Թարգմանչաց վանքի կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թարգմանչաց վանքի կամուրջ
ՆշանակությունՋրային անցում
ՏեսակԹաղակապ միաթռիչք
Կառուցվել է1880-1883
ԿառուցողԱլեքսանդր Թայիրյան
Հենասյուներ2
Շինարարության սկիզբ1880
Ժառանգության կարգավիճակՈչ

Թարգմանչաց վանքի կամուրջ, ջրային կամուրջ Ադրբեջանի Հանրապետության Դաշկեսանի շրջանի նախկին հայկական Խաչակապ գյուղում գտնվող 4-րդ դարում կառուցված Թարգմանչաց վանքի հյուսիսարևելյան կողմում՝ դեպի Խաչակապ ձգվող ճանապարհին[1][2]։

Ունի թաղակապ միաթռի կառուցվածք։ Կառուցվել է հայազգի բարերար Ալեքսանդր Թայիրյանցի ֆինանսական միջոցներով 1880-1883 թվականներին։ Ունեցել է շինարարական հետևյալ արձանագրությունը. «Շինեցաւ կամուրջս, երկու վերստ ճանապարհն սուրբ վանուցս ծախիւք երևանցի Աղէքսանդր Մկրտչեան Թայիրեանցի, 1880-1883»[1][2]։

Կամրջի կառուցման մասին արձանագրություն է փորագրվել նաև Թարգմանչաց վանքի գլխավոր եկեղեցու մուտքին[1][3]։

Կամրջի ներկա վիճակի մասին տեղեկություններ չկան։ Հնարավոր է, որ ավերված լինի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 ՀՃՈՒ Հ/Կ գիտական ուսումնասիրություններ, Գիրք ԺԲ, «Արցախի կամուրջները» Արխիվացված 2017-07-12 Wayback Machine, Սամվել Կարապետյան, Երևան 2009։ ՀԴՏ 72(479.25):941(479.25) ԳՄԴ 85.113 (2Հ):63.3.(2Հ) ISBN 978-99941-875-2-2
  2. 2,0 2,1 Կարապետյան Ս., Հյուսիսային Արցախ, Բեյրութ, 2004, էջ 233։
  3. «Արձագանք», 1886, N21, էջ 309։