Թեմուր Շահնազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թեմուր Շահնազարյան
հուլիսի 3, 1967(1967-07-03) (53 տարեկան) -
Կոչումգնդապետ և Գեներալ-մայոր
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
ՊարգևներԱրիության մեդալ, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալ, «Մարշալ Բաղրամյան» մեդալ, «Դրաստամատ Կանայան» մեդալ, «Անդրանիկ Օզանյան» մեդալ, «Վազգեն Սարգսյան» մեդալ, Հայաստանի Հանրապետության Մարտական ծառայության մեդալ, Գարեգին Նժդեհ մեդալ և «Անբասիր ծառայության համար»

Թեմուր Նորիկի Շահնազարյան (հուլիսի 3, 1967(1967-07-03)), Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ[1]: Գնդապետ, գեներալ-մայոր[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1974-1984 թվականներին սովորել է Ազատամուտի միջնակարգ դպրոցում, 1985-1992 թվականներին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, 2000-2002 թվականներին՝ ՌԴ համազորային ակադեմիայում, 2013-2014 թվականներին՝ ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում: 1985-1987 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1991 թվականից մասնակցել է մարտական գործողություններին[3]:

1992-2016 թվականներին Թեմուր Շահնազարյանը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համակարգում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ: 2016 թվականի մայիսին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ կապի զորքերի պետ-կապի և ԱԿՀ վարչության պետ:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արիության մեդալ
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի մեդալ
  • ՀՀ զինված ուժերի «Ծովակալ Հ. Ս. Իսակով» մեդալ
  • ՀՀ զինված ուժերի «Մարշալ Բաղրամյան» մեդալ
  • ՀՀ զինված ուժերի «Դրաստամատ Կանայան» մեդալ
  • ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալ
  • ՀՀ զինված ուժերի «Վազգեն Սարգսյան» մեդալ
  • «Մարտական ծառայության» մեդալ[4]
  • ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալ
  • ՀՀ զինված ուժերի «Անբասիր ծառայության համար» I աստիճանի մեդալ
  • ՀՀ զինված ուժերի «Անբասիր ծառայության համար» II աստիճանի մեդալ
  • ՀՀ զինված ուժերի «Անբասիր ծառայության համար» III աստիճանի մեդալ
  • ՀՀ զինված ուժերի «Անբասիր ծառայության համար» IV աստիճանի մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Գարիկ։ «Գնդապետ Թեմուր Շահնազարյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ կապի պետ | Razm.info» (hy-HY)։ Վերցված է 2019-07-05 
  2. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ www.president.am (հայերեն)։ Վերցված է 2019-07-05 
  3. content։ «ՀՀ ՊՆ - Թեմուր Շահնազարյան»։ www.mil.am (հայերեն)։ Վերցված է 2019-07-05 
  4. «ԻՐՏԵԿ - Իրավական տեղեկատվական կենտրոն»։ http://www.irtek.am (հայերեն)։ Վերցված է 2019-07-05