Թմբադիր ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թմբադիր ամրոց
Տեսակամրոց
Վարչական միավորՏավուշի մարզ
Երկիր Հայաստան

Թմբադիր ամրոց, ռազմական կառույց Հայաստանի Աչաջուր գյուղի հյուսիս-արևմուտքում 20 մետր բարձրությամբ բլրի վրա, որը զբաղեցնում է մոտ մեկ հեկտար տարածություն։ Բլուրը պարսպապատվել է կիկլոպյան պարսպով։ Պեղումների ժամանակ բացվել են մի քանի սենյակներ և մառաններ։ Հայտնաբերվել են բազմաթիվ խեցեղեն իրեր, հացահատիկի հորեր, զենքեր, մանգաղներ, բրիչներ, ձուլման կաղապարներ, ցուլի քարե արձան, աղորիք և շատք այլ իրեր, որոնք թվագրվում են մ.թ.ա. 6-5-րդ դարեր։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ի.Բ. Էլլարյան, Աղստևի հովտի պատմության և կուլտուրայի հուշարձաններ, Երևան, «Հայաստան», 1980 — 37, էջեր 37 — 154 էջ։