Թագուհի Կարապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թագուհի Կարապետի Կարապետյան
Ծնվել էսեպտեմբերի 30, 1956 (67 տարեկան)
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Մասնագիտությունպրոդյուսեր
ԳործունեությունՊրոդյուսեր
Պարգևներ և
մրցանակներ
Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ` կինոարվեստի ոլորտում, 2013 թ.,
Ֆրանսիայի մշակույթի նախարարության «Արվեստի և գրականության ասպետական շքանշան», 2014 թ.[1]
Երեխաներերկու դուստր

Թագուհի Կարապետյան (սեպտեմբերի 30, 1956(1956-09-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կինոպրոդյուսեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1977 թվականին ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական ինստիտուտի Ֆրանսերեն և գերմաներեն լեզուների ֆակուլտետը։ Հաճախել է Կոնստանտին Սարաջևի անվան երաժշտական դպրոց (դաշնամուրի բաժին)։ 2001 թվականից առ այսօր աշխատում է «Մոսկվա կինոթատրոն» ՍՊԸ-ում՝ որպես գլխավոր տնօրենի տեղակալ։ Որպես կինոպրոդյուսեր մասնակցել է բազմաթիվ միջազգային կինոփառատոների։ Կինոպրոդյուսերների հայկական ասոցիացիայի անդամ է։ 2017 թվականից «Հայկական Ալիանս Ֆրանսեզ»-ի մշակութային ծրագրերի պատասխանատուն է։ Ամուսնացած է, ունի երկու դուստր։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիսանում է ստորևէ թվարկված ֆիլմերի գործադիր պրոդյուսերը[2][3]։

Տարեթիվ Ֆիլմ Երկիր
1997 «Կեցցե ամուսնությունը» Հայաստան-Ֆրանսիա
1998 «Վոդկա-լեմոն» Հայաստան-Ֆրանսիա
2003 «Երազների անցորդը»
2006 «Սրիկաները» Հայաստան-Ռուսաստան
2006 «Ճանապարհորդություն Հայաստանում»
2010 «Վանա ծովուն արշալույսը»
2014 «Մի խելագարի պատմություն»

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2014 - ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիր և «Գրիգոր Նարեկացի հուշամեդալ» - (Թատերական Լոռի - 2014 միջազգային փառատոնի շրջանակներում)
  • 2014 - Ֆրանսիայի մշակույթի նախարարության «Արվեստի և գրականության ասպետական շքանշան» - (Ֆրանսիայի մշակույթի նախարարություն)[1]
  • 2014 - «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության մրցանակ - («Փարաջանով» ֆիլմի համար)[4][5]
  • 2013 - Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ` կինոարվեստի ոլորտում («Փարաջանով» ֆիլմի համար)
  • 2012 - Հայաստանի Թատերական Գործիչների Միության ոսկե մեդալ - (Թատերական Լոռի - 2012 փառատոնի շրջանակներում)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Des Arméniens méritants distingués à l’Ambassade - Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան կայք, ֆրանսերենով
  2. Թագուհի Կարապետյան - Կինոպոիսկ կայք
  3. Թագուհի Կարապետյան - IMDB.com
  4. ««Փարաջանով» - Հայակ ազգային կինոմրցանակաբաշխություն». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 1-ին.
  5. Հայակ ազգային կինոմրցանակաբաշխություն - Կինոաշխարհ.am(չաշխատող հղում)