Թանզիլա Խան
Թանզիլա Խան | |
---|---|
Ծնվել է | 1986 |
Ծննդավայր | Sialkot, Gujranwala Division, Փենջաբ, Պակիստան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կազմակերպության հիմնադիր և ներդրող |
Թանզիլա Խան (1986, Sialkot, Gujranwala Division, Փենջաբ, Պակիստան), պակիստանցի սահմանափակ հնարավորություններով մարդկանց իրավունքների պաշտպան, ակտիվիստ։ Girlythings (Օրիորդական իրեր) բջջային հավելվածի հիմնադիրն է։ Պաշտպանում է վերարտադրողական առողջությունը` հատկապես սահմանափակ հնարավորություններով մարդկանց իրավունքները։ «Creativt Alley» ոչ պետական հասարակական կազմակերպության հիմնադիրն է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանզիլան ծնվել և մեծացել է Պակիստանում։ Ի ծնե հաշմանդամ է և գամված է անվասայլակին[2]։ Խանը ստացել է միջազգային իրավունքի բակալավրի աստիճան Լոնդոնի համալսարանից։ Թանզիլա Խանը 16 տարեկան հասակում հրատարակել է իր առաջին գիրքը՝ «Պատմություն Մեքսիկայի մասին»։ Գրքերի վաճառքից ստացված հասույթը ներդրել է սոցիալական նախագծերում` սահմանափակ հնարավորություն ունեցող անձանց իրավունքները պաշտպանելու համար[3]։
Հիմնադրել է Girlythings բջջային ծրագիրը։ Դա առաջին բջջային հավելվածն է, որը սանիտարական անձեռոցիկներ և այլ առաջին անհրաժեշտության իրեր, ինչպես նաև դաշտանային պարագաներ է տրամադրում ցանկացած հասարակական վայրում սահմանափակ հնարավորություն ունեցող կանանց[4][3]։ Խանը հիմնադրել է «Creativt Alley» ոչ պետական հասարակական կազմակերպությունը, որի նպատակն է իր նախագծերի միջոցով օգնել սահմանափակ հնարավորություն ունեցող անձանց[5]։ Թանզիլա Խանը արժանացել է մի շարք ազգային և միջազգային մրցանակների [4]։
Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկու գրքի հեղինակ է`
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://womendeliver.org/classmember/tanzila-khan/
- ↑ 2,0 2,1 «About Me – Tanzila Khan» (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2021-05-14-ին։ Վերցված է 2021-03-11
- ↑ 3,0 3,1 «Tanzila Khan | WSA» (անգլերեն)։ Վերցված է 2021-03-11
- ↑ 4,0 4,1 «Tanzila Khan»։ Women Deliver (en-US)։ Վերցված է 2021-03-11
- ↑ «Tanzila Khan»։ ChangemakerXchange (en-US)։ Վերցված է 2021-03-11
- ↑ «Perfect Situation, The»։ www.goodreads.com։ Վերցված է 2021-03-11