Թոմաս Բըրք (ատլետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թոմաս Բըրք
Դիմանկար
Ծնվել էհունվարի 15, 1875(1875-01-15)
ԾննդավայրԲոստոն, ԱՄՆ
Մահացել էփետրվարի 14, 1929(1929-02-14) (54 տարեկան)
Մահվան վայրԲոստոն, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
ԿրթությունԲոստոնի համալսարան, Հարվարդի համալսարան և Բոստոնի համալսարանի իրավունքի դպրոց
Մասնագիտությունվազորդ, սցենարիստ, թեթևատլետ և փաստաբան
Thomas Burke (athlete) Վիքիպահեստում

Թոմաս Բըրք (Ատլետ) Թոմաս Էդմունդ «Թոմ» Բըրքը (1875 թվականի հունվարի 15 - 1929 թվականի փետրվարի 14) ամերիկացի արագավազորդ էր։ Նա 100 և 400 մետր արագավազքում առաջին օլիմպիական չեմպիոնն էր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոստոնի համալսարանի Իրավագիտության դպրոցի ուսանող Բըրքը աչքի ընկնող վազորդ էր 400 մետր և 440 յարդ վազքատարածություններում և 1895 թվականին հաղթել է Ամերիկյան համալսարանների ասոցիացիայի 440 յարդ արագավազքի մրցումներում։ 1896 թվականի Աթենքի ժամանակակից օլիմպիական առաջին խաղերի մեկնարկից առաջ նման համբավ նա չէր վայելում։ Թ. Բըրքը բազմաթիվ լավագույն արագավազորդների բացակայության պայմաններում զարմանալիորեն հաղթել է 100 մետր վազքատարածությունում։ Նա աչքի է ընկել նաև իր վազքի այն ժամանակվա համար հազվադեպ մեկնարկաձևի համար։ Այժմ այդպիսի մեկնարկաձևը վազքի մրցումներում սովորական կիրառության մեջ է։ Եզրափակչում նրա ցույց տված ժամանակը 12,0 վայրկյան էր իսկ նախապատրաստական մրցումներում ավելի լավ արդյունք է ցուցաբերել՝ 11,8 վայրկյան[1]։

Բըրքի գլխավոր ձեռքբերումը նույն օլիմպիական խաղերում 400 մետրը վազքատարածությունում հաղթանակի հասնելն էր։ Նախնական մրցումներում նրա ցույց տված արդյունքն էր 58.4 վայրկյան, իսկ եզրափակչի ժամանակ՝ 54,2 վայրկյան։ Երկու դեպքում էլ հաղթող է ճանաչվել Բըրքը[2]

Ավելի ուշ, իր կարիերայի ընթացքում Բըրքը մասնագիտացել է ավելի երկար մրցատարածություններում՝ նվաճելով Ամերիկայի սիրողական մարզիկների միջքոլեջային ասոցիացիայի հաղթողի կոչումը 440 և 880 յարդ մրցատարածություններում։ Ոգեշնչված լինելով 1896 թվականի Օլիմպիական խաղերում մարաթոնյան վազքի հաջողության իրողությունից, 1897 թվականին նա Բոստոնի ամենամյա մարաթոնի նախաձեռնողներից մեկն էր [1][2]։

Բըրքը հետագայում դարձել է իրավաբան, միաժաման ատլետիկայի մարզիչ և կես դրույքով լրագրող՝ թղթակցելով Բոստոն Ջորնըլ- ին և Բոստոն փոստ-ին[1]։

Առաջին աշխարհամարտին մասնակցել է որպես կրտսեր լեյտենանտ։ Թ. Բըրքը 43 տարեկան հասակում ԱՄՆ զինված ուժերում ամենատարեցն էր օդաչուների թվում։

Նա հանկարծամահ է եղել 53 տարեկանում Վինտրոպից Բոստոն երթևեկող լաստանավի վրա [3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Tom Burke. sports-reference.com
  2. 2,0 2,1 Thomas Burke. trackfield.brinkster.net
  3. https://irishboston.blogspot.com/2011/04/boston-runner-thomas-e-burke-wins-440.html

Հետագա ընթերցանություն[խմբագրել | խմբագրել կոդը]