Թիֆիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թիֆիլի
Հիմնական տվյալներ
Ծնվել է1845
Սուլդա, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան
Մահացել է1923
Բաթում, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունաշուղ

Թիֆիլի (իսկական անունը՝ Եղո Մանուկյան, 1845, Սուլդա, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան - 1923, Բաթում, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ աշուղ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1845 թվականին Սուլդա գյուղում (ներկայում՝ Վրաստանի Ախալքալաքի շրջանում)։ Աշուղական արվեստ սովորել է Սիայուց։ Հորինել է սիրո, նաև անարդարության դեմ բողոքի թեմաներով 200-ից ավելի երգեր, որոնք (նաև Սայաթ-Նովայի, Շիրինի և ուրիշ աշուղների գործեր) երգել և տարածել է Ջավախքում։

Հայտնի են Թիֆիլիի «Խնամի, օջախդ շեն է», «Եկել եմ բարի տեսության», «Ձեզ՝ բարի լույս» և այլ երգեր։

Եղել է Հավասու ուսուցիչը։

1918 թվականի գաղթից հետո հաստատվել է Բաթումում։ Մահացել է 1923 թվականին Բաթումում։

2016 թվականին հրատարակվել են աշուղ Թիֆիլու երգերը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ով ով է. հայեր (կենսագրական հանրագիտարան:Երկու հատորով), ՀՀ խմբ. հանձնաժողով՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ, Երևան, Հայկական հանրագիտարան հրատ., Հ.1, Աբալյան-Ղուշչյան, 2005։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։