Թեոֆիլ Աբեգա
| Քաղաքացիությունը |
| ||
|---|---|---|---|
| Մականուն | The Doctor[1] | ||
| Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 9, 1954[2] | ||
| Ծննդավայր | Յաունդե, Կամերուն | ||
| Մահվան ամսաթիվ | նոյեմբերի 15, 2012[3] (58 տարեկան) | ||
| Մահվան վայր | Յաունդե, Կամերուն | ||
| Դիրք | կիսապաշտպան | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Թեոֆիլ Աբեգա Մ’Բիդա (ֆրանսերեն՝ Theophile Abega Mbida, հուլիսի 9, 1954[2], Յաունդե, Կամերուն - նոյեմբերի 15, 2012[3], Յաունդե, Կամերուն), կամերունցի ֆուտբոլիստ և քաղաքական գործիչ։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աբեգան իր պրոֆիսոնալ կարիերան սկսել է 1974 թվականին Կամերունի «Կանոն Յաունդե» ակումբում, որի հետ հաղթել է բազմաթիվ մրցաշարերում։ 1984 թվականին տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ խաղացել է «Թուլուզ» ակումբի կազմում։ «Թուլուզ» ակումբում Թեոֆիլը անցկացրել է 20 մրցախաղ և խփել՝ 3 գոլ։ Կարիերան ավարտել է Շվեյցարիայի «Վեվեյ Սպորտ» ակումբում, որի կազմում խաղացել է 1985-1987 թվականներին[4]։
Ելույթներ հավաքականի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավաքականի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 51 խաղ և խփել՝ 9 գոլ։ 1982 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթի, 1984 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթի (եղել է հավաքականի կապիտանը և եզրափակչում խփել է գոլ), 1986 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթի և 1984 թվականի Ամառային օլիմպիական խաղերի մասնակից է։ Զամբիայի հավաքականի դարպասապահ Դեյվիդ Չաբալոյի հետ ընդհարվելուց հետո 1986 թվականի Աֆրիկյան ազգերի գավաթում ավարտել է իր կարիերան[5]։ Ապա մտել է քաղաքականություն՝ դառնալով Յաունդեում վեց արոնդիսմանների քաղաքապետ[5]։
2006 թվականին ներառվել է ԱՖԿ-ի 200 աֆրիկացի ֆուտբոլիստների ցուցակում՝ 50 տարի պաշտոնավարելու համար[6]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աբեգան մահացել է 2012 թվականի նոյեմբերի 15-ին Յաունդեում սրտի կանգից[4]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կամերունի չեմպիոն՝ 1974, 1977, 1979, 1980, 1982
- Կամերունի գավաթի գավաթակիր՝ 1975—1978, 1983
- Աֆրիկայի չեմպիոների գավաթի գավաթակիր՝ 1978, 1980
- ԱՖԿ գավաթի գավաթակիր՝ 1979
Հավաքական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աֆրիկյան ազգերի գավաթի գավաթակիր՝ 1984,
- 1986 թվականի Աֆրիկյան ազգերի գավաթի եզրափակիչ փուլի մասնակից;
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աֆրիկացի տարվա ֆուտբոլիստ՝ 1984
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.guardian.co.uk/football/2012/nov/27/cameroon-theophile-abega
- ↑ 2,0 2,1 FBref.com
- ↑ 3,0 3,1 3,2 Condoléances à la suite du décès de Théophile Abéga Mbida (Docteur Abéga)
- ↑ 4,0 4,1 Mark Gleeson (2012 թ․ նոյեմբերի 15). «Former African Footballer of the Year Abega dies aged 58» (անգլերեն). Reuters. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ 5,0 5,1 Jonathon Wilson (2012 թ․ նոյեմբերի 27). «Cameroon's Théophile Abega was so intelligent they called him the doctor». The Guardian (անգլերեն). Guardian Media Group. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ «Οι 200 κορυφαίοι Αφρικανοί» (հունարեն). Sport24.gr. 2006 թ․ հոկտեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 24-ին.
|
- Հուլիսի 9 ծնունդներ
- 1954 ծնունդներ
- Կամերունում ծնվածներ
- Նոյեմբերի 15 մահեր
- 2012 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Թուլուզի ֆուտբոլիստներ
- Կամերունի հավաքականի ֆուտբոլիստներ
- Կամերունի քաղաքական գործիչներ
- Կամերունցի ֆուտբոլիստներ
- Սրտի կաթվածից մահացածներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ