Ընտանեկան բժշկությունը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ընտանեկան բժշկություն, Ընտանեկան բժշկությունը ՀՀ առողջապահության համակարգում ներդրվել է 1997 թվականին. առաջնային բուժօգնության պոլիկլինիկայի ծառայությունը փոխարինվել է ընտանեկան բժշկության ինստիտուտով։ Նպատակը հիվանդությունների ընթացքը վերահսկելն է, առողջ կենսակերպի ներդրումը, ընտանիքի բոլոր անդամների շարունակ, բժշկական հսկողությունը, առողջության առաջնային պահպանումը։ Որոշումը հիմնավորվել է նախնական փորձագիտական ուսումնասիրություններով և տնտեսական հաշվարկներով, որոնք իրականացրել է ՀՀ ԱՆ-ն՝ միջազգային փորձագետների մասնակցությամբ՝ Համաշխարհային բանկի առողջա պահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի (ԾԻԳ) աջակցությամբ։ Ծրագրի առաջնահերթ խնդիրն ընտանեկան բժիշկների պատրաստումն էր։ Այդ նպատակով ԵՊԲՀ-ում և ԱԱԻ-ում բացվել են ընտանեկան բժշկության ամբիոններ (վարիչներ՝ Մ. Նարիմանյան, Ս. Հովհաննիսյան), որոնց անձնակազմը համալրվել է մանկաբուժության և ներքին հիվանդությունների բնագավառների մասնագետներով։ ԵՊԲՀ-ի ընտանեկան բժշկության ամբիոնում կազմակերպվել են փուլային պարապմունքներ, որոնց ընթացքում դասավանդվել է ընտանեկան բժշկություն։ Պատրաստվել են ընտանեկան բժիշկների կլինիաներ, ուղեցույցներ՝ Մ. Օհանյանի, Կ. Մալայանի, Օ. Վարդանյանի, Հ. Դանիելյանի մասնակցությամբ։ Ըտանեկան բժշկության ներդրման ընթացքում հայ մասնագետներն ստացել են արտասահմանյան մասնագետների փորձագիտական աջակցությունը, որն իր հերթին նպաստել է առողջապահպանական ՇԻԳ-ի և որոշ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանը, որոնք մասնակցել են ՀՀ-ում առողջության առաջնային պահպանման համակարգի բարեփոխումներին։ ԵՊԲՀ-ի և ԱԱԻ-ի ընտանեկան բժշկության ամբիոններում միօրինականացված ծրագրով վերամասնագիտացել են ավելի քան 1200 ընտանեկան բժիշկներ, ընտանեկան բժշկության կլնիկաներ օրդինատուրայում պատրաստվել են առաջին ընտանեկան բժիշկները։ Այդպես՝ ընտանեկան բժշկությունը ձևավորվել է և՝ որպես ինքնուրույն կլինիկա, մասնագիտություն, և՝ որպես բժշկական կրթության ակադեմիա առարկա։ Ստեղծվել են նաև այդ ոլորտի մասնագետներին համախմբող հասարակական կազմակերպություններ՝ Ընտանեկան բժիշկների ընկերակցությունը (նախագահ՝ Ս. Հովհաննիսյան) և 455 Ընտանեկան բժշկության ակադեմիական միությունը (համա- նախագահներ՝ Մ. Նարիմանյան և Մ. Օհանյան), որոնք կապ են հաստատում մարզերում աշխատող մասնագիտացված բժիշկների, ամբիոնների և համալսարան, րի է հասել մարզային առողջապահյան բնագավա-կլինիկաների միջև։ Ընտանեկան բժշկությունը զգալի հաջողություններիէ հասել մարզային-առողջապահական բնագավառում՝ հատկապես գյուական բնակավայրերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png