Թաջնիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թաջնիս, թեջնիս, Մերձավոր և Միջին Արևելքի, Միջին Ասիայի ժողովուրդների գրականություններում, ինչպես և հայ աշուղական պոեզիայում ընդունված ոճական հնարանքների խումբ։

Թաջնիսը երկու և ավելի նույնանուն բառերի օգտագործումն է միևնույն տողում։ Զանազանում են 7 տեսակ թաջնիս, լրիվ (թամ) թաջնիս կազմվում է գրությամբ և հնչումով միևնույն, իմաստով տարբեր բառերից (գուր–իշայծյամ, գուր–գերեզման)։ Անկատար (պակասավոր–նաղես) թաջնիսում համադրվում է 2 բառ, որոնք համընկնում են բաղաձայններով, տարբերվում՝ կարճ ձայնավորներով (խալղ–ժողովուրդ, խոլղ–բնավորություն, բարք), բաղադրյալի (մորաքաբ) դեպքում՝ մեկ բառին համապատասխանում է նույն հնչումն ունեցոդ 2 բառ՝ մատանի–մատ անի, հասարակական– հասարակ ական)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 141