Թեոդորոս Քեսունցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեոդորոս Քեսունցի
Մասնագիտություննկարիչ

Թեոդորոս Քեսունցի (ծննդյան և մահված օրերն անհայտն են), հայ նկարիչ։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որմնանկարներն զարդարել է Շենուտի ղպտիական վանքը վերին Եգիպտոսում։ Այնտեղ թողած հայկական արձանագրության մեջ հիշատակում է իր ծննդավայրը՝ Քեսունի գավառի Մախթըլլե գյուղը և հոր՝ քարգործ Քրիստափորի անունը։

Հավանորեն Թեոդորոս Քեսունու գործն է «Թեոդորոսի Ավետարանը» (Երուսաղեմ, Սբ․ Հակոբյանց վանք, ձեռ․ N 1796), որը զարդարված է երկու զույգ խորաններով, չորս ավետարանիչների դիմանկարներով, չորս անվանաթերթերով, «Հարության» պատկերով և «Զոնի» մանրանկարով։

Այս ձևավորումները մատնանշում են կիլիկյան կերպարվեստի վաղագույն շրջանի հատկանիշները՝ Արևելյան Հայաստանի արվեստին բնորոշ գծերով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀՀ խմբ․ հանձնաժողով՝ Կ․ Ս․ Խուդավերդյան (գլխ․ խմբ) և ուրիշ, Հայկական համառոտ հանրագիտարան, հ. 2 (ՀՀ գլխ․ խմբ․), Երևան, «Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1995, էջ 287 — 768 էջ. — 10000 հատ, ISBN 5-89700-003-5։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հովսեփյան Գ․, Թեոդորոս գրիչ և նկարիչ, «Կյանք և գիր», տարեգիրք, Կահիրե, 1948
  • Kapoian-Kouymjian A., L'Egypte vue par des armeniens, Paris, 1988