Թշնամիներ (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թշնամիներ
Враги
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1887
Հրատարակություն1887

«Թշնամիներ» (ռուս.՝ Враги), Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքը` գրված 1887 թվականին: Առաջին անգամ հրապարակվել է 1886 թվականի հունվարի 20-ին «Նոր ժամանակ» թերթի № 3913 համարում` Ան. Չեխով ստորագրությամբ:

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. Պ. Չեխովի «Թշնամիներ» պատմվածքը գրված 1887 թվականին, առաջին անգամ հրապարակվել է «Նոր ժամանակ» թերթում, № 3913, 1887 թվականի հունվարի 20-ին, Ան. Չեխով ստորագրությամբ, նույն տարում տպագրվել է «Աղջամուղջում» ժողովածուում, ընդգրկվել է Ադոլֆ Մարքսի հրատարակման մեջ:

Պատմվածքը գրվել է Ն. Ի. Պիրոգովի հիշատակին նվիրված ռուս բժիշկների Երկրորդ համագումարի տպավորությունների ներքո, որն անցկացվել է Մոսկվայում 1887 թվականի հունվարի 4-ից 11-ը, որին մասնակցել է նաև գրողը:

Չեխովի կենդանության օրոք պատմվածքը թարգմանվել է անգլերեն, բուլղարերեն, գերմաներեն, սերբախորվաթերեն և ճապոներեն:

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից քննադատությունը նշում է պատմվածքում բարձրացված թեմայի արդիականությունը: Կ. Կ. Արսենևը գրում է. «Թշնամիներում» գործող անձանցից մեկի համար տեղի է ունենում իրադրությունների անհավանական զուգադիպություն, մահանում է նրա միակ որդին, մյուսին նույն ժամանակահատվածում լքում է կինը, իրենով ամբողջությամբ չի կարողանում խափանել երկու հակամարտող կողմերի ներկայացուցիչների միջև եղած հակամարտությունը, որոնց միջև առկա թաքնված ատելությունը մշտապես պատրաստ է բոցավառվել և դուրս ժայթքել»[1]: Քննադատ Գ. Պ. Զադյորը նշում է, որ «Թշնամիներ» պատմվածքում նկարագրվում է բժշկի և բուժվող հիվանդի միջև եղած հակամարտությունը: Սաստիկ ցավ պատճառող այս թեման ունի լուրջ հասարակական նշանակություն: Հասարակությունը բողոքում է բժիշկների ձևականություններից, նրանց մոտ մարդասիրության պակասից, իսկ բժիշկները մեղադրում են հասարակությանը իրենց աշխատանքի շահագործողական մտադրությունների, ազատությունից զրկված լինելու և այլնի մեջ»[2]:

Ֆ. Ե. Պակտովսկին «Թշնամիներ» պատմվածքը դասում էր այն ստեղծագործությունների շարքին, որում հեղինակը բացահայտում է «այն միջավայրը, պայմանները և անձանց, որոնք հերոսին դարձնում են անօգնական և մռայլված»: Պատմվածքի գեղարվեստական կողմն արժանացել է հավանություն չստացած գնահատականների[3]: «Աղջամուղջներում» ժողովածուում նշվում է «Թշնամիների» անհաջող կոմպոզիցիայի մասին, «ձգձգված և շինծու»[4]:

Շատ ժամանակակիցներ էլ այս պատմվածքը դասում էին Չեխովի լավագույն ստեղծագործությունների շարքին: Իվան Բունինը «Թշնամիները» համարում էր Չեխովի կատարյալ ստեղծագործություններից մեկը:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշնանային մի երեկո դիֆթերիայից մահանում է 44 տարեկան տեղացի բժիշկ Կիրիլովի միակ յոթնամյա որդին` Անդրեյը: Այն ժամանակ, երբ նրա հիվանդ կինը նստած էր որդու անկողնու մոտ, զանգը հնչեց և ներս մտավ Աբոգինը, որի «կինը վտանգավոր հիվանդ էր»: Աբոգինը պատմեց, որ կնոջ մոտ սաստիկ նոպաներն առաջացել են այն ժամանակ, երբ իրենց մոտ է եկել Ալեքսանդր Սեմենովիչ Պապչինսկին:

Աբոգինը խնդրում է բժշկին գալ կնոջ մոտ և օգնություն ցուցաբերել նրան: Բժիշկը երկար ժամանակ հրաժարվում էր գնալ, պատճառաբանելով, որ իր որդին նոր է մահացել և ինքն այս պահին ոչ մեկին չի կարող օգնել: Բայց վերջապես համաձայնվում է, և երբ գալիս է Աբոգինի տուն, հիվանդն այնտեղ չի լինում: Աբոգինն անմիջապես հասկանում է, թե բանը ինչում է: Նրա կինը ձևացրել էր, իբր հիվանդ է, որ փախչի իր սիրեկանի հետ: Բժիշկը իրեն վիրավորված է զգում, նա զարմանում է և նույնիսկ այցելության համար գումար չի պահանջում: Բժիշկն ատում է Աբոգինին, նրա կնոջը և Պապչինսկուն: Իր նկատմամբ ցուցաբերած անարդարությունը, «մարդկային սրտին անարժան վերաբերմունքը» մինչև կյանքի վերջ չի մոռացվի:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Чехов А. П. Враги // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Наука, 1974—1982.
  • Voir Dictionnaire Tchekhov, page 86, Françoise Darnal-Lesné, Édition L'Harmattan, 2010, ISBN 978 2 296 11343 5.
  • Ennemis, trad. Édouard Parayre, édition Gallimard, Bibliothèque de la Pléiade, 1970, ISBN 2-07-010550-4.
  • Степанов А. Д. Проблемы коммуникации у Чехова. М.: Языки славянской культуры, 2005.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. К. Арсеньев. Беллетристы последнего времени. — «Вестник Европы», 1887, № 12, стр. 770
  2. Г. П. Задёра. Медицинские деятели в произведениях А. П. Чехова. — «Нива». Ежемесячные литературные и популярно-научные приложения, 1903, № 10, октябрь, стлб. 308
  3. Ф. Е. Пактовский. Современное общество в произведениях А. П. Чехова. Казань, 1901, стр. 14
  4. «Русская мысль», 1887, № 10, Библиографический отдел, стр. 590

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]