Թեհմինե Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեհմինե Խաչատրյան
Ծնվել էհոկտեմբերի 12, 1982
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիությունհայ
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Իշխան Ղարիբյան

Թեհմինե Սամվելի Խաչատրյան (1982, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), դերասանուհի[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեհմինե Խաչատրյանը ծնվել է 1982 թվականի հոկտեմբերի 12-ին Երևանում[2]։ 1999 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը, ապա 2001-2005 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռուս-դերասանական բաժնում՝ Ալեքսանդր Գրիգորյանի արվեստանոցում։

2005 թվականից որպես դերասանուհի աշխատում է Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեհմինե Խաչատրյանը դերասան Իշխան Ղարիբյանի կինն է[3]։

Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Երեխաներս շատ մտերիմ են իրար հետ». Իշխան Ղարիբյան». www.tv9.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
  2. «AV Production - Թեհմինե Խաչատրյան». avproduction.am. Վերցված է 2020 թ․ փետրվարի 18-ին.(չաշխատող հղում)
  3. «Դերասան ամուսնական զույգերը (լուսանկարներ)». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
  4. «Դասարան ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ». www.dasaran.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 18-ին.