Jump to content

Թիենծինի օտար լեզուների համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թիենծինի օտար լեզուների համալսարան
天津外国语大学 (Tiān jīn wài guó yǔ dà xué)
ՀապավումTFSU (天外)
ՏեսակՊետական Համալսարան
Միջազգային անվանումTianjin Foreign Studies University
Կարգախոս

中外求索,德业竞进 (Zhōngwài qiúsuǒ, dé yè jìng jìn)

Հետամուտ լինել առաքինությանն ու գերազանցությանը, կրթվել թե՛ չինական, թե՛ արտասահմանյան աղբյուրներից։
Հիմնադրված է1964
ՀիմնադրիրՃոու Ընլայ (周恩来) (Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական ​​խորհրդի առաջին ղեկավարը)
ՌեկտորԼի Իընիըն
Ուսանողներ9000ից ավել
Ընդհանուր անձնակազմ2100
Բակալավրիատ8400
Մագիստրատուրա550
ԿամպուսՄաչանտաո կամպուս, Պինհայ կամպուս
ԵրկիրՉինաստան
ՏեղագրությունՏյանցզին
Հասցե

Մաչանտաո կամպուս՝ ք․ Թիենծին, փողոց Մաչան հ․117

Պինհայ կամպուս՝ ք․ Թիենծին, Տասիան փողոց հ․ 60
Կայքtjfsu.edu.cn
 Tianjin Foreign Studies University Վիքիպահեստում

Թիենծինի օտար լեզուների համալսարան (չինարեն՝ 天津外国语大学 փինյին Tiān jīn Wài guó yǔ Dà xué) (Tianjin Foreign Studies University (Թիենծինի օտար լեզուների համալսարան) օտար լեզուների պետական համալսարան Թիենծին քաղաքում։ Համալսարանը փոխկապակցված է Թիենծին քաղաքի հետ և ֆինանսավորվում է նրա կողմից։

Թիենծինի օտար լեզուների համալսարանը նախկինում հայտնի էր Թիենծինի Տեխնոլոգիական Համալսարան անունով,որն էլ հիմնադրվել էր 1921 թվականին։ Համալսարանը որոշակի սերտ հարաբերություններ ուներ Հըպեի Համալսարանի հետ։ Հիմնական շենքը, որը սկզբում հայտնի էր Ցինհուանտաոյի օտար լեզուների քոլեջ անվամբ, հիմնադրվել է 1964 թվականին։ Քոլեջը հետագայում վերանվանվեց Հըպեի օտար լեզուների քոլեջ, որն էլ ավելի ուշ շրջանում կոչվեց Թիենծինի օտար լեզուների քոլեջ։ 1974 թվականին Պետական Խորհրդի որոշմամբ քոլեջը վերանվանվեց Թիենծինի օտար լեզուների քոլեջ։ 2010 թվականին Կրթության Նախարարության որոշմամբ քոլեջը ստանձնեց համալսարանի դիրք և վերանվանվեց Թիենծինի օտար լեզուների համալսարան[1]։

2016 թվականին համալսարանը Թիենծինի քաղաքային արխիվի հետ միասին անցկացել են Թիենծինի Տեխնոլոգիական Համալսարանի հիմադրման 95ամյակին նվիրված միջոցառումը[2]։

Համալսարանը ներկայումս ունի երկու կամպուս․ Մաչանտաոյի և Պինհայի Կամպուսներ, որոնք միասին կազմում են 470000 մ² տարածք։ Մաչանտաո կամպուսը գտնվում է Մաչան փողոց հ․117-ում, իսկ Պինհայ կամպուսը՝ Տասիան փողոց հ․ 60-ում[3]։

中外求索,德业竞进 (Zhōngwài qiúsuǒ, dé yè jìng jìn) Հետամուտ լինել առաքինությանն ու գերազանցությանը, կրթվել թե՛ չինական, թե՛ արտասահմանյան աղբյուրներից։

Համալսարանի տեսարան Ուտատաո փողոցից
Համալսարանի գլխավոր շենք
Տեսարան փողոցից

Ֆակուլտետներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիենծինի օտար լեզուների համալսարանը (TFSU) եզակի բարձրագույն ուսումնական հաստատություն է, այն երկրի առաջին ութ օտարալեզու հաստատություններից մեկն է։

Ներկայումս համալսարանի տարածքում կա 7 քոլեջ։ Բացի այդ, համալսարանը ամբողջ երկրի այն եզակի հաստատություններից է, որտեղ ուսուցանում են սուահիլի։

  • Անգլերենի քոլեջ
    • Թարգմանության ֆակուլտետ
    • Անգլերեն լեզվի, մշակույթի և գրականության ֆակուլտետ
    • Անգելերն լեզվի միջազգային առևտրի ֆակուլտետ
    • Անգլերեն լեզվի լրատվության ֆակուլտետ
  • [http://japanese.tjfsu.edu.cn/ Ճապոներենի բաժին
    • Միջազգային բիզնեսի ֆակուլտետ
    • Թարգմանության ֆակուլտետ
    • Գրականության բաժին
  • Լեզուների և մշակույթների եվրոպական քոլեջ
    • Ֆրանսերենի ֆակուլտետ
    • Գերմաներենի ֆակուլտետ
    • Ռուսերենի ֆակուլտետ
    • Իսպաներենի ֆակուլտետ
    • Պորտուգալերենի ֆակուլտետ
    • Իտալերենի ֆակուլտետ
    • Լեհերենի բաժին
    • Չեխերենի բաժին
    • Հունգարերենի բաժին
    • Ֆիններենի բաժին
    • Բելառուսերենի բաժին
    • Ուկրաիներենի բաժին
    • Բուլղարերենի բաժին
    • Ռումիներենի բաժին
    • Սերբերենի բաժին
    • Հունարենի բաժին
  • Արևելյան և աֆրիկյան լեզուների քոլեջ
    • Կորեերենի ֆակուլտետ
    • Արաբերենի ֆակուլտետ
    • Սուահիլիի ֆակուլտետ
    • Բիրմաներենի ֆակուլտետ
    • Ինդոնեզերենի ֆակուլտետ
    • Մալայերենի ֆակուլտետ
    • Թայերենի բաժին
    • Կամբոջերենի բաժին
    • Հաուսա լեզվի բաժին
    • Թուրքերենի բաժին
    • Հնդկերենի բաժին
  • Միջազգային Բիզնեսի քոլեջ
    • Միջազգային ֆինանսների ֆակուլտետ
    • Միջազգային հաշվառման ֆակուլտետ
    • Միջազգային բիզնեսի ֆակուլտետ
    • Կառավարման և ճարտարագիտության ֆակուլտետ
    • Միջազգային տնտեսության ֆակուլտետ
    • Միջազգային տնտեսության և առևտրի ֆակուլտետ
  • Միջազգային Մեդիա Քոլեջ
    • Լրագրություն և հաղորդակցության ֆակուլտետ
    • Չինարեն լեզվի և գրականության ֆակուլտետ
    • Գովազդային անիմացիայի ֆակուլտետ
    • Կրթական տեխնոլոգիաների և թվային մեդիայի ֆակուլտետ

Ուսանողական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսանողայան թերթ, երիտասարդական կամավորական ասոցացիա, «Ֆրի Սփեյս»(Ազատ տարածություն) ասոցացիա, հոգեբանական ասոցացիա, թեկվանդոյի ասոցացիա, լուսանկարչական ակումբ, «ԹՕԼՀ-ի ձայն» ռադիոկայանը, հիփ-հոփ պարի խմբակ, պարահանդեսային պարերի խմբակ, կարիերայի զարգացման ասոցացիա, երաժշտական խմբակ և այլն։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «历史沿革». 天津外国语大学. 2017-11-20. Արխիվացված է օրիգինալից 2020-12-12-ին. Վերցված է 2018-03-16-ին. {{cite news}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. 孙晓川 (2016-12-02). «纪念天津工商大学建校95周年 探索办学经验传承办学精神». 凤凰网. 人民网. Արխիվացված է օրիգինալից 2018-01-12-ին. Վերցված է 2018-01-12-ին. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «校区情况». 天津外国语大学. 2017-11-20. Արխիվացված է օրիգինալից 2020-12-12-ին. Վերցված է 2018-03-16-ին. {{cite news}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիենծինի օտար լեզուների համալսարան» հոդվածին։