Թամարա Հակոբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թամարա Հակոբյան
Ծնվել էապրիլի 15, 1982(1982-04-15) (37 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունհաղորդավար, լրագրող
Աշխատանք2000-ից

Թամարա Հակոբյան (ապրիլի 15, 1982(1982-04-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հաղորդավար, մեկնաբան և լրագրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թամարա Հակոբյանը ծնվել է 1982 թվականի ապրիլի 15-ին Երևանում: 1998 թ. ավարտել է Երևանի Պ. Սևակի անվան թիվ 123 միջնակարգ դպրոցը։ 2002 թվականին սովորել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը, և 2008 թվականին՝ Հայաստանի Կառավարման պետական ակադեմիայի հանրային կառավարման ֆակուլտետը։ 2000-2003 թվականներին աշխատել է «Նոյյան Տապան» լրատվական-վերլուծական կենտրոնում՝ որպես լրագրող և լուրերի հաղորդավար։ 2004 թ-ից «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկիրն այսօր» լրատվական ծրագրի մեկնաբանն է։ 2006-2009 թթ. հեղինակել և վարել է «Կիզակետ» հաղորդաշարը ու ղեկավարել է «Երկիրն այսօր» լրատվական ծրագիրը։ 2009-2011 թթ. ուսումը շարունակել է Թբիլիսիի հանրային կապերի ինստիտուտի ժուռնալիստիկա և մեդիա մենեջմենթ բաժնում, որին զուգահեռ եղել է «Երկիրն այսօր» լրատվական ծրագրի սեփական թղթակիցը Վրաստանում: 2012 թվականից «Լրատվական ռադիո» ռադիոկայանի խմբագիրն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]