Թանգարանային կենտրոն «Աշխարհի հրապարակ»

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թանգարանային կենտրոն «Աշխարհի հրապարակ»
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿրասնոյարսկ
Հիմնադրվել է1987
Կայքmira1.ru
Քարտեզ
Քարտեզ

Թանգարանային կենտրոն «Աշխարհի հրապարակ» (խոսակցական անվանումներ՝ «Ապակե թանգարան», «ԿԻՑ»), Կրասոյարսկի ամենահայտնի թանգարաններից մեկը, Սիբիրի ժամանակակից արվեստի խոշորագույն ցուցահանդեսային հարթակը (ցուցահանդեսային տարածքը՝ 2 500 ք.մ, ժամանակավոր ցուցահանդեսների մակերեսը՝ 1 037 ք.մ, տարեկան այցելուների միջին թիվը՝ չորս հարյուր հազար)[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանային կենտրոնը կառուցվել է 1987 թվականի ապրիլի 17-ին՝ որպես Լենինի անվան Կենտրոնական թանգարանի մասնաճյուղ[3]։ Այն տասներեքերորդն էր, միակը Սիբիրում և Հեռավոր Արևելքում, և վերջինը՝ ԽՍՀՄ։

Թանգարանի շենքը նախագծվել է Ռուսաստանի վաստակավոր ճարտարապետ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի և Ռուսաստանի ճարտարապետության և շինարարական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Արեգ Դեմիրխանովի ղեկավարությամբ և կառուցվել է խորհրդային մոդեռնիզմի ոճով[4][5]։

2017 թվականին թանգարանը վերանվանվել է «Աշխարհի հրապարակ» թանգարանային կենտրոնի[6]։

Տնօրենություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1991-2016 —Միխայել Շուբսկի[7]
  • 2016թ.- հունվարի 26 —Մարիա Բուկովա[8]

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի ժամանակակից կառուցվածքը ներառում է[1].

  • Գրադարան
  • Միջազգայինյան մշակութային կենտրոն
  • Կրթական կենտրոն
  • Ցուցահանդեսային կենտրոն
  • Ֆոտոցուցահանդես
  • Արդիական գեղարվեստական պրակտիկաների մասնաճյուղ
  • Գիտահետազոտական բաժին
  • Հիմնադրամի բաժին
  • Ցանցային ծրագրերի կենտրոն
  • Մշակութային ծրագրերի կենտրոն
  • Ռեսուրսային կենտրոն
  • Տեղեկատվական կենտրոն
  • Նախագծա-նորարարական կենտրոն

Թանգարանային կենտրոնում գործում է 250 տեղանոց կոնֆերանս-դահլիճ՝ ժամանակակից սարքավորումներով։ Այստեղ տարվա ընթացքում անցկացվում են տարբեր կոնֆերանսներ, հանդիպումներ, շնորհանդեսներ, դասախոսություններ և համերգներ։ Բացի այդ, թանգարանն ունի հուշանվերների խանութ և սրճարան։

Բյուջե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնի ընդհանուր բյուջեն հիմնականում ձևավորվում է պետական միջոցներից, որոնք տարեկան 40-50 միլիոն ռուբլու չափով նպատակային սուբսիդիա են ներկայացնում (2019 թվականի դրությամբ) թանգարանի կենսագործունեության պահպանման համար։ Պետական փողերին բաժին է ընկնում բյուջեի շուրջ 70-80 տոկոսը, մնացած միջոցներն են թանգարանի եկամուտները, դրամաշնորհները, տեղի գործարարների օժանդակությունը[5]։

Թանգարանի ամենակարևոր և սիրված ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականից Կրասնոյարսկի թանգարանային կենտրոնը կազմակերպել է ավելի քան 200 ցուցահանդես, որոնք կարելի է բաժանել մի քանի խոշոր ուղղությունների։

Հայրենական մեծ պատերազմ այլ ռազմական բախումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի քան տասնհինգ տարի Կրասնոյարսկի թանգարանային կենտրոնը հետազոտական աշխատանք է տանում ռազմական բախումների թեմայով։

  • «Մեր հաղթանակը» (ստեղծվել է 1995 թվականին, շարունակվել է 2000, 2005, 2010 թվականներին:)
  • «Արևելք Մանգումա չորրորդ բարձրության վրա» (2000)
  • «ВՊատերազմ և խաղաղություն» (2003)
  • «Յուուուուուուուրա!!!» (2005)
  • «Իմ ցավը՝ Աֆղանստան», մինչև 1995 թվականը ընդլայնված և վերաճած «Ձգձգվող թռիչք» մշտական գործող ցուցահանդես։ 2002-ից հետո այն ավելի շատ հայտնի է այցելուներին որպես «Պատերազմի Օրագրեր»։ Ծրագրի նպատակն է բացահայտել պատերազմի սոցիալ-հոգեբանական իրականությունը։ Թանգարանային համալիրի Ստեղծագործական անձնակազմը առանձնացնում է ցուցադրության աշխատանքների մի քանի թեմատիկ ուղղություններ։
    • «Իմ-օտար» – կրոնական պատերազմի և պատերազմող կողմերի ներքին իրավացիության խնդիրները
    • «Մահվան նշաններ» – ռազմական հուռութքների և սնահավատությունների հավաքածու
    • «Պատերազմի լեզուն» – ռուսաց լեզվի նորաբանությունների բառարան
    • «Դեմբելյան ալբոմ» – ռազմական ենթամշակույթ, բանահյուսություն
    • «Պատերազմական հոգեբանություն» – հոգեկան ախտանիշներ և աֆեկտներ
    • «Վառոդի հոտը» - մարտական իրականություն
    • «Ռազմավար» – պատերազմի էթիկա
    • «Քաղաքացուհին» –զինվորականների պատկերացումները խաղաղ կյանքի մասին
    • «Պատերազմի վիրտուալ և իրական տիրույթները» – հասարակական գիտակցության մեջ պատերազմի ֆենոմենը.

Լենինյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում շարունակում են պահպանել և ցուցադրել Լենինյան թեմային առնչվող պատմական և գեղարվեստական առումով առավել արժեքավոր նմուշներ։

Գեղանկարչության համապատասխան հիմնադրամը ներառում է նկարիչներ Վենիամին Սիբիրսկու, Վալենտինա Լավրովայի, Վալենտինա Մախիտարյանցի աշխատանքները։ Գծանկարչության հիմնադրամը ներառում է ժամանակակից հեղինակներ Մ. Ռոդինայի, Անդրեյ Խարշակի, Վլադիմիր Մեշկովի, Վլադիմիր Պերեյատենցայի, Գ. Մալախովայի, Ի.Կարնաուխովայի աշխատանքները։ Նաև գործում է Հյուսվածքների հավաքածուի հիմնադրամը, դրամագիտության հիմնադրամը,

լենինյան լուսանկարների հիմնադրամը, ինչպես նաև հազվագյուտ գրքերի հիմնադրամը։

Առավել հաճախվող ցուցահանդեսների շարքում են «Նվերներ Լենինի թանգարանին» ցուցահանդեսը Մարքսին և Լենինին պատկերող գոբելեններ, բյուրեղապակյա ծաղկամաններ, գրքեր, թեյի հավաքածուներ, հարթաքանդակներ, կիսանդրիներ, զարդատուփեր, սրբիչներ և այլն։

Ժամանակակից արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրասնոյարսկի թանգարանային կենտրոնի գործունեության գլխավոր ուղղություններից մեկը ժամանակակից արվեստի առաջխաղացումն է քաղաքում և երկրամասում, առաջին հերթին, տարբեր կրթական և հաղորդակցական ծրագրերի օգնությամբ։

Այ թվում.

  • Կրասնոյարսկի թանգարանային բիենալե (1995, 1997, 1999, 2001, 2003, 2005, 2007, 2009, 2011, 2013, 2015, 2017, 2019)- Նպատակն է աջակցել և խթանել ժամանակակից արվեստը։
  • Թանգարանային գիշերներ (04.2002, 11.2002, 03.2003, 09.2003, 05.2004, 04.2005, 11.2005 -ից հետո տարին 2 անգամ՝ գարնանը և աշնանը)։ Այս միջոցառումը, ինչպես և թանգարանի մի շարք այլ նախաձեռնություններ, առաջին անգամ անց է կացվել Ռուսաստանում[9], ստացել է այցելուների աջակցությունը (այսպես, առաջին թանգարանային գիշերը, որը նվիրված է թանգարանի 15-ամյակին, ավելի քան 5 հազար մարդ է եկել[10]), շուտով դառնում է Կրասնոյարսկ քաղաքի նոր մշակութային սովորույթներից մեկը, իսկ ավելի ուշ տարածվում նաև երկրի մի շարք այլ քաղաքների թանգարաններում (ներառյալ մայրաքաղաքը)։ Թանգարանային գիշերներն անցկացվում են տարին երկու անգամ՝ գարնանը և աշնանը։
  • «Նկարիչների ժողովուրդ» (2004)
  • «Թռիչք դեպի կեսը» (2004)
  • «Քաղաքային պատմություններ» (2003)
  • «Ոսկե երազներ» (2002)
  • «Փայլուն ապագայի օբյեկտները» (2002)
  • «Կոլեկցիոների կասկածները» (2001)

2009-2016 թվականներին թանգարանային կենտրոնում գործել է «Սեկաչ» ժամանակակից արվեստի պատկերասրահը։ Նրա հիմնական խնդիրն է բացահայտել նոր անուններ և աջակցել արդեն կայացած նկարիչներին[11]։

Գրադարանը (ի սկզբանե՝ «Արտ Ինֆո Լաունջ») թանգարանի տարածքում ստեղծվել է Միխայիլ Պրոխորովի հիմնադրամի հետ համատեղ.ժամանակակից արվեստի վերաբերյալ գրքեր, ամսագրեր, եզակի հանրագիտարանային տեղեկատուներ, ալբոմներ, կատալոգներ, աուդիո և վիդեո տեսանյութեր. այս ամենը անվճար է և բաց ցանկացած այցելուի համար։

2008 թվականին մեկնարկել է «Art session» նախագիծը, աջակցեու համար գեղարվեստական միջավայրում առավել խոստումնալից երիտասարդ արվեստագետներին, օգնել նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում։ 2012 թվականին Կրասնոյարսկի թանգարանի օրինակով Կալինինգրադում անցկացվեց միջազգային երիտասարդ արվեստի առաջին «Արտ-սեսիան»[12]։

2011 թվականի նոյեմբերին՝ «Թանգարանային գիշերների օրը» կայացել է «առանց գրաքննության» ցուցահանդեսի դեբյուտը, որը Յանդեքսի վարկածով երիտասարդ արվեստի ամենահեղինակավոր ցուցահանդեսն է։ Այս ցուցահանդեսին, որը ներառում է լուսանկարներ, գեղանկարչություն, տեսանյութեր, գրաֆիկա, կարող է մասնակցել ցանկացած ստեղծագործական մարդ, անկախ նրանից, թե նա ունեցել է մինչև այս ցուցահանդես, թե ոչ։ Ցուցահանդեսին մասնակցում են հիմնականում ուսանողներ[13]։

2015 թվականի սեպտեմբերի 28-ին նկարիչ Վասիլի Սլոնովը Կրասնոյարսկին նվիրել է «Հայրենիքի սիրտ» անվամբ բամբակյա քանդակ, որը տեղադրվել է Կրասնոյարսկի թանգարանային կենտրոնի դիմաց գտնվող հրապարակում[14]։

2017 թվականին թանգարանում հայտնվել են նոր տարածքներ՝ «Զում-Ռում» պատկերասրահը, որտեղ անցկացվում են ցուցահանդեսի միջոցառումներ երեխաների համար, ինչպես նաև «Պատուհաններ» բաց տարածություն[15] ՝ գրադարանի և կրթական իրադարձությունների հետ կապված ժամանակակից ոչ ֆորմալ տարածք։

Կրթական կենտրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթական կենտրոնը ստեղծվել է 1999 թվականին։ Գործունեության հիմնական ուղղություններն են երեխաների համար կրթական թանգարանային տարբեր նախագծերի և միջոցառումների ստեղծումը, այցելուների տարբեր կատեգորիաների համար հատուկ կրթական ծրագրերի մշակումը (մանկապարտեզներից մինչև ուսանողներ), թանգարանային կենտրոնի ցուցահանդեսներում կոնֆերանսների, սեմինարների, մրցույթների, փառատոների, թեմատիկ թանգարանային պարապմունքների անցկացումը, թանգարանային մանկավարժության ոլորտում ռուսաստանյան և միջազգային նախագծերի և գործընկերների տվյալների բազայի ստեղծումն ու վարումը։

Կրթական կենտրոնի հիմնական ծրագրերն են.

  • 2001- «Այսպիսի տարբեր տիկնիկներ»
  • 2002-«Ամեն ինչ կինոյի և լուսանկարչության մասին»
  • 2002-«Նոր տարի՝ ողջ տարին»
  • 2003-«Կրակի նվաճողները»
  • 2004-«Զատկի զանգերը»
  • 2005-«Արտակարգ արձագանքման ակադեմիա»

Ժամանակակից արվեստի հիմնադրամների կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականից ԿՀԿ-ն հնարավորություն ստացավ համալրել հիմնադրամը «ազատ կոլեկցիոներ» սկզբունքով։

Ներկայում հիմնական ուշադրությունը դարձվում է գեղանկարչության և գրաֆիկայի հավաքածուների համալրմանը, որոնցում մինչև 2009 թվականը տեղ են գտել Կրասնոյարսկի նկարիչների՝ Տոյվո Ռյանդելի, Յուրի Դեևի, Միխայիլ Բիրյուկովի, Սերգեյ Բաստինի, Ալեքսեյ Կլիմանովի, Նիկոլայ Ռիբակովի, Վալերի Կոշլյակովի, Ալեքսեյ Շուլգինի, Սերգեյ Վոլկովի, Իլյա Պիգանովի, Ալեքսանդր Բրոդսկու, Յուրի Ավվակումովի, Ալեքսանդր Մարեևի, Լեոնիդ Տիշկովի, Վադիմ Ֆիշկինի (ընդամենը ավելի քան 50 ստեղծագործություն) կտավները, գրաֆիկական և գեղանկարչական ստեղծագործությունները։

1997 թվականից ֆոնդերի համալրումն իրականացվում է թանգարանին նվիրաբերված նկարիչների հեղինակային աշխատանքների հաշվին (Միխայիլ Բիրյուկով, Լեոնիդ Շչեմել, Եվգենի Տոլմաշով, Գեորգի Կուզակով, Վլադիմիր Նիկիտին, Ալեքսանդր Ռեշետնիկով, Ելենա Չեբոտարևա, Վասիլի Սլոնով, Յազեպ Մաժուլիս, Վասիլի Բուսիգին, Ալեքսանդր Սերով, Իլյա Ֆիրեր, Օլեգ Ֆիրեր)։

Թանգարանի հիմնադրամի կազմում են նաև դրամագիտություն, ազգագրություն, փաստաթղթեր, հազվագյուտ գրքեր, նեգատիվներ, լուսանկարներ, սահիկներ, տեխնիկայի պատմության առարկաներ։

Համագործակցություն այլ թանգարանների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի կենտրոնում սիրով ընդունում են նաև հյուրախաղեր։ Այնտեղ հետաքրքիր ցուցահանդեսներ են տեղի ունեցել Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Իրկուտսկից և Ռուսաստանի այլ քաղաքներից, ինչպես նաև Ճապոնիայից, Լեհաստանից և Գերմանիայից, որոնք կրասնոյարցիներին ծանոթացրել են արվեստի ստեղծագործությունների և լուսանկարչական փաստաթղթերի, ծաղիկների և ճապոնական տիկնիկների, սիբիրյան հնամենի և ռուսական գլխազարդերի հետ[16]։

Ճանաչում և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1997 թվականին Կրասնոյարսկի թանգարանային կենտրոնը ճանաչվել է 1997 թվականի Եվրոպայի լավագույն թանգարան[3][17]:.
  • 1998 թվականին Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մշակույթի և կրթության կոմիտեն, Եվրոպական թանգարանային համաժողովի ժյուրիի երաշխավորությամբ, որոշում է ընդունել Կրասնոյարսկի թանգարանային կենտրոնին պարգևատրել Եվրոպայի Խորհրդի հատուկ ամենամյա՝ «եվրոպական գաղափարի զարգացման գործում ներդրած ավանդի համար» մրցանակով[3]։
  • Կրասնոյարսկի թանգարանային կենտրոնի պաշտոնական կայքը (https://web.archive.org/web/20131019181526/http://newmira1.ru/) 2010 թվականին «Ոսկե կայք – Սիբիր» մրցույթում զբաղեցրել է երկրորդ պատվավոր տեղը «Ինքնուրույն ինտերնետ նախագիծ» և «Դիզայն» անվանակարգերում[3]։
  • 2019 թվականին թանգարանը դարձել է Եվրոպական թանգարանային ակադեմիայի մրցանակի չորս հավակնորդներից մեկը[18]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Красноярский музейный центр (о нём) на страницах «Музеи России»
  2. Красноярский музейный центр Արխիվացված 2013-11-01 Wayback Machine // Сибирское агентство новостей
  3. 3,0 3,1 3,2 3,3 Краевое государственное бюджетное учреждение культуры "Красноярский культурно-исторический музейный комплекс" // Союз музеев России
  4. Красноярский музейный центр Արխիվացված 2015-09-29 Wayback Machine // Красноярский краевой информационный портал
  5. 5,0 5,1 Анна Шилова. Мария Букова: Так же как и Пиотровский, мы не покупаем много // Ведомости, №240 (4967), 20 декабря 2019
  6. «Итоги пресс-конференции к 30-летию». www.mira1.ru. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
  7. Шубский Михаил Павлович Արխիվացված 2015-09-29 Wayback Machine // Наш Красноярский край
  8. Стало известно имя нового директора красноярского Музейного центра // Newslab.ru, 20 января 2016
  9. «Ночь в храме», возможно, пройдет в Москве // Православие и мир. — 22.09.2015.
  10. Музейная ночь в Красноярске
  11. О Галерее современного искусства «Секач» на сайте КМЦ
  12. «Арт-сессия» — помощь молодым художникам на сайте КМЦ
  13. «Без цензуры» — без границ // на сайте КМЦ
  14. Олеся Рожкова Василий Слонов подарил Красноярску ватное сердце // 7 канал Красноярск. — 28.09.2015.
  15. «ОКНА». oknanamira.tilda.ws. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
  16. Красноярский музейный центр (о нём) на страницах GID TRAVEL
  17. Красноярский музейный центр Արխիվացված 2015-09-24 Wayback Machine (о нём) на страницах «Искусство России»
  18. Красноярский музейный центр «Площадь Мира» стал финалистом престижной европейской премии // Сибирское агентство новостей, 23 сентября 2019

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին պատկերներ
Красноярский музейный центр
КМЦ.


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թանգարանային կենտրոն «Աշխարհի հրապարակ»» հոդվածին։