Թիքնիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Թիքնիս, գյուղ Արևմտյան Հայաստանում, նախկին Կարսի մարզում, Կարս քաղաքից 40 Կմ հյուսիս-արևելք։ 19-րդ դարի վերջին ուներ 390 (61 տուն) հայ բնակիչ։ Նրանք մինչև 1868 թվականը բնակվում էին մեկ ուրիշ գյուղում, թուրքերի հետ միասին։ Խուսափելով հետապնդումներից՝ հայերը լքեցին իրենց բնակավայրը և հիմնադրեցին Թիքնիսը։ 1870 թվականին կառուցվեց Սուրբ Մինաս եկեղեցին։ Թիքնիսի շրջակայքում կային հայկական հին գերեզմանոց, ավերակ վանքի և եկեղեցու մնացորդներ։ Թիքնիսի հայերը բռնությամբ տեղահանվել են 1920 թվականի հայ-թուրքական պատերազմի ժամանակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png