Թիմոթի Սթրեյթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թիմոթի Սթրեյթ
Ծնվել էմարտի 26, 1957(1957-03-26) (67 տարեկան)
ԾննդավայրNorth Olmsted, Կայահոգա, Օհայո, ԱՄՆ
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտությունդիվանագետ և հասարակական գործիչ

Թիմոթի Սթրեյթ (անգլ.՝ Timothy Straight, մարտի 26, 1957(1957-03-26), North Olmsted, Կայահոգա, Օհայո, ԱՄՆ), նորվեգացի դիվանագետ, հասարակական գործիչ, հաղորդավար[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1957 թվականի մարտի 26-ին ԱՄՆ Օհայո նահանգի Նորթ Օլմսթեդ՝ նորվեգական ընտանիքում[1]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Նորթ Օլմսթեդի ավագ դպրոցը, ապա՝ միջազգային բիզնեսը Ջորջ Վաշինգթոնի համալսարանում։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ականներին տեղափոխվել է Նորվեգիա, իսկ 2000 թվականին Նորվեգիայից տեղափոխվել է Հայաստան, որտեղ գլխավորել է Norwegian Refugee Council կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը, զուգահեռ լինելով Հայաստանում Նորվեգիայի հյուպատոսը մինչև 2005 թվականը։ Որոշ ժամանակ անց, կրկին զբաղեցնում է Հայաստանում Նորվեգիայի հյուպատոսի պաշտոնը, ստանձնելով նաև Ֆինլանդիայի պատվավոր հյուպատոսի պաշտոնը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]