Թեթնուլդ
Արտաքին տեսք
| Թեթնուլդ | |
|---|---|
| Տեսակ | լեռ |
| Երկիր | |
| Վարչատարածքային միավոր | Սամեգրելո-Զեմո Սվանեթ |
| Լեռնաշղթա | Մեծ Կովկաս |
| Բարձրությունը ծովի մակարդակից | 4858 մետր |
| Հարաբերական բարձրություն | 629 մետր[1] |
Թեթնուլդ (վրաց.՝ თეთნულდი՝ «Սպիտակ լեռ»), լեռնագագաթ Բեզենգիական պատի լեռնաճյուղում, Վերին Սվանեթ տարածաշրջանում գտնվող Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայում։ 2 կմ հարավ է Գեստոլա գագաթից և Ռուսաստանի Դաշնության հետ սահմանից (Կաբարդա-Բալկարիա)։
Բարձրությունը՝ 4869 մ։ Գագաթը երկգլուխ է, ձևավորված հնագույն բյուրեղային ժայռերով։ Թեթնուլդից արտահոսում են Օիշ, Նագեբ, Ադիշ և այլ սառցադաշտերը, որոնց ընդհանուր մակերեսը 46 կմ² է։ Գագաթից 22 կմ արևմուտք գտնվում է Մեստիան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեթնուլդ» հոդվածին։ |
|
