Բարնհարդտը ծնվել է Հյուսիսային ԿարոլինայիՌոլի քաղաքում և մեծացել Շառլոթ քաղաքին մերձակա գտնվող Մեթյուզ քաղաքում։ 2011 թվականին ավարտել է Դեյվիդ Վ․ Բաթլերի ավագ դպրոցը[1]։ 2015 թվականին Բարնհարդտը ստացել է Հյուսիսային Կարոլինայի համալսարանի Գրինսբորոյի երաժշտական, թատրոնի և պարի դպրոցի արվեստի բակալավրի աստիճան[2][3]։
2016 թվականին Բարնհարդտը հայտնվել է «Պտույտ։ Վաշինգտոնի գործակալներ»-ի դրվագներից մեկում։ 2017 թվականին Բարնհարդտը հանդես է եկել «Ընդհատակ» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում՝ խաղալով Մեթյու Ռոյի դերը, այնուհետև ունեցել է փոքրիկ դեր «Կարիճ» շոուում։ 2019 թվականին Չառլի Սբ․ Ջորջի դերով նկարահանվել է «13 պատճառ՝ ինչու» հեռուստասերիալում՝ երրորդ եթերաշրջանում կատարելով իր առաջնելույթը[4][5][6][7]։ Ավելի ուշ՝ 2019 թվականին, «Tales from the Loop» դրամատիկական հեռուստասերիալում խաղացել է գլխավոր դեր[8]։
2019 թվականի նոյեմբերին Բարնհարդտը հայտնվել է «Visual Tales» ամսագրի շապիկին[9]։