Jump to content

Թերեոնի գլուխը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թերեոնի գլուխը
Երկիր ԽՍՀՄ
Թվական1982
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎարիս Բրասլա
ԵրաժշտությունԻմանց Կալնինշ
ԿինոընկերությունՌիգայի կինոստուդիա

«Տերեոնի գլուխը» (լատիշ․՝ Tereona galva), 1982 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վարիս Բրասլան Էրիկ Լանսի սցենարով Ռիգայի կինոստուդիայում[1]։

Համամիութենական պրեմիերան կայացել է 1983 թվականի փետրվարի 14-ին Մոսկվայում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտառապահն իր որդուն վիրահատած բժշկին հրավիրում է իր վերահսկողության տակ գտնվող անտառ՝ հանգստանալու և որսի գնալու։ Սակայն բժշկի համար պատրաստված վարազը պետի խնդրանքով ստիպված են լինում տալ անսպասելի ժամանած անտառտնտեսության պաշտոնյաներին։ Անտառապահը պատճառ է բերում անբարենպաստ եղանակը և առաջարկում է որսալ հարևան լիճ եկած վայրի սագերին։

Պարզվում է, որ առանց անհրաժեշտության սպանված թռչունները փոքրիկ Իվոյի մանկական խաղերի ընկերներն էին։ Առավոտյան արթնացած երեխան ի զորու չէ հասկանալ, թե ինչու է իր կողմից սագերի երամի թագավոր անվանված և հյուրերից մեկի կողմից Թերեոն կոչված սևագլուխ սագը մեկ գիշերվա ընթացքում դարձել սովորական որսորդական ավար[2]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յուրիս Բարտկևիչ – Ագրիս
  • Անդա Ալբուժե – Ռոտա
  • Յանիս Եկաբսոնս – Իվո
  • Մարտինշ Վերդինշ – Մարեկ
  • Լեոնս Կրիվանս – Գրիգալս
  • Լիենե Կատկովսկե – Զանե
  • Ռուտա Վիտինյա – Բայբա
  • Վոլդեմար Կարպաչս – Ալեքսեյ
  • Զիգուրդս Նեյմանիս – անտառապետ
  • Զանե Յանչևսկա – բուժքույր
  • Վիզմա Կալմե – բուժքույր

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Էրիկ Լանս
  • Բեմադրող ռեժիսոր՝ Վարիս Բրասլա
  • Բեմադրող օպերատոր՝ Դավիթ Սիմանիս
  • Կոմպոզիտոր՝ Իմանտս Կալնինշ
  • Բեմադրող նկարիչ՝ Իևա Ռոմանովա
  • Հնչյունային օպերատոր՝ Ա. Պատրիկեևա
  • Ռեժիսոր՝ Ա. Ժուկովսկի
  • Օպերատոր՝ Վ. Եմելյանով
  • Նկարիչ-գրիմարար՝ Ռ․ Աբոլտինյա
  • Տնօրեն՝ Գ. Բլումենտալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Թերեոնի գլուխը» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Tereona galva » Kuldīga: vēsture, notikumi, cilvēki». www.mantojums.kuldiga.lv. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.