Թթի փառատոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թթի փառատոն, տեղի է ունենում Հայաստանի այն տարածաշրջաններում, որտեղ թութն առատ է աճում, և տեղի բնակիչները թթից տարբեր բարիքներ պատրաստելու ավանդույթներ ունեն։

Տոնակատարությունը հիմնականում կազմակերպվում է Սյունիքի մարզում և Արցախի Ամարաս վանքի շրջակայքում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թթենու հայրենիքը Չինաստանն է։ Տարածաշրջան բերվել է 16-րդ դարից սկսած՝ Մետաքսի ճանապարհով։ Այն այժմ լայն տարածում ունի Հայաստանում և Արցախում։ Հիմնականում տարածված է երկու տեսակ՝ սև և սպիտակ[2]։

Առաջին թթի փառատոնը անցկացվել է 1914 թվականի ամռանը Գորիսում[3]։ Արցախում, առաջին անգամ, թթի փառատոն անցկացվել է 2015 թվականի ամռանը՝ Ամարաս վանքի հարակից տարածքում[4]։

Փառատոնի նպատակը տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման խթանումն է, տեղական արտադրության զարգացումը, հայկական խոհանոցի հանրահռչակումը, ինչպես նաև համայնքների մշակութային կյանքի աշխուժացումը։ Փառատոնը սկսվում է թութ թափ տալու հին ավանդույթից։ Փառատոնին ցուցադրվում են թթի օղու և դոշաբի պատրաստման ավանդական եղանակները, թթի օղու թորման մշակույթը և այլն։ Փառատոնի ընթացքում հնչում են հայկական ավանդական և ժամանակակից երգ ու երաժշտություն։ Հյուրերը կարող են համտեսել ցուցահանդես-վաճառքին ներկայացված հայ ավանդական ուտեստները, ձեռք բերել դրանք[5]:: Կազմակերպվում են ավանդական խաղեր, թթենիների թափ տալու մրցույթներ, հյուրասիրություն և բազմաթիվ այլ ժամանցային միջոցառումներ։ Արվեստի տաղավարներում ներկայացվում են նկարիչների, կավագործների, գորգագործների և արվեստի այլ վարպետների աշխատանքներ։ Փառատոնում ներկայացվում է նաև մետաքսագործությունը և մետաքսի մշակման արվեստը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Global, AIST. «Թթի փառատոն». armeniadiscovery.com. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  2. հատոր 4 (1978). Հայկական Սովետական Հանրագիտարան. Երևան: Հայ սովետական հանրագիտարան հրատարակչություն. էջ 183.{{cite book}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  3. ««Թթի փառատոնը» և Գորիսի հյուրերը». www.irates.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  4. «Հաստատվել է Արցախում «Թթի փառատոն»-ի կազմակերպման օրը». artsakhpress.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  5. ARMENIA, ICH (2022 թ․ հունվարի 31). «Թթի Փառատոն». ՀՀ ՈՆՄԺ. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.