Թալիշական հարց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատմական Թալիշ-Մուղանը ներկայիս Ադրբեջանական Հանրապետության քարտեզին

Թալիշական հարց (ադրբ.՝ Talış məsələsi, ռուս.՝ Талышский вопрос), ներկայիս Ադրբեջանական Հանրապետության հարավում՝ Թալիշստանում ապրող թալիշական բնակչության ազգային նույնականացման և ինքնորոշման հետ կապված խնդիրների ամբողջություն։

Հարցի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թալիշները հնագույն ժամանակներից ապրում են Թալիշստանում, որի հյուսիսային մասը այժմ մտնում է Ադրբեջանական Հանրապետության կազմի մեջ։ Այդ Հյուսիսային Թալիշստանը Ադրբեջանում պաշտոնապես կոչվում է «հարավային գոտի»։

Թալիշական հարցի առաջին սրումը տեղի է ունեցել 1918 թվականին, երբ թալիշ-մուղանական շրջանները հրաժարվել են ենթարկվել նորաստեղծ Ադրբեջանական Հանրապետությանը։ 1918 թվականի օգոստոսի 4-ին ստեղծվել է Մուղանի ժամանակավոր ռազմական դիկտատուրան («Մուղանական դիկտատուրա»)։ Հետագայում, 1919 թվականի մայիսի 15-18-ին ՌԽՍՀՄ կազմում հռչակվել է Մուղանի Խորհրդային Հանրապետությունը, սակայն 1919 թվականի հուլիսի 23-25-ին ադրբեջանական զորքերը գրավել և կազմալուծել են այն։ Այդ պահից Թալիշը մայրաքաղաք Լենքորանով մտնում է Ադրբեջանի կազմի մեջ։

1993 թվականի հունիսի 21-ին Լենքորանում գնդապետ Ալիքրամ Հումաթովի գլխավորությամբ մի խումբ թալիշ սպաներ հռչակեցին Թալիշ-Մուղանական Ինքնավար Հանրապետությունը։ Այդ ապստամբությունը[1] ընթանում էր արցախյան ճակատում հայկական բանակի հարձակման հետ զուգահեռ[2]։ Այդ իրադարձությունները խթանեցին Սուրեթ Հուսեյնովի խռովությանը և մաս կազմեցին Ադրբեջանում իշխանության ընդհանուր ճգնաժամին[3]։ Կազմավորվեցին իշխանության տեղական մարմիններ, հիմնադիր ժողով՝ Ազգային Մեջլիս հրավիրվեց։ Ալիքրամ Հումաթովը երկու անգամ հանդիպել է Ադրբեջանի նոր ղեկավար Հեյդար Ալիևին, սակայն նրանք ընդհանուր հայտարարի չեն եկել։ Ապստամբությունը թալիշական բնակչության կողմից զգալի աջակցություն ստացել չե, որի արդյունքում երկու ամիս անց՝ օգոստոսի 23-ին նորաստեղծ հանրապետությունը տապալվեց։ Ալիքրամ Հումաթովին մահապատժի դատապարտեցին, սակայն 10 տարի բանտարկումից հետո նրա Նիդերլանդներ աքսորեցին։ Ադրբեջանի ժողովրդների հավասարության կուսակցությունը արգելվել է, սակայն փաստացի շարունակեց իր գոյությունը[1][4][5]։

Ինչպես նշում են մասնագետները, Թալիշ-մուղանյան այդ երկրորդ վաղանցիկ հանրապետության ստեղծումով թալիշական հարցը Ադրբեջանի Հանրապետությունում իրեն ցույց տվեց որպես արդեն լիովին ձևավորված երևույթ[6]։ Այդ ժամանակից թալիշական շարժումը անցավ անկման ժամանակաշրջանի փուլ, սակայն 2005 թվականին, երբ Ծաղկաձորում տեղի ունեցավ Թալիշագիտության միջազգային առաջին գիտաժողովը, շարժումը նոր զարթոնքի սկիզբ առավ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 В.А.Шнирельман. Войны памяти. Мифы, идентичность и политика в Закавказье. М., ИПЦ «Академкнига», 2003. стр. 67
  2. «Vladimir Socor. «Talysh issue, dormant in Azerbaijan, reopened in Armenia», The Jamestown Foundation, May 27, 2005». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 25-ին.
  3. В.А.Шнирельман. Войны памяти. Мифы, идентичность и политика в Закавказье. М., ИПЦ «Академкнига», 2003. стр. 118
  4. 2002 թ. Ալիքրամ Հումաթովի դատական գործընթացը
  5. Սերգեյ Իվանով. Թալիշ-Մուղանական Հանրապետությունը. Սկիզբ և ավարտ// «Նեզավիսիմայա գազետա», 1994 օգոստոս
  6. 6,0 6,1 «Ադրբեջանի տրոհումը, կարծում եմ, միայն ժամանակի խնդիր է»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]