Թանվի Ազմի
Թանվի Ազմի անգլ.՝ Tanvi Azmi | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 9, 1960 (62 տարեկան) կամ 20-րդ դար[1] |
Ծննդավայր | Մումբայ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և դերասանուհի |
Ամուսին | Baba Azmi? |
Ծնողներ | մայր՝ Usha Kiran? |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Թանվի Ազմի (անգլ.՝ Tanvi Azmi, ի ծնե՝ Սունհիտա Քեր, նոյեմբերի 9, 1960 կամ 20-րդ դար[1], Մումբայ[2]), կինոյի և հեռուստատեսության հնդիկ դերասանուհի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1960 թվականի նոյեմբերի 9-ին Հնդկաստանի Մումբայ քաղաքում՝ մարաթի-հնդիկ դերասանուհի Ուշի Կիրանի և բժիշկ Մանոհարա Քերի ընտանիքում։ Ծնողներն ունեցել են ազատական հայացքներ և դստրերին սերմանել են կրթության նկատմամբ սեր և ազատամտական հայացքներ[3]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1985 թվականին Թանվին սկսել է իր կարիերան։ «Կյանքի ճանապարհ» հեռուստասերիալում խաղացել է որպես բժիշկ։ 1986 թվականին Անուպամ Քհերի հետ Վիջա Մեհտիի «Պարոն Ռաո» ֆիլմի գլխավոր դերում խաղացել է երիտասարդ այրու դերը։ Դերասանուհին նաև հայտնի է ռեժիսոր Ադուր Գոպալակրիշնանի մալայալամ լեզվով «Vidheyan» (1993) ֆիլմում խաղացած իր դերով։
1995 թվականին «Տարբեր ճակատագրեր» ֆիլմում խաղացած դերի համար առաջադրվել է «Filmfare Award» մրցանակին՝ երկրորդ պլանի լավագույն կանացի դեր անվանակարգում։
2014 թվականին «Բաջիրաո և Մաստանի» ֆիլմում նկարահանվելու համար, որտեղ խաղացել է Բաջիրաոյի մոր դերը, Սանջայ Լիլի Բհանսալիի հետ կնքել է պայմանագիր։ Ֆիլմում նկարահանվելու համար ստիպված է եղել սափրել գլուխը[4]։ Այդ դերի համար նրան շնորհվել է Ազգային կինոմրցանակ։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանվին ամուսնացել է[5] հնդիկ կինեմատոգրաֆիստ, դերասանուհի Շաբանա Ազմիի եղբոր՝ Բաբա Ազմիի հետ[6]։ Նրա ամուսինը Ախթար-Ազմին կինոդերասան է[2]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2020 | ֆ | Ապտակ | Thappad | Սուլաքշանա Սաբարվալ |
2019 | ֆ | 377 աննորմալ | 377 AbNormal | Չիտրա Պիլգաոնկար |
2015 | ֆ | Բաջիրաո և Մաստանի | Bajirao Mastani | Ռադհաբայ |
2014 | ֆ | Հուզիչ | Lai Bhaari | Տիկին Նիմբալկար |
2014 | ֆ | Դետեկտիվ Բոբին | Bobby Jasoos | Կաուսար Քհալա |
2014 | ֆ | Սոցիալական ինքնություն | Dekh Tamasha Dekh | Ֆաթիմա |
2011 | ֆ | Տարօրինակ մարդ | Mod | Գայտրի Գարգ |
2011 | ֆ | Ամրագրում | Aarakshan | Կավիտա Անանդ |
2010 | ֆ | Անծանոթը և անհայտը | Anjaana Anjaan | Բժիշկ |
2002 | ֆ | Սեպտեմբերի 11 | 11’09’01 — September 11 | Թալաթ Համդանի |
2001 | ֆ | Արտացոլում | Aks | Մադհու Պրադհան |
2000 | ֆ | Արքայազնը սիրահարվել է արքայադստերին | Raja Ko Rani Se Pyar Ho Gaya | Միրա Կումար |
2000 | ֆ | Մի քանի խոսք սիրո մասին | Dhaai Akshar Prem Ke | Սիմրան Գրևալ |
2000 | ֆ | Ճակատագրական տոն | Mela | Մաալ՝ Նեյնայի մայրը |
1995 | ֆ | Տարբեր ճակատագրեր | Akele Hum Akele Tum | Ֆարիդա |
1994 | ֆ | Ստրկություն | Vidheyan | Սարոջակ |
1993 | ֆ | Կյանքը վախի տակ | Darr | Պունամ Ավաստի |
1992 | ֆ | Յոթերորդ երկինք | Saatwan Aasman | Սանա |
1988 | ֆ | Պարոն Գալիբ | Mirza Ghalib | Ումրաո Բեգում |
1985 | ֆ | Պարոն Ռաո | Rao Saheb | Ռադհիկա |
1985 | ֆ | Սիրելի քույրը | Pyari Behna | Սիթա |
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2016՝ «Ազգային կինոմրցանակ»՝ երկրորդ պլանի լավագույն դերասանուհու դերի համար՝ «Բաջիրաո և Մաստանի»
- 2016՝ «Guild Film» կինոմրցանակ՝ երկրորդ պլանի լավագույն դերասանուհու դերի համար՝ «Բաջիրաո և Մաստանի»
Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2016՝ «Guild» կինոմրցանակ՝ բացասական դերի լավագույն կատարման համար՝ «Բաջիրաո և Մաստանի»
- 2016՝ «Filmfare» կինոմրցանակ՝ երկրորդ պլանի լավագույն դերասանուհու դերի համար[7]
- 1999՝ «Filmfare» կինոմրցանակ՝ երկրորդ պլանի լավագույն դերասանուհու դերի համար՝ «Մոլագար»
- 1995՝ «Filmfare» կինոմրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանուհու դերի համար՝ «Տարբեր ճակատագրեր»
- 1986՝ «Filmfare» կինոմրցանակ՝ երկրորդ պլանի լավագույն դերասանուհու դերի համար՝ «Սիրելի քույրը»
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Record #195803279 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․) — [Dublin, Ohio]: OCLC, 2003.
- ↑ 2,0 2,1 PeoplePill։ «Tanvi Azmi: Indian actress — Biography and Life» (անգլերեն)։ PeoplePill։ Վերցված է 2020-05-03
- ↑ «Tanvi Azmi: I'm blessed to be liberated» (անգլերեն)։ The Times of India։ Վերցված է 2020-05-03
- ↑ «Tanvi Azmi goes bald for Bajirao Mastani» (անգլերեն)։ The Indian Express։ 2015-02-13։ Վերցված է 2020-05-03
- ↑ «Tanvi Azmi (Actress) Height, Weight, Age, Boyfriend, Husband, Children, Biography & More » StarsUnfolded» (անգլերեն)։ StarsUnfolded։ Վերցված է 2020-05-03
- ↑ «Exclusive biography of #TanviAzmi and on her life.» (անգլերեն)։ FilmiBeat։ Վերցված է 2020-05-03
- ↑ «Nominations for the 61st Britannia Filmfare Awards»։ Filmfare (անգլերեն)։ 2016-01-11։ Վերցված է 2016-01-17
|