Jump to content

Թոմաս Գերստներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմաս Գերստներ
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 6, 1966(1966-11-06)[1] (57 տարեկան)
Ծննդավայր Վորմս, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Դիրք կիսապաշտպան

Թոմաս Գերստներ (գերմ.՝ Thomas Gerstner; նոյեմբերի 6, 1966(1966-11-06)[1], Վորմս, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի ֆուտբոլիստ, որը խաղացել է պաշտպանի դիրքում և մարզիչ: Այժմ «Շտրալեն» ակումբի գլխավոր մարզիչն է:

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերստները ֆուտբոլիստի կարիերան հիմնականում անցկացրել է Երկրորդ Բունդեսլիգայում։ 1989/90 մրցաշրջանում խաղացել է Բունդեսլիգայի «Հոմբուրգի» կազմում։ Գերմանիայի բարձրագույն դիվիզիոնում իր միակ գոլը Գերստները խփել է օգոստոսի 22-ին «Սանկտ Պաուլիի» դարպասը: Հաջորդ երեք տարիները անցկացրել է «Օլդենբուրգում», որի հետ գրեթե դուրս է եկել Բունդեսլիգա՝ զբաղեցնելով 1991/92 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։

Հանդես է եկել նաև «Վոլֆսբուրգում», «Սաարբրյուկենում», «Կարլ Ցեյսում» և Դրեզդենի «Դինամոյում»: 2001 թվականին ավարտել է ֆուտբոլիստի կարիերան։

1987 թվականին Գերստները Գերմանիայի հավաքականի կազմում մասնակցել է Իտալիայում կայացած ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկությանը, որտեղ գերմանացիները զբաղեցրել են երկրորդ տեղը։

Մարզչական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլիստի կարիերայի ավարտին Գերստները 1998/99 մրցաշրջանում հանդես է եկել «Կարլ Ցեյս» ակումբում որպես խաղացող մարզիչ։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո նա եղել է «Շտրալենի» գլխավոր մարզիչը, որը ղեկավարել է 2002 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2003 թվականի հունիսի 30-ը:

2006 թվականի օգոստոսից մինչև 2006 թվականի հունիսը ղեկավարել է Օբերլիգայի «Շյոնբերգ 95» ակումբը։ Հաջորդ տարի դարձել է Ֆրանկո Ֆոդայի օգնականը ավստրիական «Շտուրմում»։ 2009 թվականի հունիսի 24-ին Գերստները նշանակվել է «Արմինիայի» գլխավոր մարզիչ[2]։ Նրա պայմանագիրը նախատեսված էր մինչև 2010 թվականի հունիսի 30-ը, սակայն թիմի ղեկավարները 2010 թվականի մարտի 11-ին հեռացրին Թոմասին։ Դրանից հետո Բիլեֆելդից ակումբը ղեկավարում էին նրա օգնականները՝ ֆրանկ Էուլբերգը և Յորգ Բոհեմը[3]: 2011 թվականի փետրվարի 28-ին Գերստները Օֆենբախի «Կիկերս»-ում զբաղեցրել է գլխավոր մարզչի պաշտոնը[4], սակայն երկու ամիս անց հեռացվել է աշխատանքից լավ արդյունքների բացակայության պատճառով[5]:

2017 թվականի մայիսին դարձել է Հյուսիսային Կորեայի մինչև 20 տարեկանների ֆուտբոլի ազգային թիմի նոր մենեջեր[6]: 2018 թվականի փետրվարից ղեկավարում է «Դույսբուրգ» կանանց ակումբը։

1992 թվականից Գերստներն ամուսնացած է նկարչուհի Հայդի Գերստների հետ, որը ղեկավարում է Դյուսելդորֆում գտնվող պատկերասրահը[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Thomas Gerstner neuer DSC-Trainer» [Thomas Gerstner new DSC coach]. Arminia Bielefeld official website. 2009-06-24. Արխիվացված է օրիգինալից 2009-06-27-ին. Վերցված է 2009-06-24-ին.
  3. «Bielefeld trennt sich von Trainer Gerstner» (գերմաներեն). Spiegel Online. 2010-03-11. Արխիվացված է օրիգինալից 2011-06-04-ին. Վերցված է 2011-05-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Gerstner übernimmt den OFC» (գերմաներեն). kicker.de. 2011-02-28. Արխիվացված է օրիգինալից 2018-07-19-ին. Վերցված է 2011-05-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Gerstner beurlaubt - Möller schmeißt hin» (գերմաներեն). kicker.de. 2011-04-30. Արխիվացված է օրիգինալից 2017-12-13-ին. Վերցված է 2011-05-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Ex-Sturm-Mann ist jetzt Teamchef in Nordkorea». Kronen Zeitung. 2017-11-23. Արխիվացված է օրիգինալից 2018-06-14-ին. Վերցված է 2017-12-12-ին.
  7. «Heidi und Thomas Gerstner: Der Fußball und die Kunst - WZ.de». Արխիվացված է օրիգինալից 2018-08-16-ին. Վերցված է 2018-07-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Գերստներ» հոդվածին։