի Թոմաս Հարդիի անվան դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ուեյմության քոլեջ, որտեղ ուսումնասիրել է արվեստ[7]։ Գերազանցությամբ քոլեջն ավարտելուց հետո ընդունվել է Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա, որն ավարտել է 2012 թվականին[8]։
Թատերական առաջնաելույթը կայացել է 2013 թվականին Ուեսթ Էնդի թատրոնում, որտեղ մասնակցել է «Թորի բոյզ», «Ռոմեո և Ջուլիետ» և «Դանիայի արքայազնը» բեմականացումներում[9]։
2014 թվականին գրել է «Ճեղքելով շրջանը» կարճամետրաժ ֆիլմի սցենարը[10]։
2021 թվականին թողարկվել է էստոնացի ռեժիսոր Պեետերա Ռեբանեի «Փյունիկ» ֆիլմը, որտեղ Փրայորը կատարել է գլխավոր դերը[11][12]։ Փրայորը նաև հանդիսանում է սցենարի համահեղինակ և պրոդյուսերներից[13][14]։ Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 1970-ականներին եղած սառը պատերազմի ժամանակ և պատմում է շարքային Սերգեյ Սերեբրեննիկովի (Թոմ Փրայոր) և ԽՍՀՄ ռազմաօդային ուժերի լեյտենանտ Ռոման Մատվեևի (Օլեգ Զագոռոդնի) մեջ առաջացած հարաբերությունների մասին։ Ֆիլմը ցուցադրվել է Մոսկվայի 43-րդ միջազգային կինոփառատոնի ժամանակ՝ «Ռուսական հետք» ծրագրի շրջանակներում[15]։ Լրատվամիջոցներում ֆիլմը տարբեր քննարկումների ու բանավեճերի պատճառ է դարձել[16][17]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Փրայորը հանդիսանում է ԼԳԲՏՔ+ համայնքի անդամ[18]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2012 | ֆ | Ալեքն իմ ընկերն է եղել | Alex Was a Friend of Mine | Ալեքս |
2014 | ֆ | Ամեն ինչի տեսություն | The Theory of Everything | Ռոբերտ Հոքինս |
2014 | ֆ | Քինգսման։ Գաղտնի ծառայություն | Kingsman: The Secret Service | Հյուգո |
2014 | ս | Ինդեվոր | Endeavour | Բիլլի Քարսուել |
2016 | ֆ | Դասթին և ես | Dusty and Me | Ջորջի |
-2017 | ս | Երեք աղջիկ | Three Girls | Ոստիկանության սպա |
2020 | ֆ | Իսլանդիան լավագույնն է | Iceland Is Best | Ջեք |
2021 | ֆ | Ուղղակի աղմուկ | Just Noise | Գաղտնի սեր |
2021 | ֆ | Փյունիկ | Firebird | Սերգեյ Սերեբրեննիկով |
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Մրցանակ | Անվանակարգ | Աշխատանք | Արդյունք | Հղում |
---|---|---|---|---|---|
2021 | FilmOut San Diego LGBT Film Festival | Best Actor | Փյունիկ | Հաղթանակ | [19] |
Լավագույն պատմական ֆիլմ | Հաղթանակ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «PRIORITY PRODUCTIONS LIMITED people - Find and update company information - GOV.UK». find-and-update.company-information.service.gov.uk (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
- ↑ BBFC. «The Theory Of Everything». www.bbfc.co.uk (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
- ↑ «Tom Prior attends the World Premiere of "Kingsman: The Secret...». Getty Images (իսպաներեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «Learn about Tom Prior». Famous Birthdays (անգլերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «Learn about Tom Prior». Famous Birthdays (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Facts – Tom Prior – Wiki: Biography». Kinorium (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Delight: Former Thomas Hardye schoolboy accepted into RADA». Dorset Echo (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
- ↑ «TOM PRIOR | The Factory». www.thefactory.us. Վերցված է 2024 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «West End Boys - the Dorset performers set to make a name themselves in theatreland». Bournemouth Echo (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
- ↑ «TOM PRIOR | The Factory». www.thefactory.us. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
- ↑ «Tom Prior | 'Firebird' Celebrates the Transformative Feeling of Love». www.flaunt.com. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «Firebird's Out Star Tom Prior on the Cold War Gay Romance's Relevance». www.advocate.com (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «FIREBIRD». firebirdmovie.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
- ↑ «Tom Prior and Peeter Rebane's Film "Firebird" is Too Good to be True - The Geekiary». thegeekiary.com (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ օգոստոսի 26. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «ЖАР ПТИЦА :: Каталог фильмов :: Московский Международный кинофестиваль». www.moscowfilmfestival.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
- ↑ Андрей Титов, Елена Соломина | ERR (2021 թ․ հոկտեմբերի 28). «Создатели "Жар-птицы": это фильм о любви, не о политике». ERR (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
- ↑ Константин ГЛЫБА (2021 թ․ ապրիլի 27). «Советский офицер ВВС влюбился в рядового: Это еще одна бомба ММКФ — кажется, над Никитой Михалковым решили часто шутить». kp.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Firebird: The Gay Cold War Romance the World Needs». www.out.com (անգլերեն). 2022 թ․ ապրիլի 29. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Tom Prior - Awards - IMDb». IMDb. Վերցված է 2022 թ․ հունվարի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Դեկտեմբերի 2 ծնունդներ
- 1990 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- 21-րդ դարի անգլիացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի բրիտանացի դերասաններ
- 21-րդ դարի դերասաններ
- Անգլիացի թատերական գործիչներ
- Անգլիացի տղամարդ կինոդերասաններ
- Բրիտանացի դերասաններ
- Բրիտանացի թատերական գործիչներ
- Բրիտանացի կինոդերասաններ
- Բրիտանացի կինոպրոդյուսերներ
- Բրիտանացի հեռուստատեսային դերասաններ
- Բրիտանացի սցենարիստներ
- Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայի շրջանավարտներ
- Թատրոնի դերասաններ
- Կինոդերասաններ