Թոմաս Գլովեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմաս Գլովեր
անգլ.՝ Thomas Blake Glover
Դիմանկար
Ծնվել էհունիսի 6, 1838(1838-06-06)[1]
ԾննդավայրFraserburgh, Fraserburgh, Աբերդինշիր, Աբերդինշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էդեկտեմբերի 16, 1911(1911-12-16)[1] (73 տարեկան)
Մահվան վայրՏոկիո, Ճապոնիա
ԳերեզմանSakamoto International Cemetery
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մայրենի լեզուանգլերեն
Կրթությունգիմնազիա և Fordyce Academy?
Մասնագիտությունգործարար և վաճառական
Պարգևներ և
մրցանակներ
Order of the Rising Sun, 2nd class
ԵրեխաներTomisaburo Awajiya Glover?
 Thomas Blake Glover Վիքիպահեստում

Թոմաս Գլովեր (լրիվ անուն Թոմաս Բլեյսկ Գլովեր, անգլ.՝ Thomas Blake Glover; 1838—1911թթ), շոտլանդացի ձեռնարկատեր, ով աշխատել է Ճապոնիայում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1838 թվականի հունիսի 6-ին Ֆրայզերբուրգ քաղաքում և նա հինգերորդն երեխան էր Թոմաս Բերի Գլովերի (1806–1878), ափամերձ պահակախմբի սպա Վոքսհոլից և նրա կնոջ՝ Մերի Ֆինդլայի (1807–1878) ութ երեխաներից։ Իր կանքի առաջին վեց տարիները Թոմասը անցկացրել է այդ քաղաքում, 1884 թվականին ընտանիքը տեղափոխվեց սկզբում Գրիմսբի, այնուհետև Աբերդինշիրի Քոլիստոն փոքրիկ ձկնորսական գյուղ։

Թոմաս Ավագը մինչ այդ նշանակվել էր առափնյա պահպանության պետ։ Երիտասարդ Թոմաս Գլովերը սովորել է այս շրջանների բոլոր դպրոցներում, ինչպես նաև Հին Աբերդինշիրի՝ Շանոնրի դպրոցում[2]։ 1859 թվականին նա Շանհայից տեղափոխվեց Նագասակի, և սկզբում աշխատում էր վաճառելով ճապոնական կանաչ թեյ

2 տարի անց Թոմասը հիմնեց իր սեփական ընկերությունը։ Նրա բիզնեսը հիմնված էր Նագասակիում, որտեղ նա կառուցեց իր տունը. մինչ օրս այն մնում է Ճապոնիայի ամենահին արևմտյան ոճի շենքը[3]։ Ճապոնիայի քաղաքական ծանր իրավիճակում Թոմաս Գլովերը զբաղվում էր զենքի[4] վաճառքով, որն իրականացվում էր Մեծ Բրիտանիայի և Ճապոնիայի միջև պայմանագրային համաձայնագրերի, ինչպես նաև ճապոնական օրենքների խախտմամբ։

Քանի որ Թոմաս Գլովերը Բոշինի պատերազմի ժամանակ մասնակցել է Տոկուգավայի սյոգունատի տապալմանը, նա ջերմ հարաբերություններ ուներ Մեիջիի նոր կառավարության հետ։ Այս կապերը հանգեցրին նրա բիզնեսի ընդլայնմանը․ Գլովերը պատասխանատու էր ճապոնական կայսերական նավատորմի առաջին ռազմանավերից մեկի՝ Ջհո Շո Մարու[5] կորվետի շահագործման համար, որը հետագայում վերանվանվեց Ռյուջո, որը կառուցվել է Ալեքսանդր Հոլի և ընկերության կողմից Աբերդինում և գործարկվել 27 մարտի 1869 թ․։ Նույն նավաշինարանից նա պատվիրեց մեկ այլ նավ՝ Հոշո Մարուն։ 1868 թվականին Գլովերը պայմանագիր կնքեց Նաբեսիմա ընտանիքի հետ և սկսեց Ճապոնիայի առաջին ածխի հանքի շահագործումը Հիզեն նահանգի Սագա շրջանում։ Նա նաև առաջին չոր նավահանգիստը հասցրեց Ճապոնիա։ Թոմաս Գլովերը սնանկացավ 1870 թվականին, բայց մնաց Ճապոնիայում։ Նա Ճապոնիայի արդյունաբերականացման առանցքային դեմք էր՝ օգնելով հիմնադրել նավաշինական ընկերությունը, որը հետագայում դարձավ Ճապոնիայի Mitsubishi Corporation: Նաև, նա մասնակցել է նաև Japan Brewery ընկերության հիմնադրմանը Ճապոնիայում։ Երկու ընկերություններն էլ այսօր էլ գոյություն ունեն։

Նա մահացավ երիկամների հիվանդությունից Տոկիոյի իր տանը 1911 թվականի դեկտեմբերի 16-ին և թաղվեց Նագասակիի Սակամոտո միջազգային գերեզմանատանը։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ի նշան Ճապոնիայի մատուցած ծառայությունների՝ Թոմաս Գլովերը պարգևատրվել է Ծագող արևի շքանշանով (երկրորդ աստիճան)։
  • 2021 թվականի դեկտեմբերին Գլովերին էր նվիրված Սթոունհեյվենի[6] Միներալուել[7] այգում ծաղկած բալենիների տնկիները
  • Ի պատիվ Թոմաս Գլովերի (ու Շոտլանդիայի և Ճապոնիայի միջև երկարատև հարաբերությունների) Glover վիսկիների տեսականին թողարկվել է 2015 թվականի հոկտեմբերին[8]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • McKay, Alexander (1993). Scottish Samurai: The Life of Thomas Blake Glover. Edinburgh: Canongate Books. ISBN 978-0-86241-452-8; OCLC 246544069.
  • Spence, Alan (2006). The Pure Land. Edinburgh: Canongate Books. ISBN 978-1-84195-855-2; OCLC 225266369.
  • Gardiner, Michael (2007). At the Edge of Empire: The Life of Thomas B. Glover. Edinburgh: Birlinn. ISBN 978-1-84158-544-4; OCLC 137313475.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. «Thomas Blake Glover Trail» (PDF). Aberdeen City Council (անգլերեն). Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 7-ին.
  3. Gardiner, Michael, ««The Scot who shaped Japan». www.japantimes.co.jp. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 16-ին.», Japan Times, 11 December 2011, p. 7.
  4. Jansen, Marius B. (1961). Sakamoto Ryoma and the Meiji Restoration. Princeton: Princeton University Press. pp. 216-17, 253-55
  5. «Jho Sho Maru». www.aberdeenships.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 16-ին.
  6. Taylor, Lauren (2021 թ․ դեկտեմբերի 4). «Stonehaven youngsters plant cherry blossom trees for Glover project». Press and Journal (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 15-ին.
  7. «Mineralwell Park». www.fieldsintrust.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 16-ին.
  8. ««Hybrid whisky honours 'Scottish Samurai'»». www.thetimes.co.uk (ուկրաիներեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 16-ին., The Times

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Thomas Glover». www.mitsubishi.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  • «Thomas Blake Glover». www.electricscotland.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Գլովեր» հոդվածին։