Թեոդորոս Պապալուկաս
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
![]() | ||
![]() | ||
Դիրքը | Խաղարկող Ռմբարկու Թեթև հարձակվող | |
---|---|---|
Համար | № 4, 44 | |
Ի ծնե տրված անունը | Θεόδωρος Παπαλουκάς | |
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 19, 1977 (46 տարեկան) | |
Ծննդավայր | ![]() | |
Ազգություն | ![]() | |
Հասակ | 200 սմ | |
Քաշ | 102 կգ | |
Կարիերայի պատմություն
| ||
![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() | ||
Թեոդորոս «Թեո» Պապալուկաս (հուն.` Θεόδωρος "Τεό" Παπαλουκάς, մայիսի 8, 1977, Աթենք, Հունաստան), հույն նախկին բասկետբոլիստ, խաղարկող։
Պրոֆեսիոնալ կարիերան Պապալուկասն սկսել է 1995 թ.-ին` հանդես գալով տեղական մի շարք երկրորդ դիվիզիոնային ակումբներում, որից հետո՝ 2001 թ.-ին, նրան ձեռք է բերում Հունաստանի առաջատար ակումբ համարվող «Օլիմպիակոսը», որի կազմում 2002 թ.-ին դառնում է Հունաստանի գավաթակիր։ «Օլիմպիակոսի» կազմում, սակայն, Պապլուկասն անցկացնում է միայն մեկ մրցաշրջան, որից հետո տեղափոխվում է «ԲԿՄԱ»։ «Կարմիր ակումբում» Պապալուկասի կարիերան թևակոխում նոր փուլ՝ նրան բերելով համընդհանուր ճանաչման Եվրոպայոմ։ 2004–05 մրցաշրջանում Պապալուկասը թիմում կատարում էր առաջնային պահեստայինի դեր։ Սակայն Պապալուկասը ստանձնում է կարևոր մեկնարկային խաղացողի դեր 2006 թ.-ին, երբ նա 35 տարի անց ԲԿՄԱ-ին առաջնորդում է Եվրալիգայի եզրափակիչ ռաունդ (Euroleague Final Four)։ Պապալուկասին հետագայում շնորհվում է եզրափակչի ամենաարժեքավոր խաղացողի մրցանակը։ Հաջորդ տարի նրան շնորհվում է առաջնության ամենաարժեքավոր խաղացողի մրցանակը, սակային նրա թիմն այդ տարի չի կարողանում հաղթող դուրս գալ եզրափակիչ ռաունդում։ 2008 թ.-ին՝ Պապալուկասը երկրորդ անգամ հաղթում է Եվրալիգայի տիտղոսը «ԲԿՄԱ»-ի կազմում։ Նույն թվականի ամռանը Պապլուկասն ավարտում է կարիերան մոսկովյան ակումբում և վերադառնում «Օլիմպիակոս»՝ անցկացնելով այնտեղ երեք մրցաշրջան։
Հանդես է եկել նաև նաև Հունաստանի բասկետբոլի ազգային հավաքականում։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք Archived 2020-08-03 at the Wayback Machine.
- Euroleague.net էջ
- Eurobasket.com էջ